Indesit ITD 125 white [34/44] Սպասարկում և խնամք

Indesit ITD 125 W [34/44] Սպասարկում և խնամք
34
AM
Սպասարկում
և
խնամք
Բոլոր հանովի մասերը կարելի է լվանալ օճառի
կամ լվացող միջոցի ջրային լուծույթով: Դրանք
կարելի է նաև լվանալ սպասք լվանալու մեքենայով:
Հիշեք, որ բոլոր հանվող մասերը անհրաժեշտ է
մանրակրկիտ չորացնել՝ դրանք սառնարան դնելուց
առաջ:
Փոշին կարող է կուտակվել սառնարանի
խտարարի վրա և խոչընդոտել նրա նորմալ
աշխատանքին: Զգուշորեն փոշեկուլով մաքրեք
սառնարանի հետևի պատը՝ օգտագործելով
համապատասխան գլխադիրներ:
Եթե Դուք պատրաստվում եք տևական ժամանակ
չօգտագործել սառնարանը, ապասառեցրեք
այն, լվացեք ներսի մասը, չորացրեք և դռները փոքր-
ինչ բաց թողեք՝ խուսափելու համար տհաճ հոտից և
բորբոսից:
Սառնարանի բաղադրիչ մասերի
ջերմաստիճանային ձևախախտման հետևանքով
կարող է լսվել «ճարճատյուն», ինչը չի համարվում
թերություն և չի ազդում սարքի աշխատունակության
վրա: էլեկտրասարքավորման աշխատանքի
ժամանակ ջերմակարգավորիչի և ճնշակի միացման
բնորոշ ձայները նորմալ ձայներ են:
Լուսավորության լամպի փոխարինումը (չի
հանդիսանում երաշխիքային վերանորոգում)
Անջատեք սառնարանը վարդակից: Ներքին
լուսավորության լամպը գտնվում է լուսավորության
լուսամփոփի կորպուսի հետևի մասում: Պտտեք
լամպը և փոխարինեք համապատասխանաբար (ոչ
ավել 15Վտ հզորությամբ), ինչպես ցուցադրված է
նկարում:
Լվանալուց և այլ գործողություններ կատարելուց
առաջ անջատեք սառնարանը էլեկտրական ցանցից:
Ապասառեցում
Ուշադրություն Ապասառեցման ընթացքը
արագացնելու համար մի օգտագործեք
առարկաներ, որոնք կարող են քերծել սառնարանի
պատերը կամ խախտել սառնարանի բաժինների
հերմետիկությունը:
Սառնարանային բաժնի ապասառեցում
Սառնարանային բաժինը ապասառեցվում է
ավտոմատ կերպով, առաջացած ջուրը լցվում է ջրաքաշ
համակարգ, այնուհետև գոլորշիանում է ճնշակի
տաքությունից: Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ
է անել սառնարանային բաժինը սպասարկելու
համար` դա հետևելն է, որ ջրաքաշ անցքը, որը
գտնվում է մրգերի և բանջարեղեններիարկղի
հետևում խցանված չլինի.
Սառցարանային բաժնի ապասառեցում
Ժամանակի ընթացքում սառցարանային բաժնի
ներքին պատերին առաջանում է եղիյամ:
Եղիյամի 5 մմ հաստության դեպքում հարկավոր
է ապասառեցնել սառցարանայն բաժինը:
Ջերմակարգավորիչի բռնակը հաստատեք «OFF»
դիրքում և անջատեք սառնարանը էլեկտրական
ցանցից. Ապասառեցման ժամանակ սառեցված
մթերքները մի քանի շերտով փաթեթավորեք թերթի
մեջ և ըստ հնարավորության, տեղավորեք սառը
վայրում: Բաց թողեք դուռը, որպեսզի եղիյամը
ավելի արագ հալվի: Ապասառեցումն արագացնելու
համար սառցարանային բաժնում տաք ջրով թաս
տեղադրեք: Հավաքված խոնավությունը հեռացրեք
սպունգուվ կամ ներծծող կտորով: Սառցարանը
կրկին միացնելուց առաջ լվացեք և մանրակրկիտ
չորացրեք բաժինները:
Սպասարկում և խնամք
Ձեր սառնարանը պատրաստված է հոտ չունեցող
հիգիենիկ նյութերից: Այս բնութագրերի պահպանման
համար սուր հոտ ունեցող մթերքները միշտ պահեք
ամուր փակված ամաններով՝ խուսափելու համար
հոտերից, որոնք հետո շատ բարդ կլինի վերացնել:
Սառնարանի ներքին և արտաքին մակերեսները
լվացեք սպունգով կամ փափուկ լաթով՝ թրջված
կերակրի սոդայի և գոլ ջրի լուծույթով (սոդան նաև
լավ ախտահանիչ է): Կերակրի սոդա չունենալու
դեպքում օգտագործեք որևէ չեզոք լվանալու միջոց:
Երբեք մի օգտագործեք օրգանական լուծիչներ,
հարթեցնող, քլոր, ամոնիակ պարունակող նյութեր:

Содержание

Похожие устройства