Topdevice Tablet A10 TDT4541_4G_E_CIS [13/24] Անվտանգ օգտագործման կանոններ

Topdevice Tablet A10 TDT4541_4G_E_CIS [13/24] Անվտանգ օգտագործման կանոններ
Tablet
A10
©Topdevice
13
Մարտկոցի լիցքավորումը
Սարքը առաջին անգամ օգտագործելուց առաջ լիցքավորեք մարտկոցը`
միացնելով մատակարարված հոսանքի ադապտերը պլանշետի հոսանքի
միակցիչին (տե՛ս կետ 1-ը վերևի նկարում):
SIM քարտի տեղադրումը
Նշում: Մի տեղադրեք կամ մի հանեք SIM քարտը, երբ սարքը միացված է:
1. Անջատեք ձեր սարքը և բացեք կափարիչը՝ SIM և SD քարտերի մուտքի համար:
2. Տեղադրեք SIM քարտը բնիկի մեջ ճիշտ դիրքում, ինչպես ցույց է տրված
սարքի պատյանի նկարում: Սեղմեք, մինչև այն հագնի:
3. Փակեք կափարիչը և միացրեք սարքը:
Նշում: SD քարտի տեղադրումն իրականացվում է նմանատիպ եղանակով:
Սարքի միացումը
1. Սեղմեք և պահեք հոսանքի կոճակը այնքան, մինչև սարքի էկրանը միանա:
2. Սարքը առաջին անգամ օգտագործելիս անհրաժեշտ է նախնական
կարգավորում. լեզվի ընտրություն, Wi-Fi ցանցին միացում, Google հաշվի
կարգավորում, ապակողպման գաղտնաբառի սահմանում և այլն:
3. Սարքն անջատելու համար սեղմեք և պահեք միացման կոճակը, այնուհետև
բացվող ընտրացանկում ընտրեք «Անջատել հոսանքը»:
Արագ կարգավորումներ
Միացրեք/ապակողպեք սարքը (սեղմեք միացման կոճակը, այնուհետև մատով
էկրանի վրայով սահեցրեք վերև): Արագ կարգավորումների վահանակ մուտք
գործելու համար մատով էկրանի վրայով սահեցրեք վերևից ներքև: Վահանակը
թույլ է տալիս արագ միացնել/անջատել Wi-Fi-ը, թռիչքի ռեժիմը և սարքի այլ
գործառույթները: Այստեղ կան նաև դյուրանցումներ պայծառության պարամետրերի
ճշգրտման, էկրանի կողմնորոշման ավտոմատ որոշման արգելափակման,
համակարգային կարգավորումների հասանելիության համար:
Գլխավոր ընտրացանկ
Մատով սեղմեք և պահեք էկրանին՝ գլխավոր ընտրացանկի գործառույթներին
մուտք գործելու համար:
Անվտանգ օգտագործման կանոններ
Սարքը մի դրեք արևի ուղիղ ճառագայթների տակ: Խուսափեք սարքի վրա ջուր
կամ այլ հեղուկներ թափելուց: Մի օգտագործեք այն բարձր խոնավությամբ
վայրերում։ Սարքը փողոցում մի օգտագործեք մթնոլորտային տեղումների
ժամանակ՝ այն անջրանցիկ չէ: Թաց ձեռքերով մի դիպչեք հոսանքի խրոցին կամ
հոսանքի ադապտերին: Սարքը մի ենթարկեք հարվածների կամ թրթռումների
ազդեցությանը: Սարքի վրա որևէ առարկաներ մի դրեք: Էկրանին սեղմելու համար
մի օգտագործեք գրիչ կամ որևէ այլ սուր առարկա: Սարքը մի դրեք փափուկ
մակերեսի կամ այլ տեղերի վրա, որոնք կարող են խանգարել ջերմության
արտանետմանը՝ դառնալով սարքի գերտաքացման պատճառ: Սարքը մի դրեք ձեր
ծնկներին կամ մարմնի այլ մասերին՝ ջերմության ազդեցությունից
անհարմարավետությունը կանխելու համար: Մի օգտագործեք սարքը վարելիս:
Օդանավի թռիչքի և վայրէջքի ժամանակ սարքը պետք է անջատված լինի: Մի

Похожие устройства

Скачать
Случайные обсуждения