Centek 270 Вт, 5 поддонов, электронное управление, таймер 72 ч, автоотключение CT-1650 [17/24] Վաղաժամ փչացումը կանխելու համար անհրաժեշտ

Centek 270 Вт, 5 поддонов, электронное управление, таймер 72 ч, автоотключение CT-1650 [17/24] Վաղաժամ փչացումը կանխելու համար անհրաժեշտ
17
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր
իրավիճակների առաջացումը, ինչպես նաև սարքի
վաղաժամ փչացումը կանխելու համար անհրաժեշտ
է խստորեն պահպանել ստորև նշված պայմանները՝
Առաջին անգամ միացնելուց առաջ ստուգեք,
արդյոք ապրանքի վրա նշված տեխնիկական
բնութագիրը համապատասխանում է էլեկտրացանցի
պարամետրերին:
Անպատշաճ վերաբերմունքը կարող է փչացնել
ապրանքը, նյութական վնաս պատճառել և վնասել
օգտագործողի առողջությունը:
• Եթե չեք օգտագործում սարքը, ապա անջատեք այն:
• Մի ընկղմեք ապրանքը և լարը ջրի կամ այլ հեղուկների
մեջ: Եթե սարքը թրջվել է, անմիջապես անջատեք այն
էլեկտրացանցից և օգտագործումը շարունակելուց
առաջ ստուգեք սարքի աշխատունակությունն ու
անվտանգությունը որակավորված մասնագետների
մոտ:
Եթե էլեկտրական լարը վնասված է, ապա դրա
փոխարինումը պետք է իրականացնի արտադրողը,
լիազորված սպասարկման կենտրոնը կամ
համապատաս¬խան որակավորում ունեցող
անձնակազմը վտանգից խուսափելու համար:
Հետևեք, որպեսզի էլեկտրական լարը չդիպչի սուր
եզրերի ու տաք մակերեսների:
Սարքն էլեկտրական ցանցից անջատելիս բռնեք և
քաշեք խրոցը, այլ ոչ թե էլեկտրական լարը:
Սարքը պետք է ամուր կանգնած լինի չոր, հարթ
մակերեսի վրա: Մի տեղադրեք այն տաք մակերեսների
վրա, ջերմության աղբյուրների (օրինակ՝ էլեկտրական
սալօջախների), վարագույրնեի մոտ և կախովի
դարակների տակ:
Երբեք մի թողեք միացրած սարքն առանց
վերահսկողության:
• Մի թույլատրեք երեխաներին խաղալ սարքի հետ: Մի
թողեք սարքն առանց վերահսկողության:
• Մի դիպչեք տաք մակերեսներին:
Էլեկտրական ցնցումից խուսափելու և սարքը
չվնասելու համար օգտագործեք միայն փաթեթի մեջ
ներառված պարագաները:
• Անընդմեջ մի օգտագործեք սարքը 40 ժամից ավելի:
Չորանոցը 40 ժամ օգտագործելուց հետո անջատեք այն
էլեկտրական ցանցից և թողեք, որ սառչի:
• Մի ծածկեք սարքը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղադրեք սարքը միայն չտաքացող մակերեսի վրա
հրդեհի բռնկումից խուսափելու համար:
• Եթե սարքը երկար ժամանակ գտնվել է 0°C-ից ցածր
ջերմաստիճանում, ապա միացնելուց առնվազն 3 ժամ
առաջ դրեք այն ջեռուցվող սենյակում:
• Արտադրողն իրեն իրավունք է վերապահում առանց
լրացուցիչ ծանուցման աննշան փոփոխություններ
կատարել ապրանքի կառուցվածքի մեջ, որոնք
հիմնովին չեն ազդում դրա անվտանգության,
աշխատունակության և գործառույթների վրա:
Զգայական օրգանների նվազ ընկալունակություն կամ
հոգեկան հիվանդություն ունեցող անձանց, ինչպես նաև
բավարար գիտելիքներ չունեցող անձանց ոչ մի դեպքում
չի կարելի ինքնուրույն օգտագործել սարքը:
Մի քաշեք էլեկտրական լարը և մի տեղափոխեք սարքը
լարից բռնած:
Սարքը մաքրելուց առաջ և սարքի ոչ ճիշտ աշխատելու
դեպքում անջատեք այն էլեկտրական ցանցից:
Սարքն անջատելիս կտրուկ մի քաշեք էլեկտրական
լարը և մի հանեք խրոցը վարդակից թաց ձեռքերով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Էլեկտրական ցնցումների վտանգ:
Երբեք մի ընկղմեք բանջարեղենի չորանոցը ջրի մեջ:
Վնասվածք ստանալու վտանգ: Զգուշացեք գոլորշուց
սարքը գործարկելիս: Հրդեհի բռնկման վտանգ: Երբեք
թույլ մի տվեք, որ սարքը շփվի դյուրավառ հեղուկների
և այրվող նյութերի հետ:
2. ՍԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սարքի կառուցվածքը
1. Կափարիչ
2. Տակդիրներ
3. Կորպուս
4. Կառավարման վահանակ
Ձեր գնած սարքն ունի հետևյալ բնութագիրը՝
1. Նախատեսված է տան պայմաններում բանջարեղեն,
մրգեր, սունկ և խոտաբույսեր չորացնելու համար:
2. Ծավալը՝ 10 լիտր:
3. Տակդիրների քանակը՝ 5 հատ:
4. Պալետի չափերը՝ 26х26 սմ:
5. Տակդիրի բարձրությունը՝ 1,5 սմ:
6. Տակդիրի նոմինալ բեռնումը՝ 2 կգ:
7. Erմչփ 1-72 ժամ
Ջերմաստիճանային ռեժիմները՝
- Խոտաբույսեր՝ 35-40°С
- Կանաչի՝ 40°С
- Հաց՝ 40-50°С

Содержание

Скачать