Grundfos ALPHA2 25-60 180 99420013 Инструкция к Grundfos ALPHA2 25-60 98520749 онлайн [196/264] 826070

Grundfos ALPHA2 25-60 180 99420013 Инструкция к Grundfos ALPHA2 25-60 98520749 онлайн [196/264] 826070
196
Հայերեն (AM)
3. Փաստաթղթում նիշերի և մակագրությունների
նշանակությունը
Նախազգուշացում
Տվյալ հրահանգներին չհետևելը կարող է հանգեցնել
մարդկանց առողջության համար վտանգավոր
հետևանքների:
Նախազգուշացում
Տվյալ հրահանգներին չհետևելը կարող է հանդիսանալ
էլեկտրական հոսանքից վնասվելու պատճառ և հանգեցնել
մարդկանց առողջության համար վտանգավոր
հետևանքների:
Զգուշացեք
Անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հրահանգներ,
որոնց չկատարելը կարող է առաջացնել սարքավորման
աշխատանքի խափանում, ինչպես նաև դրա վնասում։
Հրահանգ
Խորհուրդներ կամ հրահանգներ, որոնք հեշտացնում են
աշխատանքը և ապահովում են սարքավորման անվտանգ
շահագործումը:
4. Արտադրատեսակի վերաբերյալ ընդհանուր
տեղեկություններ
Կառուցվածք
ALPHA2 պոմպերում առկա ռոտորը մեկուսացված է ստատորից
հերմետիկ պարկուճի միջոցով, այսինքն պոմպը և էլեկտրաշարժիչը
կազմում են միասնական հանգույց առանց լիսեռի խցումների, որի մեջ
կիրառվում են միայն երկու խցարար միջադիր։ Առանցքակալները
յուղվում են վերամղվով հեղուկով։
Այս պոմպերի կառուցվածքը՝
լիսեռ և կերամիկայից պատրաստված շառավղային առանցքակալներ,
գրաֆիտե հենակային առանցքակալ,
ռոտորի պաշտպանիչ պարկուճ և չժանգոտվող մետաղից
պատրաստված առանցքակալի կցաշուրթ,
կոռոզիային դիմացող կոմպոզիտային նյութից պատրաստված գործող
անիվ,
պոմպի հենամարմին, որը պատրաստված է կատաֆորեզային
ծածկույթով պատված թուջից։
ALPHA2 պոմպի կտրվածքը ներկայացված է նկար 1-ում։

Похожие устройства

Скачать