Centek CT-1961 Инструкция по эксплуатации онлайн [35/52] 810073

Centek CT-1961 Инструкция по эксплуатации онлайн [35/52] 810073
34
ԼՎԱՑՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Հաջորդաբար սեղմելով «Ջերմաստիճան» կոճակը՝ դուք կարող
եք ընտրել լվացքի ջերմաստիճանը դիմային վահանակին
ներկայացված տարբերակներից մեկը (20 40 60 80 85 °С),
եթե դա ծրագրով նախատեսված է։ Որպեսզի ընտրել սառը ջուր,
սեղմեք այնքան ժամանակ, մինչև որ էկրանին կհայտնվեն «-
նշանները։
ՊՏՏՄԱՆ
(
ՔԱՄՄԱՆ
)
ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
«Скорость» («Արագություն») կոճակը հաջորդաբար սեղմելով՝
դուք կարող եք ընտրել ցանկալի թվով պտույտներ մեկ րոպեում
պտտվելու ընթացքում առջևի վահանակի վրա ներկայացված
տարբերակներից (եթե ծրագրով նախատեսված է), այդ թվում
նաև անջատել պտույտը ընթացիկ ցիկլի համար՝ սեղմելով
կոճակը մինչև որ էկրանին կհայտնվի «--» ։
Հասանելի արժեքներ՝ 0 - 500 - 700 - 900 - 1200 - 1400 պտ/րոպ:
Անջատեք պտտման ցիկլը նուրբ իրերի համար (ինչպիսիք են՝
բրդյա, նուրբ գործվածքներից, արտադրանքները, սպորտային
շնչող ջերմազգեստները):
Ծանոթություն։ «Отжим» («Քամում») առանձին ծրագրի
գործարկման ժամանակ պտույտների քանակի ընտրության
բացակայության դեպքում («- -») տեղի կունենա ջրահեռացում
մեքենայից։
«ՈՂՈՂՈՒՄ» ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Թույլ է տալիս փոխել ողողման կրկնությունների քանակը
ընթացիկ լվացքի ցիկլում: Նոր արժեքը կցուցադրվի էկրանին:
ԳՈԼՈՐՇԻ
Ծալքերը հարթեցնելու համար, հագուստը հետագայում
արդուկելու համար փափկացնելու կամ հագուստը թարմացնելու
համար կարող եք օգտագործել հագուստը գոլորշու միջոցով
մշակելու ֆունկցիան:
Սեղմելով «Գոլորշի» («Пар») կոճակը (լվացքի ծրագիրն ընտրելուց
հետո և այն մեկնարկելուց առաջ)՝ ակտիվացնում եք այս
գործառույթը. լվացման ավարտին, մնացած բոլոր ռեժիմներն
ու գործառույթները կատարելուց հետո, ձեր հագուստը կմշակվի
տաք գոլորշիով:
ԿԵՂՏԱԲԾԵՐ
(
ԼԱՔԱՆԵՐ
)
Այս մեքենան կարող է ադապտացնել լվացքի իրականացման
տեխնոլոգիան՝ կախված աղտոտվածության տեսակից։
Այսպիսով, թմբուկի պտտման ինտենսիվությունը, պտտման
տեսակը, պտույտների միջև ընկած ժամանակահատվածը,
ջրի ջերմաստիճանը, այս ամենը ադապտացվում է հենց այն
աղտոտվածության տեսակի լվացման հետ, որը որ դուք եք ընտրել։
«Пятна» (Կեղտաբծեր») կոճակը հաջորդաբար սեղմելով՝ ընտրեք
8 տեսակի կեղտոտվածությունից մեկը, որը լվանալու համար
մեքենան կուղղորդի իր ուժերը՝ սննդային յուղեր, հյութեր,
ներկանյութեր, արյուն, կաթ, կարմիր գինի, հող (կեղտ), տերևների
և խոտերի հետքեր։
ԹՄԲՈՒԿԻ ՄԱՔՐՈՒՄ
Լվացքի մեքենայի թմբուկը կոնտակտի մեջ է մտնում կեղտոտ
լվացքի և լվացող միջոցների հետ: Ժամանակի ընթացքում դրա
վրա կարող են մնալ մանրէներ և լվացող միջոցների մնացորդներ։
Մեքենայի ներսում բարձր խոնավությունը, որը երկար ժամանակ
պահպանվում է լվացքի ավարտից հետո, նպաստում է
բորբոսների և փտման հոտի առաջացմանը:
Ձեր լվացքի մեքենայի ծառայության ժամկետը երկարացնելու և
թմբուկը մաքուր պահելու համար յուրաքանչյուր լվացումից հետո
սրբեք թմբուկը (ներառյալ ռետինե միջադիրի ծալքերը) չորացրեք
և պարբերաբար օգտագործեք «Թմբուկի մաքրում» գործառույթը:
1. Նախքան գործառույթի մեկնարկը, համոզվեք, որ թմբուկի մեջ
ոչինչ չկա:
2. Թմբուկը մաքրելու համար հատուկ լվացող միջոցը լցրեք
հիմնական լվացման դարակի լվացող միջոցի համար
նախատեսված բաժնում:
3. Ընտրեք «Թմբուկի մաքրում» ֆունկցիան և սեղմեք «Старт/Пау-
за» («Մեկնարկ/դադար») կոճակը: Մաքրումն իրականացվում է
85 °C ջերմաստիճանում։
4. Սպասեք մինչև ծրագրի ավարտը և փափուկ չոր կտորով
սրբելով չորացրեք թմբուկը:
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
Այս գործառույթի շնորհիվ ձեր երեխաների և սարքի
անվտանգությունը կմնա հսկողության տակ։
