Grundfos ALPHA2 25-60 180 99420013 Инструкция к Grundfos ALPHA2 25-60 98520749 онлайн [211/264] 826070

Grundfos ALPHA2 25-60 180 99420013 Инструкция к Grundfos ALPHA2 25-60 98520749 онлайн [211/264] 826070
211
Հայերեն (AM)
Էլեկտրական սարքավորումների և էլեկտրական շարժիչի
պաշտպանության միացումը պետք է իրականացվի տեղական
նորմերին և կանոններին համապատասխան։
Էլեկտրաշարժիչի արտաքին պաշտպանություն չի պահանջվում։
Համոզվեք նրանում, որ աշխատանքային լարման և հոսանքի
հաճախականության արժեքները համապատասխանում են ֆիրմային
վահանակի վրա նշված անվանական տվյալներին (տես նկար 2)։
Միացրեք պոմպն էլեկտրասնուցման ցանցին պոմպի հետ
մատակարարվող էլեկտրական հարակցիչի օգնությամբ (տես նկար 10)։
10. Շահագործման սկիզբը
Շահագործելուց առաջ համակարգը պետք է լցվի աշխատանքային
հեղուկով։ Պոմպի մուտքի մոտ անհրաժեշտ է ապահովել պահանջվող
նվազագույն ճնշումը (տես 14.1 Տեխնիկական տվյալներ
ALPHA2 պոմպերը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է
ցանցային անջատիչը տեղափոխել «Միացած է» դիրք։ Այդ ժամանակ
կառավարման պանելի վրա գտնվող լուսային ցուցիչը ցույց կտա, որ
սնուցումը միացած է (տես նկար 11)։ Շահագործելուց առաջ պոմպի և
(անհրաժեշտության դեպքում) համակարգի միջից պետք է հեռացվի
օդը։
Բոլոր պոմպերն անցնում են ընդունման-հանձնման փորձարկում ներ
արտադրող գործարանում: Տեղադրման վայրում լրացուցիչ
փորձարկում ներ անցկացնելու անհրաժեշտություն չկա:

Похожие устройства

Скачать