Centek CT-1430 Руководство по эксплуатации онлайн [16/20] 257855
![Centek CT-1430 Руководство по эксплуатации онлайн [16/20] 257855](/views2/2142654/page16/bg10.png)
16
25.
Մի օգտագործեք սարքը խոհանոցի լվացարանի անմիջական
հարևանությամբ, մի ենթարկեք այն խոնավության ազդեցությանը։
26. Օգտագործեք սարքը միայն համապատասխան միակցիչի հետ։
27.
Սարքը նախատեսված չէ արտաքին ժամանակաչափով կամ
հեռակառավարման առանձին համակարգով օգտագործելու համար:
28. Բեռնափոխադրման, իրացման հատուկ պայմաններ չկան:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
– Ջեռուցման տարրի մակերեսը տաք է մնում սարքի աշխատանքի ավարտից
հետո։
– Հասանելի մակերեսների ջերմաստիճանը կարող է բարձր լինել սարքի
աշխատանքի ժամանակ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Յուղի բռնկվելու դեպքում անջատեք սարքը էլեկտրական ցանցից և ծածկեք
ամուր, հնարավորինս չայրվող կտորով։
ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՋՈՒՐ ՄԻ ԼՑՐԵՔ ԿՐԱԿԻ ՎՐԱ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սարքը ընկնելու դեպքում տաք յուղը կարող է լուրջ այրվածքներ առաջացնել։
Հետևեք, որպեսզի էլեկտրական լարը չկախվի աշխատանքային մակերեսի
եզրից և գտնվի երեխաների համար անհասանելի հեռավորության վրա։
2. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Ճարպաջեռոց՝ 1 հատ
2. Տապակման զամբյուղ՝ 1 հատ
3. Օգտագործողի ձեռնարկ՝ 1 հատ
3. ՍԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Զտիչ
2. Շարժական կափարիչ
3. Դիտելու պատուհան
4. Տապակման զամբյուղ
5. Աշխատանքի ցուցիչ
6. Ջերմաստիճանի կարգավորիչ
4 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Խնդրում ենք ուշադիր կարդալ այս հրահանգները նախքան սարքը օգտագործելը:
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Օգտագործելուց առաջ հանեք սարքը փաթեթից։ Մաքրեք յուղընդունիչի
ներքին մակերեսը փափուկ խոնավ կտորով, հետո սրբեք և չորացրեք։Լվացրեք
զամբյուղն ու կափարիչը տաք ջրով և չորացրեք։ Թույլ մի տվեք, որ ջուր թափվի
սարքի ջեռուցման տարրի վրա։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համոզվեք, որ սարքը ճիշտ է հավաքված, հակառակ դեպքում կմիանա
պաշտպանության համակարգը և սարքը չի միանա։
ՈՒՏԵՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Դիտապակի։Որպեսզի դիտապակու վրա գոլորշի չնստի, բուսական յուղ քսեք
ապակու ներքին մակերեսին։
Ջերմաստիճանի կարգավորիչ։ Ջերմաստիճանի կարգավորիչն ապահովում
է յուղի ջերմաստիճանի պահպանումը տարայի մեջ։ Ջերմաստիճանային
միջակայքը՝ 130 °C- ից190 °C, թույլ է տալիս պատրաստել բազում տարբեր
ուտեստներ։
Խորհուրդ է տրվում օգտագործել միայն զտված բարձրորակ բուսական յուղեր
(արևածաղկի, եգիպտացորենի) և չօգտագործել մարգարին կամ կարագ, քանի
որ դրանք չեն դիմանում բարձր ջերմաստիճանին։
Մի խառնեք տարբեր տեսակի յուղեր։
Պարբերաբար փոխեք յուղը (մոտ 8-12 օգտագործումից հետո)։
Անհրաժեշտ է փոխել յուղը, եթե այն տաքանալիս սկսում է պղպջալ, ունի տհաճ
համ կամ հոտ, ինչպես նաև եթե այն մգացել կամ խտացել է։
Եթե հազվադեպ եք օգտագործում ճարպաջեռոցը, պահեք յուղը կամ ճարպը
փակ պլաստիկ կամ ապակե տարաների մեջ զով տեղում (գերադասելի է
սառնարանում)։Մի պահեք յուղը ճարպաջեռոցի մեջ։
ՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մի թափեք յուղը լվացարանի մեջ, դուրս հանեք այն այլ կենցաղային թափոնների
հետ։
ՏԱՊԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
