Grundfos ALPHA2 25-60 180 99420013 Инструкция к Grundfos ALPHA2 25-60 98520749 онлайн [195/264] 826070

Grundfos ALPHA2 25-60 180 99420013 Инструкция к Grundfos ALPHA2 25-60 98520749 онлайн [195/264] 826070
195
Հայերեն (AM)
հերթականությունը սարքավորման աշխատանքը կանգնեցնելիս, ինչպես
նկարագրված է տեղադրման և շահագործման ձեռնարկում:
Աշխատանքների ավարտին անմիջապես պետք է նորից տեղադրվեն կամ
միացվեն բոլոր ապամոնտաժված պաշտպանիչ և պահպանող սարքերը:
1.8 Պահեստային հանգույցների և մասերի ինքնուրույն
վերասարքավորում և պատրաստում
Սարքավորումների վերասարքավորումը և փոփոխումը թույլ է տրվում
կատարել միայն արտադրողի հետ համաձայնեցնելու դեպքում:
Ֆիրմային պահեստային հանգույցները և մասերը, ինչպես նաև
օգտագործման համար ընկերության կողմից թույլատրված լրակազմի
բաղադրիչները, նախատեսված են շահագործման հուսալիությունը
ապահովելու համար:
Այլ արտադրողների կողմից պատրաստված հանգույցների և
դետալների կիրառումը կարող է հանգեցնել նրան, որ պոմպի
արտադրողը կհրաժարվի այդ կիրառման պատճառով առաջացած
հետևանքների համարար պատասխանատվություն կրելուց։
1.9 Շահագործման անթույլատրելի ռեժիմներ
Մատակարարվող սարքավորման շահագործական հուսալիությունը
երաշխավորվում է միայն այն դեպքում, երբ դա կիրառվում է
գործառույթային նշանակությանը համապատասխան` Կիրառման ոլորտը
6-րդ բաժնի համաձայն: Բոլոր դեպքերում սահմանային թույլատրելի
արժեքները, որոնք նշված են տեխնիկական տվյալներում պետք է
անպայման հաշվի առնվեն:
2. Տեղափոխում և պահպանում
Սարքավորման տեղափոխումը հարկավոր է իրականացնել ծածկված
վագոններում, փակ ավտոմեքենաներում՝ օդային, գետային կամ ծովային
փոխադրամիջոցներով:
Սարքավորման փոխադրման պայմանները՝ մեխանիկական գործոնների
ազդեցության մասով, պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 23216«С»
խմբին:
Տեղափոխման ժամանակ սարքավորումը պետք է հուսալի ամրացված
լինի փոխադրամիջոցների վրա` ինքնաբերաբար տեղաշարժումները
կանխելու նպատակով:
Պահպանման պայմանները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 15150-ի
«С» խմբին:
Պահպանման առավելագույն ժամկետը կազմում է 1 տարի։ Պահպանման
ամբողջ ժամկետի ընթացքում կոնսերվացում չի պահանջվում։
Պահպանման/տեղափոխման ջերմաստիճանը.
նվազագույնը -40 °С, առավելագույնը +70 °С։

Похожие устройства

Скачать