AENO ATB0003 [23/148] Առաքման բովանդակությունը

AENO ATB0003 [23/148] Առաքման բովանդակությունը
aeno.com/documents 23
AM Էլեկտրական AENO TB3 բլենդերը նախատեսված է սննդի մանրացման, սմուզիների,
պյուրեների, ըմպելիքների և այլ մթերքի պատրաստման համար։
Տեխնիկական բնութագրեր
Սնուցման լարմումը՝ 220-240V (AC), հաճախականությունը՝ 50/60 Հերց: Հզորությունը՝
800 Վատտ: Թասի տարողությունը՝ 1.75 L: Չափման բաժակի տարողությունը՝ 80
միլիլիտր: Չափերը (Երկարություն × Լայնություն × Բարձրություն)՝ 230 միլիմետր × 200
միլիմետր × 420 միլիմետր: Քաշը՝ 4,7 կիլոգրամմ: Հոսանքի լարի երկարությունը՝ 1,2 մետր:
Առաքման բովանդակությունը
AENO TB3 բլենդեր, չափման բաժակ, խոզանակ, Գոլորշիացման կոնտեյներ, կարճ
ուղեցույց, երաշխիքային քարտ:
Սահմանափակումներ և նախազգուշացումներ
Երեխաները և հաշմանդամություն ունեցող անձինք սարքը կարող են օգտագործել միայն
մեծահասակների և սարքից օգտվելու փորձ ունեցող մարդկանց հսկողության ներքո:
Սարքը պահեք երեխաների համար անհասանելի վայրում: Սարքի աշխատանքի
ընթացքում նրա թասի մակերևույթը տաքանում է - մի դիպչեք նրան ձեռքերով: Աշխատելու
ժամանակ ձեռքերով մի դիպեք սարքի պատյանին: Մի ապամոնտաժեք սարքը և մի
վերանորոգեք այն ինքնուրույն: Էլեկտրական կոնտակտներով և կցորդիչ լիսեռով թասի
պատյանի հիմքը չի կարելի ջրով լվանալ: Բլենդերը միշտ տեղադրեք միայն ամուր և կայուն
մակերևույթի վրա: Աշխատող սարքից մինչև այլ առարկաներ հեռավորությունը պետք է
լինի առնվազն 15 սանտիմետր: Բլենդերի թասը մի պահեք սառնարանում՝ կոնդենսատը
կարող է փակել էլեկտրական կոնտակտները: Ձեռքերով մի դիպեք բլենդերի շեղբին:
Ուշադրությու'ն Բլենդերում մթերքի նվազագույն մակարդակը՝ 750 մլ: Մի
գերազանցեք տաք հեղուկների (1200 մլ) և սառը հեղուկների (1500 մլ) առավելագույն
մակարդակը, դա կարող է հանգեցնել արտահոսքի: Աշխատանքի ժամանակ մի բացեք
բլենդերի թասի կափարիչը: Եթե աշխատանքի ժամանակ լսվում է շեղբի պտտվեու
ընդհատուն ձայն, դա նորմալ է: Եթե աշխատանքի ընթացքում բարձրացնեք թասը կամ
բացեք բլենդերի կափարիչը, կմիանա պաշտպանությունը, և շարժիչը կդադարի: Թասի մեջ

Содержание

Скачать