Centek CT-1603 Руководство по эксплуатации онлайн [14/24] 881844
![Centek CT-1603 Руководство по эксплуатации онлайн [14/24] 881844](/views2/2121130/page14/bge.png)
14
-
Միսն աղալուց առաջ համոզվեք, որ բոլոր ոսկորները և ավելորդ
ճարպը հեռացված են:
-
Մի հրեք սնունդը որևէ օտար առարկայով կամ մատներով,
օգտագործեք միայն սարքի հետ մատակարարված հրիչ սարքը:
- Մի ընկղմեք մսաղացի պատյանը ջրի կամ այլ հեղուկների մեջ:
-
Մի փորձեք մանրացնել պինդ կամ մանրաթելային սնունդ
(օրինակ՝ կոճապղպեղ (իմբիր) կամ ծովաբողկ)։
- Եթե որևէ պինդ սննդի կտոր կանգնեցնում է պտուտականման
լիսեռը և սայրերի պտույտը, անմիջապես անջատեք սարքը և
օգտագործեք («Դարձիչ») ֆունկցիան:
ՀԱՎԱՔՈՒՄ
-
Սեղմեք կողպման կոճակին, բռնեք գլխիկի խողովակաճյուղը
ընդունիչ խողովակից և միացրեք կապակցիչին։ Ոլորեք
խողովակաճյուղը կապակցիչի մեջ, հետևեք, որ գլխիկը թեքված
լինի պատյանի վերին հատվածի սլաքի ուղղությամբ։
-
Տեղադրեք շնեկը (պտուտականման ելուստներով լիսեռը) գլխիկի
խողովակաճյուղի մեջ՝ երկար լիսեռը դեպի առաջ և մի փոքր
պտտեք, մինչև այն կմիանա շարժիչի լիսեռին։
-
Դանակը տեղադրեք պտուտակի լիսեռի սռնակի վրա՝ կտրող
եզրերով դեպի ձեզ: Եթե դանակը սխալ է տեղադրված, միսը
չի կտրատվի։
-
Տեղադրեք անհրաժեշտ սկավառակը դանակի դիմաց՝ այն
համադրելով գլխիկի խողովակաճյուղի ելուստների հետ։
-
Սկավառակը մի ձեռքի մատներով վայր ընկնելուց պահելով՝
սահեցրեք և մյուս ձեռքով ձգեք միացման մանեկը: Խուսափեք
մանեկի չափից ավելի ձգումից:
-
Տեղադրեք բեռնման սկուտեղը գլխիկին և ֆիքսեք այն
աշխատանքային դիրքում:
- Տեղադրեք սարքը կայուն մակերեսի վրա:
-
Մի արգելափակեք շարժիչային բլոկի օդի ազատ հոսքը ներքևից
և կողքերից: Մի փակեք պատյանի ստորին հատվածում գտնվող
օդափոխության անցքերը:
5. ՍԱՐՔԻ ԽՆԱՄՔ
-
Շնեկի ներսում մնացած միսը կարելի է հեռացնել՝ մի կտոր հաց
անցկացնելով մսաղացով։
-
Սարքը մաքրելուց առաջ անջատեք այն և հանեք սնուցման լարի
խրոցը հոսանքի վարդակից:
-
Սեղմեք կողպման կոճակը, գլխիկը թեթև շրջեք ժամացույցի
սլաքի ուղղությամբ և հանեք այն: Հեռացրեք հրիչն ու բեռնման
սկուտեղը:
-
Հետ պտտեք միացման մանեկը և հանեք գլխիկի
խողովակաճյուղի բոլոր դետալները: Մի դրեք գլխիկի դետալները
աման լվացող մեքենայի մեջ։
-
Բոլոր դետալները, որոնք շփվում են մսի հետ, լվացեք տաք
օճառաջրով։ Մսաղացն օգտագործելուց անմիջապես հետո
մաքրեք:
- Ողողեք դետալները մաքուր սառը ջրով և չորացրեք դրանք։
-
Խորհուրդ է տրվում սայրն ու սկավառակները յուղել փոքր
քանակության բուսական յուղով։
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
- Անվանական լարում` 220-240 Վ ~50/60 Հց
- Անվանական հզորություն՝ 300 Վտ
- Առավելագույն հզորությունը՝ 2000 Վտ
- Արտադրողականություն՝ 2 կգ/րոպե
7. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է
առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և հանձնել
էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ վերամշակելու
համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ,
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը
օգտագործվում է սույն ձեռնարկում նշված ցուցումերին և գործող
տեխնիկական չափանիշներին խիստ համապա-տասխան:
Ծառայության ժամկետի ա
վարտից հետո դիմեք ձեր մոտակա
սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա շահագործման
վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում (2 և
3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։ Սարքի
սպասարկման ժամանակ որևէ հարցի ծագման կամ դրա
անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի լիազորված
սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն կարելի է գտնել
https://centek.ru/servis կայքում։ Աջակցության ծառայությունների
հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7 (988) 24-00-178, VK՝
vk.com/centek_krd: Գլխավոր սպասարկման կենտրոն՝ ՍՊԸ
«Լարինա-Սերվիս», ք. Կրասնոդար: Հեռ.՝ +7 (861) 991-05-42:
Ապրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ:
9. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ընկերություն՝ ԻՊ Ասրումյան
Կ.Շ. Հասցե՝ Ռուսաստան,
350912, գ. Կրասնոդար, պգտ.
Պաշկովսկիյ, ուլ. Ատամանա
Լիսենկոյի, 23: Հեռ. +7 (861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս
է` սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից:
Տվյալ երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում է
այս սարքի սպասունակությունը և պարտավորվում է անվճար
հիմունքով վերացնել արտադրողի մեղքով առաջացած բոլոր
անսարքությունները:
Похожие устройства
- Beko B3WFR572WB Руководство по эксплуатации
- Kitfort КТ-3461 Руководство по эксплуатации
- Asus PA248QV 90LM05K1-B01370 Руководство по эксплуатации
- Kitfort КТ-3489 Руководство по эксплуатации
- Beko B3WFR572AB Руководство по эксплуатации
- Liebherr FNe 4605-22 001 NoFrost Руководство по эксплуатации
- Maunfeld MFF200NFХ10 Inverter Inox Руководство по эксплуатации
- Sber 881853 Руководство по эксплуатации
- Rowenta Effective + DX1635D1 Руководство по эксплуатации
- Asus PA248QV 90LM05K1-B01370 Руководство по эксплуатации
- Asus PA278CV Руководство по эксплуатации
- Indesit ITS 4180 XB Руководство по эксплуатации
- Kitfort КТ-2898 Руководство по эксплуатации
- Suunto 9 Peak Granite Blue Titanium Руководство по эксплуатации
- Suunto 9 Peak Pro All Black Руководство по эксплуатации
- Suunto 9 Peak Pro All Black Руководство по эксплуатации
- Suunto 9 Peak Pro Forest Green Руководство по эксплуатации
- Suunto 9 Peak Pro Ocean Blue Руководство по эксплуатации
- Suunto 9 Peak Pro Pearl Gold Руководство по эксплуатации
- Suunto 9 Peak Pro Titanium Sand Руководство по эксплуатации