Era СННТ-5000-Ц Руководство по эксплуатации онлайн [12/16] 435788

1.Կայունարարի նշանակությունը
Շնորհակալություն ենք հայտնում ԷՐԱ լարման կայունարարի ընտրության համար:
ԷՐԱ լարման կայունարարը նախատեսված է կենցաղային նշանակության բեռնվածության սնուցման կայուն
միաֆազ լարման աջակցման համար ցանցային լարման արժեքների շեղումների դեպքում:
2.Լարման կայունարարի ընտրությունը
Հիմնական ելակետային տվյալները, որոնց վրա հարկ է ուշադրություն դարձնել լարման կայունարարի
ընտրության ժամանակ, հետևյալն են.
• մուտքային լարումների ընդգրկումը;
• կայունարարի լրիվ հզորությունը
• բեռնվածության սպառվող հզորությունը:
Կայունարարի ընտրության ժամանակ առաջին քայլը դրա հզորության հաշվարկն է: Անհրաժեշտ է որոշել՝ ինչ
էլեկտրասարքավորում դուք պետք է պատշպանեք՝ մեկ սարք, սարքերի խումբ (ցանցում լարման անկումների
նկատմամբ առավել զգայուն) կամ տան (գրասենյակային) ողջ տեխնիկան: Այնուհետև անհրաժեշտ է հաշվարկել
կայունարարին միացված էլեկտրասպառիչների գումարային հզորությունը: Լարման կայունարարի հզորության
ընտրության հիմնական պայմանն այն է, որ դրան միացված բեռնվածության գումարային հզորությունը չպետք է
գերազանցի կայունարարի հզորությանը (հակառակ դեպքում կայունարարի մեքենայացման համակարգը դրանք
պարզապես կանջատի): Ճշգրիտ արժեքները կարելի է իմանալ միայն Ձեր կոնկրետ սպառիչի անձնագրային
տվյալներից: Այնուհետև էլեկտրաշարժիչներով սպառիչի լրիվ հզորությունը հաշվելու համար անհրաժեշտ
է ներմուծել Ակտիվ և Ռեակտիվ բեռնվածություն հասկացությունները: Ակտիվ բեռնվածությունը չափվում է
վատտերով: Բեռնվածության այդ տեսակի մոտ սպառվող էլեկտրաէներգիան փոխակերպվում է էներգիայի
այլ տեսակների, օրինակ՝ ջերմային կամ լուսային (հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, հարթուկեր և այլն):
Ռեակտիվ բեռնվածությունը (դրանք բեռնվածության բոլոր մնացած տեսակներն են) կազմված է ինդուկտիվ և
ծավալային բեռնվածությունից: Այսպիսով, լրիվ հզորությանը (ՎԱ) և ակտիվ հզորությանը (Վտ) միշտ կապում
է Cos(Fi) գործակիցը: Այսպես, օրինակ, էլեկտրաշարժիչ պարունակող ցանկացած սարքի համար (կենցաղային
տեխնիկա, էլեկտրասարք) գործում է լրիվ սպառվող հզորոթյան հաշվարկման որոշակի կանոն: Այդպիսի
սարքերի վրա որպես մակնշում նշվում է ակտիվ հզորությունը վատտերով: Օրինակ, փոշեկուլի համար, որի վրա
նշվում է 1000Վտ հզորությունը: Եթե սարքի վրա նշված չէ գործակիցը, ապա այն մոտավոր պետք է ընդունել
0,7, այդ դեպքում դրա լրիվ հզորությունը ստանալու համար (ՎԱ) անհրաժեշտ է ակտիվ հզորությունը բաժանել
գործակցի վրա: Ստանում ենք 1000/0,7 = 1428 ՎԱ: Ընդ որում, սպառիչների համար, որոնց կառուցվածքում
նախատեսվամ են էլեկտրաշարժիչներ, կարևոր է հաշվի առնել, որ սպառիչի անձնագրի մեջ նշվում է դրա
անվանական հզորությունը՝ առանց հաշվի առնելու գործարկման հոսանքները, որոնք պահի տակ կարող են
անվանականներից հասնել 3-7 արժեքների: Միացվող բեռնվածության համախառն հզորությունը նաև կախված
է կայունարարի մուտքային լարումից: Հզորության վերաբերյալ մոտավոր տվյալները դուք կարող եք ստանալ
հետևյալ գծապատկերից:
Խորհուրդ է տրվում ընտրել կայունարարի 25-30% հզորությամբ բեռնվածության պաշարով մոդել: Առաջին
հերթին, Դուք կապահովեք կայունարարի աշխատանքի «խնայող» ռեժիմ՝ դրանով իսկ մեծացնելով դրա
ծառայության ժամկետը, երկրորդ՝ կստեղծեք հզորության պահուստ՝ լրացուցիչ սարքավորում միացնելու համար:
3.Կայունարարի շահագործման անվտանգության միջոցներ
Արգելվում է.
• Ինքնուրույն մասնատել կայունարարը և միացնել ցանցին մասնատված վիճակում
