Era CНК-2000-УЦ 140-260В/220В, 2000ВА Б0051112 Руководство по эксплуатации онлайн [12/16] 814902
![Era CНК-2000-УЦ 140-260В/220В 2000ВА Руководство по эксплуатации онлайн [12/16] 784017](/views2/2015767/page12/bgc.png)
1.Կայունարարի նշանակությունը
Շնորհակալություն ենք հայտնում ԷՐԱ լարման կայունարարի ընտրության համար:
ԷՐԱ լարման կայունարարը նախատեսված է կենցաղային նշանակության բեռնվածության սնուցման կայուն
միաֆազ լարման աջակցման համար ցանցային լարման արժեքների շեղումների դեպքում:
2.Լարման կայունարարի ընտրությունը
Հիմնական ելակետային տվյալները, որոնց վրա հարկ է ուշադրություն դարձնել լարման կայունարարի
ընտրության ժամանակ, հետևյալն են.
• մուտքային լարումների ընդգրկումը;
• կայունարարի լրիվ հզորությունը
• բեռնվածության սպառվող հզորությունը:
Կայունարարի ընտրության ժամանակ առաջին քայլը դրա հզորության հաշվարկն է: Անհրաժեշտ է որոշել՝ ինչ
էլեկտրասարքավորում դուք պետք է պատշպանեք՝ մեկ սարք, սարքերի խումբ (ցանցում լարման անկումների
նկատմամբ առավել զգայուն) կամ տան (գրասենյակային) ողջ տեխնիկան: Այնուհետև անհրաժեշտ է հաշվարկել
կայունարարին միացված էլեկտրասպառիչների գումարային հզորությունը: Լարման կայունարարի հզորության
ընտրության հիմնական պայմանն այն է, որ դրան միացված բեռնվածության գումարային հզորությունը չպետք է
գերազանցի կայունարարի հզորությանը (հակառակ դեպքում կայունարարի մեքենայացման համակարգը դրանք
պարզապես կանջատի): Ճշգրիտ արժեքները կարելի է իմանալ միայն Ձեր կոնկրետ սպառիչի անձնագրային
տվյալներից: Այնուհետև էլեկտրաշարժիչներով սպառիչի լրիվ հզորությունը հաշվելու համար անհրաժեշտ
է ներմուծել Ակտիվ և Ռեակտիվ բեռնվածություն հասկացությունները: Ակտիվ բեռնվածությունը չափվում է
վատտերով: Բեռնվածության այդ տեսակի մոտ սպառվող էլեկտրաէներգիան փոխակերպվում է էներգիայի
այլ տեսակների, օրինակ՝ ջերմային կամ լուսային (հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, հարթուկեր և այլն):
Ռեակտիվ բեռնվածությունը (դրանք բեռնվածության բոլոր մնացած տեսակներն են) կազմված է ինդուկտիվ և
ծավալային բեռնվածությունից: Այսպիսով, լրիվ հզորությանը (ՎԱ) և ակտիվ հզորությանը (Վտ) միշտ կապում
է Cos(Fi) գործակիցը: Այսպես, օրինակ, էլեկտրաշարժիչ պարունակող ցանկացած սարքի համար (կենցաղային
տեխնիկա, էլեկտրասարք) գործում է լրիվ սպառվող հզորոթյան հաշվարկման որոշակի կանոն: Այդպիսի
սարքերի վրա որպես մակնշում նշվում է ակտիվ հզորությունը վատտերով: Օրինակ, փոշեկուլի համար, որի վրա
նշվում է 1000Վտ հզորությունը: Եթե սարքի վրա նշված չէ գործակիցը, ապա այն մոտավոր պետք է ընդունել
0,7, այդ դեպքում դրա լրիվ հզորությունը ստանալու համար (ՎԱ) անհրաժեշտ է ակտիվ հզորությունը բաժանել
գործակցի վրա: Ստանում ենք 1000/0,7 = 1428 ՎԱ: Ընդ որում, սպառիչների համար, որոնց կառուցվածքում
նախատեսվամ են էլեկտրաշարժիչներ, կարևոր է հաշվի առնել, որ սպառիչի անձնագրի մեջ նշվում է դրա
անվանական հզորությունը՝ առանց հաշվի առնելու գործարկման հոսանքները, որոնք պահի տակ կարող են
անվանականներից հասնել 3-7 արժեքների: Միացվող բեռնվածության համախառն հզորությունը նաև կախված
է կայունարարի մուտքային լարումից: Հզորության վերաբերյալ մոտավոր տվյալները դուք կարող եք ստանալ
հետևյալ գծապատկերից:
Խորհուրդ է տրվում ընտրել կայունարարի 25-30% հզորությամբ բեռնվածության պաշարով մոդել: Առաջին
հերթին, Դուք կապահովեք կայունարարի աշխատանքի «խնայող» ռեժիմ՝ դրանով իսկ մեծացնելով դրա
ծառայության ժամկետը, երկրորդ՝ կստեղծեք հզորության պահուստ՝ լրացուցիչ սարքավորում միացնելու
համար:
3.Կայունարարի շահագործման անվտանգության միջոցներ
Արգելվում է.
