Era WL7 WH+WH 6Вт, IP54, белый Б0034604 Паспорт онлайн [4/4] 846942

Era WL7 WH+WH 6Вт, IP54, белый Б0034604 Паспорт онлайн [4/4] 846942
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ (ԱՆՁՆԱԳԻՐ)
«ԷՌԱ» ՊԱՏԻ ԼՈՒՍԱՏՈՒ
Մոդելները՝ WL1-WL100
AM
Հարգելի՛ գնորդ:
Շնորհակալությո՛ւն «ԷՌԱ» ապրանքանիշի արտադրանքը գնելու համար:
Տվյալ փաստաթուղթը մշակված է WL1, WL2, WL3, WL4, WL5, WL6, WL7, WL8, WL9, WL10, WL11, WL12, WL13, WL14, WL15,
WL16, WL17, WL18, WL19, WL20, WL21, WL22, WL23, WL24, WL25, WL26, WL27, WL28, WL29, WL30, WL31, WL32, WL33,
WL34, WL35, WL36, WL37, WL38, WL39, WL40, WL41, WL42, WL43, WL44, WL45, WL46, WL47, WL48, WL49, WL50, WL51,
WL52, WL53, WL54, WL55, WL56, WL57, WL58, WL59, WL60, WL61, WL62, WL63, WL64, WL65, WL66, WL67, WL68, WL69,
WL70, WL71, WL72, WL73, WL74, WL75, WL76, WL77, WL78, WL79, WL80, WL81, WL82, WL83, WL84, WL85, WL86, WL87,
WL88, WL89, WL90, WL91, WL92, WL93, WL94, WL95, WL96, WL97, WL98, WL99, WL100 պատի լուսադիոդային լուսատուների
համար, և նախատեսված է նրանց միացման, շահագործման, փոխադրման, պահպանման և օգտահանման աշխատանքներում
ղեկավարվելու համար:
Նախքան ապրանքի օգտագործելը՝ ուշադիր ուսումնասիրեք այս ձեռնարկը և այն պահպանեք մինչև շահագործման
ավարտը:
Տեղեկատվություն վնասակար ներգործությունների տեսակների մասին
Արտադրանքը չի պարունակում մարդու առողջության համար վտանգավոր և վնասակար նյութեր, որոնք կարող են արտաթորվել
արտադրանքի շահագործման ժամկետի ընթացքում՝ նրա շահագործման կանոնների պահպանման դեպքում:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. 220Վ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԼԱՐՈՒՄԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լուսատուն նախատեսված է տարածքների (IP 20) և շենքերի ճակատների (IP44-IP65) ընդհանուր և ակցենտային (շեշտավորված)
լուսավորության համար:
Լուսատուն համապատասխանում է «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 004/2011, «Տեխնիկական
միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» ՄՄ ՏԿ 020/2011 պահանջներին:
Ապրանքը սերտիֆիկացված է:
2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
Հոսանքի սնուցման լարումը (փոփոխական), Վ 220В ± 10%
Ցանցի հաճախականությունը, Հց 50
Հզորությունը, Վտ Նշված է արտադրանքի փաթեթվածքին և մակնշման վրա
Լուսադիոդի տեսակը СОB/SMD (նշված է արտադրանքի փաթեթվածքին և մակնշման վրա)
Գունային ջերմաստիճանը, Կ 3000-ից մինչև 6500 (նշված է արտադրանքի փաթեթվածքին և մակնշման վրա)
Շահագործման ջերմաստիճանը, °С -45...+80
Հարաբերական խոնավությունը, %-ից ոչ ավելի 80
Արտադրանքի պաշտպանության աստիճանը, IP IP20-IP65 (նշված է արտադրանքի փաթեթվածքին և մակնշման վրա)
Լուսային հոսքի բաբախման գործակիցը <5%
Գունահաղորդման ցուցիչը, Ra >80
Հզորության գարծակիցը (cos φ) 0,5
Լուսադիոդների ծառայման ժամկետը, ժամ 30 000
Լուսատուի ծառայման ժամկետը, տարի 10
3. ԼՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ
Մատակարարվող լրակազմում ընդգրկված են.
Լուսատու, հատ 1
Փաթեթվածք, լրակազմ 1
Շահագործման ձեռնարկ (Անձնագիր), օրինակ 1
Ամրակման մանրամասերի լրակազմը 1
4.1 Լուսատուի մոնտաժումը:
Բացեք լուսատուն : Համոզվեք լամպի և նրա բաղադրամասերի վրա մեխանիկական վնասվածքների բացակայության մեջ:
