Centek CT-5024 [10/12] Կողմնակի առարկաների հեղուկների միջատների ընկնելը սարքի

Centek CT-5024 [10/12] Կողմնակի առարկաների հեղուկների միջատների ընկնելը սարքի
8. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ներմուծող՝
ՕՕՕ Լարինա-Էլեկտրոնիքս: Հասցե՝ Ռուսաստան, 350080, գ.
Կրասնոդար,
ուլ. Դեմուսա, 14։ Հեռախոս՝ 8 (861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 12 ամիս է` սկսած
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ երաշխիքային
կտրոնով արտադրողը հաստատում է այս սարքի սպասունակությունը
և պարտավորվում է անվճար հիմունքով վերացնել արտադրողի մեղքով
առաջացած բոլոր անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները կատարելու
դեպքում՝
- հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի բնօրինակ
երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը, սերիայի համարը,
վաճառքի ամսաթիվը, ավելացնելով վաճառող ընկերության կնիքը
և վաճառող ընկերության ներկայացուցչի ստորագրությունը
երաշխիքային կտրոնի վրա, կնիքներ յուրաքանչյուր կտրվող կտրոնի
վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը վերը
նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում
նշված տեղեկությունը թերի, անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
- պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին խիստ
համապատասխան,
- հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում, մաքրում,
տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
-
մեխանիկական վնասվածքներ,
- սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
- օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
- սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
- բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես նաև
վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
- կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը սարքի
մեջ,
- վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ չլիազորված
անձանց կողմից,
- սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և կաբելային
ցանցերին, որոնք չեն համապատասխանում պետական
տեխնիկական չափանիշներին,
- ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և կապված չէ
ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ մարտկոցներ,
էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ), էլեկտրասնուցման
արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ, գոտիներ,
պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ,
վանդակներ, շամփուրներ, փողրակներ, խողովակներ, խոզանակներ,
կցորդներ, փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
- մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք ոչ
համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
- կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ կուտակիչ
մարտկոցներ լիցքավորելու կանոնների խախտումների պատճառով
առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի հավելումն սպառողի՝
գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքների և որևէ կերպ չի
սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց, ընտանի
կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց գույքին TM «Centek»-ի
ապրանքի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասցված որևէ
վնասի համար, եթե դա տեղի է ունեցել ապրանքի օգտագործման և
տեղադրման կանոններն ու պայմանները չպահպանելու, սպառողի
կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների
(անգործության), ֆորսմաժորային հանգամանքների արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն մաքուր
վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի մնացորդներ, փոշի և
այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և բնութագիրը
առանց նախնական ծանուցման:

Содержание

Скачать