• Ինքնուրույն մասնատել կայունարարը և միացնել ցանցին մասնատված վիճակում
• Գերբեռնել կայունարարը: Կայունարարի երկարատև գերբեռնումը կհանգեցնի դրա հաճախակի անջատմանը
և ծառայության ժամկետի կրճատմանը ու շարքից դուրս գալուն:
• Կայունարարը միացնել առանց հողանցման
• Կայունարարի աշխատանքը թույլ տալ պայթյունավտանգ տարածքներում կամ քիմիապես ակտիվ
միջավայրում, ինչպես նաև խոնավության ազդեցության (ջրի կոնդենսատի առաջացման) պայմաններում, բաց
տարածություններում:
• Կայունարարը բացել ցանկացած իրերով, փակել օդափոխական անցքերը, թույլ տալ կայունարարի ծածկումը
ցանկացած տեսակի հեղուկով
• Կայունարարի շահագործում ծխի, այրվող մեկուսիչին բնորոշ հոտի առաջացման, բարձր աղմուկի (
աշխատանքի ժամանակ ճարճատյունները նրա աշխատանքին բնորոշ առանձնահատկություն են և չեն
հանդիսանում անսարքություն), պատյանի կոտրվելու կամ դրա վրա ճեղքվածքների առաջացման, կայունարարի
մալուխի վնասման դեպքում:
4. Միացման կարգն ու աշխատանքի ռեժիմը
Ցանցային մալուխը միացնել կենցաղային ցանցին, իսկ կայունարարի վարդակին միացնել սպառիչները:
Կայունարարի 7վերին մակերեսին ընտրել միացման ուշացման 6 մեծությունը կամ 180 с (կայունարարին
սպառիչներ միացման դեպքում, որոնց կառուցվածքում նախատեսված են էլեկտրաշարժիչներ, խորհուրդ է
տրվում ընտրել միացման 180с ուշացումը, դա կերկարացնի այդպիսի սպառողների ծառայության ժամկետը):
Կայունարարը միացնելու համար անջատիչը տեղափոխել 1 կողմնային կողմ՝ «ВКЛ» դիրքի:
Ստուգելով, որ մուտքային լարումը գտնվում է թույլատրելի սահմաններում, կայունարարը, միացման ուշացման
ընտրված ժամանակը լրանալուց հետո սնուցում է իրեն միացված էլեկտրասարքերը: Կայունարարի նորմալ
աշխատանքի դեպքում վառվում է 3 ցուցիչը: 4 ցուցիչը ընդհատ է վառվում կայունարարի՝ միացման ուշացման
ընտրված ժամկետի հաշվարկի ռեժիմում գտնվելու ժամանակ (միևնույն ժամանակ, СНК-…-Ц մոդելների
էկրանի վրա ցուցադրվում է մնացած ժամանակը վայրկյաններով՝ մինչև կայունարարի կողմից իրեն միացված
սարքերին սնուցում տալը): 5 ցուցիչը վառվում է այն դեպքում, եթե մուտքային լարումը դուրս է եկել թույլատրելի
ընդգրկման շրջանակներից: Ընդ որում տեղի է ունենում սարքերին լարման տրամադրման անջատում (СНК-
…-Ц մոդելների էկրանի վրա սնուցումն անջատելուց առաջ բարձր լարման դեպքում ցուցադրվում է «H», իսկ
ցածր լարման դեպքում՝ «L» սիմվոլը): Մուտքային լարումը գնահատելու համար կարելի է օգտվել 6 կոճակից:
Թույլատրելիի սահմաններում (տե՛ս աղուսակ N1) մուտքային լարման հաստատման համար, կայունարարը
ուշացման ընտրված ժամանակի հաշվարկից հետո կրկին սնուցում է իրեն միացված սպառիչները:
Կայունարարի ծանրաբեռնման դեպքում տեղի է ունենում դրա անջատում՝ շնորհիվ տրանսֆորմատորի մեջ
AM
Содержание
- Снк 500 м ц снк 1000 м ц снк 1500 м ц снк 2000 м ц 1
- Технические характеристики техникалық сипаттамалары техникалык мүнөздөмөлөрү տեխնիկական բնութագրիչներ 3
- График зависимости мощности нагрузки от входного напряжения жүктеме қуатының кіру кернеуінен тәуелділік кестесі жүктөмдүн кубаттуулугунун кириүүчү чыңалуудан көз карандылыгынын графиги բեռնվածության հզորության կախվածության գրաֆիկը մուտքային լարումից 4
- Модели снк м 5
- Модели снк ц 5
