AENO GS2 (AGS0002) Руководство по эксплуатации онлайн [40/80] 790722

AENO GS2 (AGS0002) Руководство по эксплуатации онлайн [40/80] 790722
40 www.aeno.com/documents
HY AENO GS2 շարժական շոգեարդուկը նախատեսված է գոլորշու հզոր շթի օգնությամբ
գործվածքների վրայից ծալերի և անհարթությունների հեռացման համար:
Տեխնիկական բնութագրեր
Սնուցման լարումը՝ 220–240 Վ; հաճախականությունը՝ 50/60 Հց: Հզորությունը՝ 1000,0–
1190,0 Վատտ: Չափերը (Ե×Լ×Բ). 96 մմ × 95 մմ × 408 մմ: Ջրի բաքի ծավալը՝ 0.105 լ:
Գոլորշու մատակարարումը՝ 14 ±4 գ/րոպե: Գոլորշու ջերմաստիճանը՝ մինչև 145 °C:
Գոլորշու ճնշումը՝ 0,4 բար: Անընդմեջ աշխատանքի տևողությունը՝ 7–12 րոպե:
Շահագործման պայմանները. ջերմաստիճանը -20–70 °C, խոնավությունը 0–93%:
Առաքման բովանդակությունը (նկար А)
Շոգեարդուկ AENO (1), չափիչ բաժակ (3), ձեռնոց (4), ծածկոց (5), կարճ ուղեցույց,
երաշխիքային քարտ:
Սահմանափակումներ և նախազգուշացումներ
Ուշադրությու'ն Էլեկտրացանցին միացված սարքը լարման տակ է նույնիսկ հոսանքի
կոճակի միջոցով անջատելուց հետո (6) (նկար B): Օգտագործելուց անմիջապես հետո այն
անջատեք էլեկտրացանցից, նախքան ջրի բաքը մաքրելը, լցնելը և դատարկելը:
Թույլ մի տվեք, որ սարքը ջրի հետ շփվի: Վարդակից միացված սարքը մի թողեք առանց
հսկողության: Երեխաներին թույլ մի տվեք օգտագործել սարքը կամ խաղալ նրա հետ։
Վնասված սարքը մի օգտագործեք: Սարքը օգտագործեք միայն սենյակներում: Անջատեք
սարքը ցանցից, բռնելով հոսանքի խրոցից, այլ ոչ թե լարից, մի օգտագործեք երկարացման
լար: Դատարկ ջրի բաքով սարքը մի միացրեք: Օգտագործեք միայն խմելու ջուր, ցանկալի է
թորած: Ջրի մեջ մի ավելացրեք քացախ, լվացող միջոցներ, քիմիական նյութեր,
բուրահաղորդիչներ: Աշխատանքի ժամանակ փողելքի աշխատանքային մակերևույթը
տաքանում է, մի կպեք տաք մակերեսներին: Փողելքը մի ուղղեք մարդկանց վրա: Հագուստը
երբեք մի շոգեարդուկեք մարդկանց վրա: Նախքան շոգեարդուկելը, պիտակի վրա ստուգեք
ապրանքի խնամքի տեղեկությունները: Այրվածքներից խուսափելու համար ձեռնոց (4)
հագեք այն ձեռքին, որով շոգեարդուկելու ժամանակ պահում եք արտադրանքը:
Սարքի աշխատանքի նախապատրաստումը
Փաթեթազերծեք սարքը: Առանց շոգեարդուկը ցանցին միացնելու, լցրեք ջրի բաքը (2) ըստ
նկարի C- ի:

Содержание

Похожие устройства

Скачать