• Գերբեռնել կայունարարը: Կայունարարի երկարատև գերբեռնումը կհանգեցնի դրա հաճախակի անջատմանը
և ծառայության ժամկետի կրճատմանը ու շարքից դուրս գալուն:
• Կայունարարը միացնել առանց հողանցման
Կայունարարի աշխատանքը թույլ տալ պայթյունավտանգ տարածքներում կամ քիմիապես ակտիվ
միջավայրում, ինչպես նաև խոնավության ազդեցության (ջրի կոնդենսատի առաջացման) պայմաններում, բաց
տարածություններում:
• Կայունարարը բացել ցանկացած իրերով, փակել օդափոխական անցքերը, թույլ տալ կայունարարի ծածկումը
ցանկացած տեսակի հեղուկով
Կայունարարի շահագործում ծխի, այրվող մեկուսիչին բնորոշ հոտի առաջացման, բարձր աղմուկի (
աշխատանքի ժամանակ ճարճատյունները նրա աշխատանքին բնորոշ առանձնահատկություն են և չեն
հանդիսանում անսարքություն), պատյանի կոտրվելու կամ դրա վրա ճեղքվածքների առաջացման, կայունարարի
մալուխի վնասման դեպքում:
4. Միացման կարգն ու աշխատանքի ռեժիմը
Կայունարարը փոխադրելուց կամ այն բացասական ջերմաստիճանի պայմաններում պահելուց հետո
անհրաժեշտ է միացնելուց առաջ այն առնվազն 3 ժամ պահել շահագործման պայմաններում: Իրականցնել
արտադրանքի արտաքին զննում՝ դրա պատյանի և ուժային մալուխի վնասումների բացակայությունը որոշելու
նպատակով: Խորհուրդ է տրվում սարքը տեղադրել՝ սահմանափակելով երեխաների և տնային կենդանիների
հասանելիությունը դրա նկատմամբ, արևի ուղիղ ճառագայթներից և ջեռուցող սարքերից հեռու՝ գերտաքացումը
կանխելու նպատակով: Ցանցային մալուխը միացնել կենցաղային ցանցին, իսկ կայունարաի վարդակին միացնել
սպառիչները (3000 ՎԱ-ից սկսվող մոդելների միացումը կատարվում է համապատասխան պտուտակավոր
սեղմակների միջոցով): 6 հոսանքափոխիչի միջոցով ընտրել միացման ուշացման 6 մեծությունը կամ 180 с
(կայունարարին սպառիչներ միացման դեպքում, որոնց կառուցվածքում նախատեսված են էլեկտրաշարժիչներ,
խորհուրդ է տրվում ընտրել միացման 180с ուշացումը, դա կերկարացնի այդպիսի սպառիչների ծառայության
ժամկետը): Կայունարարի նորմալ աշխատանքի դեպքում վառվում է 2 ցուցիչը: 3 ցուցիչը վառվում է ընդհատ
կայունարարի՝ միացման ուշացման ընտրված ժամանակի հաշվարկման ռեժիմում գտնվելու ժամանակ, ընդ
որում 1 և 4 էկրանների վրա ցուցադրվում է մնացած ժամանակն վայրկյաններով կայունարարի կողմից
իրեն միացված սարքերի սնուցման պահը: Ուշացման ժամանակի հաշվարկից հետո ցուցադրվում են
համապատասխանաբար մուտքային («220», եթե լարումը գտնվում է 220В±8% սահմաններում, կամ փաստացի
մեծությունը 220В±8% սահմաններց դուրս), և ելքային լարումը: 5 ցուցիչը վառվում է այն դեպքում, եթե մուտքային
լարումը դուրս է եկել թույլատրելի ընդգրկման շրջանակներից: Ընդ որում տեղի է ունենում սարքերին լարման
տրամադրման անջատում (էկրանի վրա սնուցումն անջատելուց առաջ բարձր լարման դեպքում ցուցադրվում է
«H», իսկ ցածր լարման դեպքում՝ «L» սիմվոլը): Թույլատրելիի սահմաններում մուտքային լարումը հաստատելու
համար, կայունարարը ուշացման ընտրված ժամանակի հաշվարկից հետո կրկին սնուցում է իրեն միացված
սպառողիչները: Կայունարարին միացված թույլատրելի բեռնվածության գերազանցման դեպքում էկրանի վրա
ցուցադրվում է «сН» սիմվոլը և վառվում է 5 ցուցիչը: Այդ դեպքում հարկ է նվազեցնել կայունարարին միացված
սպառիչների քանակը: Կայունարարի գերծանրաբեռնման ժամանակ տեղի է ունենում դրա անջատում՝
շնորհիվ տրանսֆորմատորի մեջ ներկառուցված ավտոմատ անջատման գործառույթով անջատիչի և/կամ
AM

Содержание

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения

Ответы 1

Неисправность L
4 года назад