Centek CT-1801-60 Beige Инструкция по эксплуатации онлайн [14/24] 631323

Centek CT-1801-60 Black Инструкция по эксплуатации онлайн [14/24] 631326
14
էներգիայի
պաշտպանության
դասակարգը
Աղմուկի մակարդակը
1 արագություն - 45 դԲ
2 արագություն - 48 դԲ
3 արագություն - 53 դԲ
3. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ՍԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
- Օդաքաշիչ՝ 1 հատ
- Լամպ՝ 1 հատ
- Պլաստիկ ամրակ՝ 6 հատ
- Օդաքաշիչը պատին ամրացնելու պտուտակ՝ 6 հատ
- Օդատար խողովակի փական՝ 1 հատ
- Եզրօղակ կամ հակադարձ փական՝ 1 հատ
- Եզրօղակի ներդիր թերթիկ (հակադարձ փականի
գործառույթն ապահովելու համար)՝ 2 հատ
- Օգտագործողի ձեռնարկ՝ 1 հատ
Սարքն ունի օդափոխման 2 անցք։ Մեկը տեղակայված
է վերևի մասում, մյուսը՝ հետևի։ Անհրաժեշտության
դեպքում կարող եք երկու անցքն էլ օգտագործել։
Սարքի հետ առաքվում է եզրօղակ, որին միակցվում է
ծխահեռացման խողովակը, և փական, որը փակում է
չօգտագործվող օդափոխման անցքը։
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿ
Կառավարման վահանակի վրա կան կոճակներ, որոնցով
կարող եք ընտրել աշխատանքի երեք արագություններից
մեկը և միացնել լուսավորու-թյունը։
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ
Օդաքաշիչը կարող է աշխատել շրջանառության
ռեժիմում։ Այդ դեպքում օդը դուրս չի գալիս տվյալ
տարածքի սահմաններից, այլ դուրս է գալիս օդաքաշիչի
առջևի վահանակին գտնվող օդափոխման անցքերով։
4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ
Օդաքաշիչը տեղադրելուց առաջ համոզվեք, որ՝
- օդաքաշիչի ներքին մակերեսի հեռավորությունը
էլեկտրական վառարանի ջեռուցման մակերեսից
առնվազն 65 սմ է, իսկ գազօջախի ջեռուցման
մակերեսից՝ առնվազն 75 սմ,
- էլեկտրական լարի երկարությունը բավարար է
օդաքաշիչն էլեկտրացանցին միացնելու համար,
- ոչինչ չի վնասի էլեկտրական լարը հետագա
օգտագործման ընթացքում,
- օդատար սարքավորումների հնարավորություն կա։
Սարքը հավաքելուց առաջ հանեք յուղակլանիչ ֆիլտրը՝
սարքի տեղադրումը հեշտացնելու համար։
Օդաքաշիչն արտանետում է ծուխը մթնոլորտ
շենքի արտաքին պատի միջով կամ առկա
օդափոխության լիսեռով: Այդ նպատակով անհրաժեշտ
է ձեռք բերել երկարացվող չայրվող ծխնելույզ, որը
համապատասխանում է ընթացիկ կանոնակարգերին,
և միացնել այն եզրօղակին: Օդափոխիչը կարելի է
տեղադրել մի քանի եղանակով:
ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՊԱՏԻ ՎՐԱ
Չափեք պատի երկարությունը օդաքաշիչը տեղադրելու
համար։ Փորեք 8 մմ տրամագծով երկու անցք, ինչպես
ցույց է տրված նկար 1-ում։ Անհրաժեշտ է ստուգել,
արդյոք արտադրողի փաթեթում ներառված ամրակներն
ու պտուտակները հարմար են այն պատի համար, որին
ամրացվելու է օդաքաշիչը: Ամրացրեք ամրակները,
պտտեք պտուտակները։ Հանեք օդաքաշիչի
պաշտպանիչ թաղանթը, հետո ամրացրեք օդաքաշիչը
պտուտակներով։
Նկար. 1 Նկար. 2
Օդաքաշիչի հետևի վահանակի վրա կա 6 մմ տրամագծով
2 անցք։ Այս անցքերն օգտագործելով՝ պաշտպանիչ
պտուտակներով ամրացրեք օդաքաշիչը պատին:
Օդաքաշիչի վերևի մասում տեղադրեք եզրօղակը:
ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԿԱԽՈՎԻ ՊԱՀԱՐԱՆԻ ՏԱԿ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Պահարանի ներքևի մասում
պետք է փորել օդատար անցք: Երկրորդ անցքը կարելի է
փորել կամ պահարանի վերևի մասում, կամ դրա հետևի
պատի մեջ՝ կախված նրանից, թե ինչպես եք նախատեսել
օդափոխությունը: Օդահեռացման համար կարող եք նաև
օգտագործել ցանկացած տիպի խողովակներ՝ և կոշտ,
և փափուկ: Չափեք պահարանի հատակի մակերեսը
օդաքաշիչը տեղադրելու համար։
Փորեք 6 մմ տրամագծով չորս անցք, ինչպես ցույց է
տրված նկար 2-ում: Տեղադրեք եզրօղակը օդաքաշիչի
վրա։ Հանեք օդաքաշիչի պաշտպանիչ թաղանթը, հետո
պտուտակներով ամրացրեք օդաքաշիչը պահարանին։
Տեղադրման երկու եղանակն էլ թույլատրում են
օդահեռացումը հետևի օդատար անցքով։ Օդաքաշիչը
տեղադրելուց առաջ հետևի անցքից հանեք
գործարանային պաշտպանիչ կափույրը։ Այս դեպքում
պատի օդատար անցքը պետք է գտնվի օդաքաշիչ
սարքի օդատար անցքի ճիշտ դիմաց։ Մի տեղադրեք
եզրօղակը (հետևի օդատար անցքը ուղղանկյունաձև է),
իսկ վերևի օդատար անցքի վրա տեղադրեք փականը։
Կարելի է միաժամանակ օգտագործել երկու օդատար
անցքերը՝ վերևի և հետևի։ Այդ դեպքում վերևի օդատար
անցքի վրա պետք է տեղադրել եզրօղակը։ Բայց փորձը
ցույց է տալիս, որ մեկ անցքը բավական է արդյունավետ
օդահեռացման համար։

Содержание

Скачать