AENO ASC0001 [62/126] Աղբը հեռացնելու համար գլանիկը հանեք խոզանակի պատյանի մեջի

AENO ASC0001 [62/126] Աղբը հեռացնելու համար գլանիկը հանեք խոզանակի պատյանի մեջի
62 aeno.com/documents
Նախքան փոշու կուտակիչի պատյանի մաքրելը, նրանից անջատեք մարտկոցի տուփը,
սեղմելով ուղղանկյուն կոճակը (տես նկար c): Փոշու կուտակիչի պատյանի ստորին
կափարիչը բացվում է, եթե դուք սեղմեք փականը : Դուք կարող եք նաև պատյանից
դուրս հանել MIF-զտիչը և այն լվանալ ջրով: Դրա համար փոշու կուտակիչի պատյանի
վերին մասը պտտեք ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ (տես նկար e): Հանեք
MIF-զտիչը իր կրիչի հետ, քաշելով "UP" (վեր) մակագրությամբ հանգույցը: Մաքրեք
փոշու կուտակիչի պատյանը, կրիչը և MIF-զտիչը աղբից: Լվացեք MIF-զտիչը և նրա կրիչը
հոսող ջրի տակ և չորացրեք: Այնուհետև տեղադրեք MIF-զտիչը կրիչի մեջ, կրիչը տեղադրեք
փոշու կուտակիչի պատյանի մեջ և պտուտակեք կափարիչը:
Հիմնական խոզանակը և նրա ներսի գլանիկը պահանջում են կանոնավոր մաքրում
իրենց մեջ խրված մազերից և այլ աղբից: Աղբը հեռացնելու համար գլանիկը հանեք
խոզանակի պատյանի մեջից: Դա անելու համար հանեք խոզանակի ֆիքսատորը, որը
գտնվում է աջ կողմում: Մատով ետ հրեք խոզանակի ֆիքսատորի փականը և ակոսից
հանեք գլանիկը: Մի լվացեք գլանիկը մատերով, օգտագործեք գլանիկի մաքրման համար
միայն հատուկ խոզանակ: Գլանիկը մի լվացեք ջրով և մաքրող միջոցներով:
Հնարավոր անսարքությունների վերացում
Փոշեկուլը չի միանում: Հնարավոր պատճառները. մարտկոցի ցածր լիցքավորում, խցանում:
Լուծում. լիցքավորեք մարտկոցը, մաքրեք խցանումները:
Թույլ ներծծման ուժ: Հնարավոր պատճառները. լեփ-լեցուն փոշու կուտակիչ, խցանված
խոզանակ: Լուծում. մաքրեք փոշու կուտակիչը և զտիչները, մաքրեք խոզանակը:
Ուժեղ աղմուկ, կողմնակի ձայներ: Հնարավոր պատճառները. խցանում մետաղական
երկարացման խողովակի մեջ: Լուծում. մաքրեք խողովակը:
Հիմնական խոզանակի գլանիկը չի դառնում: Հնարավոր պատճառները. խցան: Լուծում.
քանդեք հիմնական խոզանակը, հանեք գլանիկը, վերացրեք խցանումը:
Վառվում է կապույտ լուսադիոդը, ապա թարթում է կարմիրը, և փոշեկուլը անջատվում է:
Հնարավոր պատճառները. մարտկոցը գերտաքացած կամ գերհովացած է,

Содержание

Похожие устройства

Скачать