Լուսատուի բարձակում գտնվող համապատասխան անցքերի միջոցով ինքնապարուրակող պտուտակներով լուսատուն
տեղադրվում (ամրացվում ) է մոնտաժային մակերեսին: Լուսատուի վրայից հանեք բարձակը և ամրացրեք մոնտաժային մակերեսին:
Նախքան լուսատուի տեղադրումը անպայման լուսատուի հողակցման հաղորդալարը միացրեք սնուցման ցանցի ընդհանուր
հողակցման հաղորդալարին: Այնուհետև սեղմակաշարի միջոցով լուսատուի հպակները միացրեք սնուցման ցանցի հպակներին
(ֆազ և զրո) ու լուսատուն ամրացրեք տեղադրված բարձակին:
5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ: ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՑԱՆՑԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ:
Արգելվում է մեխանիկական վնասվածքներ ունեցող լուսատուի և նրա բաղադրամասերի օգտագործումը:
6. ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Արտադրանքի փոխադրումն ու պահպանումը իրականացվում է փաթեթվածքում՝ պահպանելով մեխանիկական վնասվածքներից և
մթնոլորտային տեղումների ազդեցությունից նախազգուշացման միջոցառումները:
7. ՕԳՏԱՀԱՆՈՒՄ
Արտադրանքը անհրաժեշտ է օգտահանել նրա իրացման տարածաշրջանի օրենսդրության պահանջների համաձայն:
8. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8.1. Սույն ձեռնարկում նշված շահագործման պայմանների պահպանման դեպքում՝ լուսատուի երաշխիքային շահագործման
ժամկետը նրա վաճառքի օրվանից կազմում է 24 ամիս:
8.2. Լուսատուի վերադարձը/փոխանակումը իրականացվում է ապրանքը սպառողին իրացնող մանրածախ վաճառողի մոտ՝
սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և հիմքերով:
8.3 Լուսատուի վերադարձը/փոխանակումը իրականացվում է առանց մեխանիկական վնասվածքների և լրիվ համալրված
վիճակում:
9. ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ: ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՑԱՆՑԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ:
Լուսատուն չի աշխատում
- ստուգեք 220 Վ սնուցման ցանցային լարման առկայությունը.
- ստուգեք լուսատուի միացման ճշտությունը:
Եթե այդ եղանակները չեն օգնել Ձեզ՝ անսարքությունը վերացնելու համար դիմեք որակյալ մասնագետների օգնությանը:
10. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Արտադրանքի անվանումը՝ Լուսատու
Արտադրանքի տեսակը՝ Պատի
Արտադրանքի մոդելը՝ WL1 – WL100
Ապրանքանիշ «ԷՌԱ»
Արտադրող երկիր՝ Չինաստան
Արտադրողի անվանումը՝ ATL Business (Shenzhen) Co., LTD
Արտադրողի հասցեն՝
ՉԺՀ, 518054, Shenzhen, Nanshan District, Chuangye street, North
Baolicheng building, room 901
Թեղեկատվություն արտադրողի հետ
կապնվելու համար՝
atl_company@163.com
Ներմուծող՝
Ներմուծողի մասին տեղեկատվությունը նշված է անհատական
փաթեթվածքի վրա փակցված պիտակին:
Համապատասխանությունը նորմատիվային
փաստաթղթերին
Արտադրանքը համապատասխանում է «Ցածրավոլտ սարքավորման
անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 004/2011, «Տեխնիկական միջոցների
էլեկտրամագնիսական համատեղելիություն» ՄՄ ՏԿ 020/2011
պահանջներին
Արտադրման ամսաթիվը՝
4. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՄՈՆՏԱԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ուշադրությո՛ւն: Լուսատուի միացման և տեղադրման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն սնուցման
ցանցից անջատված վիճակում:

Похожие устройства

Скачать