Grundfos ALPHA2 25-60 180 99420013 Инструкция к Grundfos ALPHA2 25-60 98520749 онлайн [193/264] 826070

Grundfos ALPHA2 25-60 180 99420013 Инструкция к Grundfos ALPHA2 25-60 98520749 онлайн [193/264] 826070
193
Հայերեն (AM)
1.1 Փաստաթղթի մասին ընդհանուր տեղեկություններ
Անձնագիրը, Տեղադրման և շահագործման ձեռնարկը ներառում է
հիմ նական հրահանգներ, որոնց պետք է հետևել տեղադրման,
շահագործման և տեխնիկական սպասարկման ընթացքում:
Հետևաբար, տեղադրման և շահագործման հանձնելուց առաջ
դրանք պետք է պարտադիր կերպով ուսումնասիրվեն
համապատասխան սպասարկող անձնակազմի կամ սպառողի կողմից:
Տվյալ փաստաթուղթը պետք է մշտապես գտնվի սարքավորման
շահագործման վայրում:
Անհրաժեշտ է կատարել ոչ միայն Անվտանգության տեխնիկայի
վերաբերյալ հրահանգներ 1-ին բաժնում բերված անվտանգության
տեխնիկայի վերաբերյալ ընդհանուր պահանջները, այլ նաև մյուս
բաժիններում նշված անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հատուկ
հրահանգները:
1.2 Արտադրատեսակի վրա նիշերի և
մակագրությունների նշանակությունը
Անմիջապես սարքավորման վրա նշված հրահանգները, օրինակ`
պտույտի ուղղությունը ցույց տվող սլաք,
վերամղվող միջավայրի մատուցման համար ճնշման խողովակաճյուղի
նշանակումը,
պետք է պարտադիր կերպով կատարվեն և պահպանվեն այնպես, որ
դրանք հնարավոր լինի կարդալ ցանկացած ժամանակ:
1.3 Սպասարկող անձնակազմի որակավորումը և
ուսուցումը
Անձնակազմը, որն իրականացնում է սարքավորման շահագործումը,
տեխնիկական սպասարկումը և ստուգողական զննումները, ինչպես
նաև սարքավորման հավաքակցումը, պետք է ունենա կատարվող
աշխատանքին համապատասխան որակավորում: Հարցերը, որոնց
համար անձնակազմը պատասխանատվություն է կրում, և որոնք նա
պետք է վերահսկի, ինչպես նաև դրա իրավասությունների շրջանակը
պետք է հստակորեն որոշվեն սպառողի կողմից:
1.4 Անվտանգության տեխնիկայի հրահանգներին
չհետևելու դեպքում վտանգավոր հետևանքները
Անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հրահանգներին չհետևելը
կարող է հանգեցնել ինչպես մարդու առողջության և կյանքի համար
վտանգավոր հետևանքների, այնպես էլ վտանգ առաջացնել շրջակա
միջավայրի և սարքավորման համար: Անվտանգության տեխնիկայի
վերաբերյալ հրահանգներին չհետևելը կարող է նույնպես հանգեցնել

Похожие устройства

Скачать