Այս ֆունկցիան ակտիվացնելու համար լվացքի մեկնարկից
հետո սեղմեք և 3 վայրկյան պահեք «Скорость» («Արագություն»)
կոճակը։ Կլուսավորվի համապատասխան ցուցիչը։ Մեքենայի
բոլոր գործառույթներն ու ռեժիմները կդառնան ընտրության
համար անհասանելի: Այս գործառույթն անջատելու համար
կրկնեք նույն քայլերը, որոնք անհրաժեշտ էին այն միացնելու
համար (ցուցիչը կհանգչի):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Երեխաներից արգելափակման ժամանակ
առաջվա պես կարելի է անջատել մեքենան պտտվող անջատիչի
օգնությամբ։ Սարքի հաջորդ միացման ժամանակ մեքենան
աշխատանքը կսկսի այն պահից, որ պահից որ անջստվել էր։
«
БЕЗ ЗВУКА
»
(
«
ԱՆՁԱՅՆ
»
)
ՌԵԺԻՄ
Ձայնն անջատելու համար սեղմեք և 3 վայրկյան պահեք «Ско-
рость» և «SMART» կոճակները։ Դուք կանջատեք ձայնային
ազդանշաններն ու ազդարարները: Ձայնը միացնելը տեղի է
ունենում նույն կերպ:
SMART ՌԵԺԻՄ
Եթե հոգնած եք, շտապում եք, կամ պարզապես չեք ցանկանում
գլուխ կոտրել՝ ընտրելով լվացքի պարամետրերը, մեքենան կարող
է դա անել ինքնուրույն:
SMART ռեժիմում լվացքի մեքենան գնահատում է բեռնված
լվացքի պարամետրերը և ինքնուրույն ընտրում տևողությունը,
ջերմաստիճանը (որպես կանոն՝ 20-ից 40 °C), պարզաջրման
ցիկլերի քանակը և այլն:
Այս ռեժիմը հեշտությամբ գործարկվում է ցանկացած հարմար
եղանակով.
1. Մեքենան անջատված վիճակում պահեք SMART կոճակը 3
վայրկյան:
2. Մեքենան միացված վիճակում կամ 1-ին կետում նկարագրված
մեթոդով, կամ մեկ անգամ սեղմելով SMART կոճակը, այնուհետև
սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза») կոճակը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` SMART ռեժիմը նախատեսված է բամբակից,
վուշից, սինթետիկ կամ խառը գործվածքներից հագուստները
լվանալու համար, որոնք ամենօրյա կրելուց հետո շատ
չեն կեղտոտվել: Ուժեղ կամ սպեցիֆիկ կեղտոտվելու կամ
հատուկ խնամք պահանջող լվացքի համար օգտագործեք
համապատասխան ռեժիմները:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Նույնիսկ եթե լվացքն արդեն մեկնարկել է, դուք դեռ կարող եք
փոփոխություններ կատարել դրա կարգավորումներում:
Դա անելու համար դադարեցրեք գործող ծրագիրը՝ սեղմելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը («Старт/пауза»): Փոխեք
կարգավորումները և/կամ ավելացրեք լրացուցիչ գործառույթներ:
Եթե լվացման գործընթացի ներկա փուլը թույլ է տալիս կատարել
ձեր փոփոխությունները, դրանք կընդունվեն։
Վերագործարկեք մեքենան՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար»:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Եթե դուք փոխել եք ծրագիրը, լվացող միջոց
մի ավելսցրեք։
ՀԱԳՈՒՍՏԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Լվացքի ընթացքում հագուստ ավելացնելու համար դրեք այն
դադարի վրա՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза»)
կոճակը: Եթե ջրի մակարդակը թույլ է տալիս, և մեքենայի ներսը
շատ տաք չէ, դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը
կանջատվի):
Բացեք դուռը, ավելացրեք հագուստը (ընդհանուր թույլատրելի
բեռը չգերազանցող):
Փակեք դուռը և վերագործարկեք մեքենան՝ օգտագործելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը:
ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՏՈՒՄ
Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի վաղաժամ ընդհատել
մեքենայի աշխատանքը։ Եթե ջրի մակարդակը լվացքի բեռնման
խոռոչից ցածր է, պարզապես սեղմած պահեք միացման/
անջատման կոճակը: Եթե ներսի ջերմաստիճանը անվտանգ է,
դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը կանջատվի):
Եթե մեքենայի մեջ բավականաչափ ջուր կա, որպեսզի դուռը
բացելուն պես այն թափվի հատակին, այն պետք է թափել
(ցամաքեցնել) նախքան դադարեցնելը:
Դա անելու համար նաև անջատեք մեքենան՝ սեղմելով միացման/
անջատման կոճակը: Ընթացիկ ծրագիրը կչեղարկվի:

Содержание

Скачать