Centek CT-1961 Инструкция по эксплуатации онлайн [28/52] 810073

Centek CT-1961 Инструкция по эксплуатации онлайн [28/52] 810073
27
1. Սարքը չի պահանջում որևէ մոնտաժ կամ մշտական
ֆիքսացիա:
2. Սարքը պետք է պահվի փաթեթի մեջ արտադրողի և սպառողի
կողմից ջեռուցվող տարածքներում 5 °C-ից 40 °C օդի
ջերմաստիճանի և 80% օդի հարաբերական խոնավության
պայմաններում: Տարածքը չպետք է պարունակի ագրեսիվ
խառնուրդներ (թթուների գոլորշիներ, ալկալիներ), որոնք
առաջացնում են կոռոզիա:
3. Սարքի պատշաճ փոխադրումն ապահովելու համար պետք է
պահպանվեն հետևյալ պահանջները.
սարքից հեռացրեք բոլոր ներքին պարագաները, եթե այդպիսիք
կան, և փաթեթավորեք դրանք առանձին.
համոզվեք, որ սարքը ճիշտ է փաթեթավորված՝ իր
գործունակությունն ու տեսքը պահպանելու համար (խոշոր չափի
սարքավորումները պետք է փաթաթված լինեն պոլիէթիլենային
կամ օդապղպջակներով թաղանթով կրիտիկական կետերում
ծալքավոր ստվարաթղթե երեսպատմամբ);
սարքը գոտիներով ապահով ամրացրեք, որպեսզի բացառեք
փոխադրամիջոցում վերջինիս տեղաշարժը;
արտաքին միջավայրի ազդեցությունն ամբողջությամբ
բացառելու համար օգտագործեք միայն փակ փոխադրամիջոց;
բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ
փաթեթավորմանը ապահովեք ծայրաստիճան զգուշավոր
վերաբերմունք։
4. Սարքը պահանջում է խնամքով վերաբերմունք, պաշտպանեք
այն փոշուց, կեղտից, հարվածներից, խոնավությունից, կրակից
և այլն:
5. Սարքի իրացումը պետք է իրականացվի տեղական
օրենսդրության համաձայն:
6. Ապրանքի ծառայության ժամկետի ավարտից հետո այն
չպետք է նետել սովորական կենցաղային աղբի հետ: Դրա
փոխարեն այն ենթակա է օգտահանության (ուտիլիզացիայի)
հանձնման համապատասխան հավաքման կետ՝ էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների վերամշակման և հեռացման
համար՝ համաձայն դաշնային կամ տեղական օրենքների:
Ապահովելով այս արտադրանքի ճիշտ ուտիլիզացիան, դուք
օգնում եք պահպանել բնական ռեսուրսները և կանխել շրջակա
միջավայրին և մարդկանց առողջությանը հասցվող վնասը,
որը կարող է առաջանալ ոչ պատշաճ վերաբերմունքից: Այս
արտադրանքի ընդունման և ուտիլիզացիայի կետերի մասին
ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ձեր
տեղական համայնքապետարանից կամ կենցաղային աղբի
հեռացման ձեր ընկերությունից:
7. Սարքի անսարքություն հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ
է անմիջապես դիմել լիազորված սպասարկման կենտրոն կամ
ուտիլիզացնել սարքը:
Եթե ցանկանում եք սարքը փոխանցել մեկ այլ անձի
օգտագործելու համար, ապա փոխանցեք այն տվյալ
ձեռնարկի հետ միասին:
2. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1
2
3
4
5
6
7
8
9
1. Ջրամատակարարման փողրակ
2. Խորշ լվացող միջոցների համար
3. Դուռ
4. Վերին ծածկույթ
5. Սնուցման լար
6. Կառավարման վահանակ
7. Թմբուկ
8. Ջրահեռացման փողրակ
9. Զտիչ (ֆիլտր)
3. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Լվացքի մեքենա - 1 հատ
Փականներ - 4 հատ
Ջրատար փողրակ - 1 հատ
Օգտագործողի ձեռնարկ - 1 հատ
Պտուտակամերի բանալի ոտքերի կարգավորման
համար - 1 հատ
4. ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Սարքի կայուն դիրքն անհրաժեշտ է շահագործման ընթացքում
վերջինիս ինքնուրույն տեղաշարժը կանխելու համար:
Համոզվեք, որ սարքը տեղադրված է՝ ըստ հարթաչափի։
Հատակի թեքության առաջարկվող անկյունը 1° է:
Ստուգեք, որ սարքը դրված չլինի սնուցման լարի վրա և չսեղմի
այն:
Սարքի և պատերի կամ հարակից ստացիոնար ամրացված
առարկաների միջև հեռավորությունը պետք է լինի 20 մմ-ից
ավելի կողքերից, և 100 մմ՝ հետևի պատից:
1. Մակերեսը, որի վրա տեղակայվելու է լվացքի մեքենան, պետք
է լինի չոր, հարթ և ամուր:
2. Խուսափեք սարքի վրա արևի ուղիղ ճառագայթների
թափանցումից։
3. Տարածքը, որտեղ տեղադրված է սարքը, պետք է ունենա լավ
օդափոխություն։
4. Տարածքի օդի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 5 °C-ից։
5. Լվացքի մեքենան տեղակայեք ջերմության աղբյուրներից
հեռու, այնպիսիք, ինչպիսիք են՝ ածուխային վառարանները կամ
գազօջախները, բուխարիները կամ ջերմատաքացուցիչները:
Եթե դա հնարավոր չէ, սարքերի միջև դրեք անհրաժեշտ
ջերմամեկուսացուցիչ՝ ջեռոցի հանդիպակաց կողմից պատված
ալյումինե փայլաթիթեղով: Ջերմամեկուսացուցիչը պետք է
ծածկի լվացքի մեքենայի ամբողջ մակերեսը: Լվացքի մեքենան
չպետք է տաքանա ջերմության աղբյուրների կողմից։
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՊԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Փաթեթավորման պարագաները (օրինակ՝
թաղանթը կամ փրփրապլաստը
(պենոպլաստը) կարող են իրենցից վտանգ
ներկայացնել երեխաների համար:
Խեղդվելու վտանգ։ Փաթեթավորման
պարագաները երեխաներից հեռու
պահեք:
Մեքենան ապափաթեթավորելիս
համոզվեք, որ փոխադրման ընթացքում
սարքավորումը չի վնասվել: Վնասվածքի

Содержание

Скачать