1. Անջատեք սարքը։ Թողեք, որ սառչի։
2. Թափահարեք զամբյուղը ավելորդ յուղը հեռացնելու համար։
3. Հանեք զամբյուղը ճարպաջեռոցից։
4. Յուղից հանեք սննդի մնացորդները և լցրեք յուղը այլ տարայի մեջ, եթե
նախատեսում եք կրկին օգտագործել այն, կամ թափեք։
5. Լվացրեք և չորացրեք ցանցը, տարան և ճարպաջեռոցի կափարիչը։
6. Եթե յուղ կամ սնունդ է թափվել սարքի ներքին տարրերի վրա, մանրակրկիտ
սրբեք դրանք՝ կանխելով ջրի ներթափանցումը սարքի մեջ։
5. ՍԱՐՔԻ ԽՆԱՄՔԸ
- Անհրաժեշտության դեպքում մաքրեք սարքի կորպուսը մաքուր տաք ջրով և
փափուկ կտորով, մի օգտագործեք կոշտ քայքայիչ լվացող միջոցներ և սպասք
լվացող միջոցներ։
- Ամբողջովին մաքրեք յուղընդունիչն ու տապակման զամբյուղը յուրաքանչյուր
օգտագործումից հետո։ Օգտագործեք մաքուր տաք ջուր և փափուկ կտոր։ Մի
օգտագործեք կոշտ քայքայիչ լվացող միջոցներ և սպասք լվացող միջոցներ։
Չի կարելի լվանալ սարքը սպասք լվացող մեքենայի մեջ։ Յուղընդունիչի
ծածկույթը չվնասելու համար երբեք մի օգտագործեք կոշտ խոզանակներ,
մաքրման սկրաբեր։
- Մաքրելուց հետո սբրեք և չորացրեք յուղընդունիչն ու զաբյուղը։
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
- Լարումը՝ 220-240 Վ ~50/60 Հց
- Առավելագույն հզորությունը՝ 750-900 Վտ
7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է առանձնացնել
սովորական կենցաղային թափոններից և հանձնել էլեկտրական սարքերի
ընդունման հատուկ կետ վերամշակելու համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած այն վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը օգտագործվում է սույն
ձեռնարկում նշված ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի ավարտից հետո դիմեք
ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա շահագործման
վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում (2 և 3 նիշերը՝ տարի,
4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։ Երաշխիքային և հետ-երաշխիքային
սպասարկումն իրականացնում է Կրասնոդարի «Լարինա-Սերվիս»
ՍՊԸ ընդհանուր սպասարկման կենտրոնը: Հեռախոս՝ 8 (861) 991-05-42։
Հայաստանի Հանրապետությունում գնորդներից հայցադիմումներ ընդունելու
իրավասություն ունեցող և ապրանքների վերանորոգումն ու սպասարկումը
կատարող կազմակերպության հասցեն և այլ տվյալները նշված են https://
centek.ru/servis կայքում:
Похожие устройства
- Beko HNT61630X Руководство по эксплуатации
- Vipe Nitro X3 PRO Руководство по эксплуатации
- Vipe NITRO X5 Руководство по эксплуатации
- Vipe NITRO X5 PRO Руководство по эксплуатации
- Vipe Nitro X7 Руководство по эксплуатации
- Vipe Nitro X7 Pro Руководство по эксплуатации
- Sharp ES-612R-W Руководство по эксплуатации
- Sharp ES-712R-W Руководство по эксплуатации
- Garlyn J-300 Руководство по эксплуатации
- Bort BSM-500-P Руководство по эксплуатации
- Miele DGM 7840 OBSW Руководство по эксплуатации
- Philips HD2650/90 Руководство по эксплуатации
- Sharp SJXP59PGBK Руководство по эксплуатации
- Sharp SJXP59PGRD Руководство по эксплуатации
- Candy Smart CSS 13102DB3-07 Руководство по эксплуатации
- Samsung NV7B4125ZAK/WT Руководство по эксплуатации
- Karcher PSW 18-20 Battery Руководство по эксплуатации
- Nordfrost CF 410 Руководство по эксплуатации
- Kuppersberg ICS 604 Руководство по эксплуатации
- Nordfrost RC 450 Y Руководство по эксплуатации
Скачать
Случайные обсуждения