- Гарантийный ремонт производится при наличии у покупателя правильно и четко заполненного гарантийного талона кепілді жөндеу сатып алушыда дұрыс және айқын толтырылған кепілдік талоны болған жағдайда кепилдик оңдоо сатып алуучунун туура жана так толтурулган кепилдик талону болгондо гана жүргүзүлөт երաշխիքային նորոգումն իրականացվում է գնորդի մոտ ճիշտ և հստակ լրացված երաշխիքային կտրոնի առկայության դեպքում 14
- Гарантийный талон кепілдік талоны кепилдик талону երաշխիքային կտրոն 14
- Отметка о проведённом ремонте заполняет сотрудник сервисного центра жүрізілген жөндеу туралы белгі сервистік орталықтың қызметкері толтырады жүргүзүлгөн оңдоо тууралуу белгилөө кызмат көрсөтүү борборунун кызматкери толтурат նշում կատարված նորոգման մասին լրացնում է սպասարկման կենտրոնի աշխատակիցը 14
- Подпись покупателя сатып алушының қолы сатып алуучунун кол тамгасы գնորդի ստորագրությունը 14
- С условиями гарантии ознакомлен а к комплектации и внешнему виду товара претензий не имею кепілдік шарттарымен таныстым тауардың жиынтықтамасына және сыртқы түріне шағымым жоқ кепилдиктин шарттары менен тааныштым товардын топтомдолушуна жана сырткы көрүнүшүнө дооматым жок ծանոթացել եմ երաշխիքային պայմաններին ապրանքի լրակազմի և արտաքին տեսքի վերաբերյալ պահանջներ չունեմ 14
- Отметка о проведённом ремонте заполняет сотрудник сервисного центра жүрізілген жөндеу туралы белгі сервистік орталықтың қызметкері толтырады жүргүзүлгөн оңдоо тууралуу белгилөө кызмат көрсөтүү борборунун кызматкери толтурат նշում կատարված նորոգման մասին լրացնում է սպասարկման կենտրոնի աշխատակիցը 15
- Www eraworld ru 16
Похожие устройства
- Era СНК-1000-У, 160-260В/220В, 1000ВА, компактный, универсальный Инструкция по эксплуатации
- Era СНК-500-У 160-260В/220В, 500ВА Б0031063 Инструкция по эксплуатации
- Kraftool kompakt 4x90 34687 Инструкция к товару
- Levenhuk DC65 70825 Инструкция к Levenhuk DC65
- Силант ЭПИ-223 КЭ2-223 TDS Силант ЭПИ-223 Теплопроводный компаунд
- Силант ЭПИ-221 КЭ2-221 Компаунд заливочный Силант ЭПИ-221 TDS
- Силант ЭПИ-222 КЭ2-222 TDS Силант ЭПИ-222
- BENARMO EPDM Ду200 Pу10 резиновый антивибрационный фланцевый D140-01020 Гигиенический сертификат
- BENARMO EPDM Ду200 Pу10 резиновый антивибрационный фланцевый D140-01020 Технический паспорт
- BENARMO EPDM Ду250 Pу10 резиновый антивибрационный фланцевый D140-01022 Гигиенический сертификат
- BENARMO EPDM Ду250 Pу10 резиновый антивибрационный фланцевый D140-01022 Технический паспорт
- BENARMO EPDM Ду250 Pу16 резиновый антивибрационный фланцевый D140-01023 Гигиенический сертификат
- BENARMO EPDM Ду250 Pу16 резиновый антивибрационный фланцевый D140-01023 Технический паспорт
- BENARMO EPDM Ду300 Pу10 резиновый антивибрационный фланцевый D140-01024 Гигиенический сертификат
- BENARMO EPDM Ду300 Pу10 резиновый антивибрационный фланцевый D140-01024 Технический паспорт
- TEBO PPR 50 компактный 0030091906 Техническое описание
- TEBO PPR Козлова компактный 25 0030091903 Техническое описание
- TEBO PPR Козлова компактный 32 0030091904 Техническое описание
- TEBO PPR компактный 40 0030091905 Техническое описание
- Digma Optima 1413D 4G Инструкция по эксплуатации