Centek 60000 BTU -16500/17000Вт, R410A, 49-60дБ, компрессор PANASONIC CT-66M60 [33/48] Այն օգտագործելով ավտոմատ անջատիչը կամ դուրս

Centek CT-66M36 [33/48] Այն օգտագործելով ավտոմատ անջատիչը կամ դուրս
32
ՀԱՅԵՐԵՆ
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ
Տեղադրման աշխատանքները պետք է իրականացվեն
միայն որակավորված լիազորված մասնագետի
կողմից՝ Էլեկտրական տեղադրման կանոններին
համապատասխան:
Մի փորձեք ինքնուրույն տեղադրել սարքը:
Ոչ որակավորված տեղադրումը կարող է հանգեցնել
սարքի սխալ գործարկմանը կամ խափանմանը:
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր
իրավիճակների առաջացումը, ինչպես նաև սարքի
վաղաժամ փչացումը կանխելու համար անհրաժեշտ է
խստորեն պահպանել ստորև նշված պայմանները՝
Օգտագործեք համապատասխան էլեկտրաէներգիայի
աղբյուրը տեխնիկական անձնագրի մեջ նշված
տեղեկության համաձայն, հակառակ դեպքում լուրջ
անսարքություն կարող է առաջանալ կամ հրդեհ բռնկվել:
Ձեր էլեկտրամատակարարման ցանցը պետք է
անպայման հողանցում ունենա:
Թույլ մի տվեք, որ էլեկտրական խրոցը կեղտոտվի: Միշտ
ամուր տեղադրեք խրոցը էլեկտրական վարդակի մեջ:
Կեղտոտված կամ ոչ ամուր միացված խրոցը կարող է
հանգեցնել հրդեհի բռնկման կամ էլեկտրական ցնցման:
Եթե չեք օգտագործում սարքը երկար ժամանակ, ապա
անվտանգության նկատառումներից ելնելով՝ անջատեք
խրոցը վարդակից:
Սարքի աշխատանքի ժամանակ մի փորձեք անջատել
այն՝ օգտագործելով ավտոմատ անջատիչը կամ դուրս
քաշելով խրոցը վարդակից. կայծը կարող է հրդեհ
առաջացնել:
Անհրաժեշտ է ամուր տեղադրել էլեկտրական խրոցը
վարդակի մեջ: Հակառակ դեպքում դա կարող է
հանգեցնել էլեկտրական ցնցման, գերտաքացման և
նույնիսկ հրդեհի բռնկման:
Մի խճճեք, մի սեղմեք և մի քաշեք հոսանքի լարը,
որպեսզի չվնասեք այն: Վնասված հոսանքի լարը կարող է
հանգեցնել էլեկտրական ցնցման կամ հրդեհի բռնկման:
Մի օգտագործեք երկարացման լարեր և մի միացրեք
սարքը վարդակին, որին միացված են էլեկտրաէներգիայի
այլ սպառողներ:
Խնդիրներ առաջանալու դեպքում նախ անջատեք սարքը
հեռակառավարման վահանակով. Հետո անջատեք այն
էլեկտրացանցից:
Մի դիպչեք պտտվող թիակներին.դրանք կարող են սեղմել
Ձեր մատը, և դա կարող է նաև հանգեցնել սարքի մասերի
վնասմանը:
Մի դիպչեք սարքի բլոկի ներքին կոճակներին թաց
ձեռքերով:
Սարքի աշխատանքի ընթացքում երբեք մի տեղադրեք
ձողիկներ և այլ կողմնակի առարկաներ կորպուսի
անցքերի մեջ: Դա կարող է վնասել և փչացնել սարքը:
Մի տեղադրեք որևէ առարկաներ (հատկապես ջրով կամ
այլ հեղուկներով լցված անոթներ) սարքի արտաքին կամ
ներքին բլոկի վրա:
Մի լվացրեք սարքը ջրով. դա կարող է էլեկտրական
ցնցում առաջացնել:
Այս սարքի և բաց կրակով աշխատող սարքերի (գազօջախ
և այլն) միաժամանակյա աշխատանքի դեպքում
անհրաժեշտ է հաճախակի օդափոխել տարածքը:
Անբավարար օդափոխությունը կարող է հանգեցնել
թթվածնի պակասի:
Թույլ մի տվեք, որ օդի հոսք ընկնի գազի այրիչների և
վառարանների վրա:
Երբեք մի թույլատրեք երեխաներին գործարկել սարքը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Մի տեղադրեք սարքը արևի ուղիղ ճառագայթների ներքո:
Մի արգելափակեք օդի մուտքի ու ելքի անցքերը. դա
կնվազեցնի սառեցման կամ ջեռուցման հզորությունը և
կարող է վնասել սարքը:
Սառը օդի երկարատև ազդեցությունը կվատթարացնի
Ձեր ֆիզիկական վիճակը և առողջական խնդիրներ
կառաջացնի:
Սարքն օգտագործելուց հետո օդափոխեք տարածքը:
Սարքի աշխատանքի ժամանակ փակեք պատուհաններն
ու դռները, հակառակ դեպքում սառեցման և ջեռուցման
հզորությունները կկրճատվեն:
Արգելվում է տեղադրել այս սարքը բարձր խոնավություն
ունեցող տարածքներում, ինչպես նաև այն վայրերում,
որտեղ ագրեսիվ քիմիական նյութերի գոլորշիներ են
արտանետվում:
Եթե էլեկտրական լարը կամ սարքի որևէ այլ մաս
վնասված է, անմիջապես անջատեք սարքը էլեկտրական
ցանցից և դիմեք արտադրողի սպասարկման կենտրոն:
Սարքի նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ միջամտության
կամ սույն ձեռնարկում նշված օգտագործման կանոնները
չպահպանելու դեպքում երաշխիքը չեղարկվում է:
Սարքը նախատեսված չէ ֆիզիկական կամ մտավոր
սահմանափակ կարողություններ ունեցող անձանց,
երեխաների կամ նման սարքեր օգտագործելու բավարար
փորձ չունեցող անձանց կողմից օգտագործման համար,
եթե նրանք չեն վերահսկվում կամ սարքի օգտագործ¬ման
ցուցումներ չեն ստացել այն անձից, ով պատասխանատու
է իրենց անվտանգության համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այս օդափոխության համակարգը կարելի է օգտագործել
միայն կենցաղային նպատակներով:
Սարքի օգտագործման ընթացքում առաջացած
արտակարգ իրավիճակների դեպքում (վառելահոտ,
կողմնակի աղմուկ և այլն) անմիջապես անջատեք այն
էլեկտրական ցանցից:
Էլեկտրական ցնցումների վտանգ: Երբեք մի փորձեք
ինքնուրույն վերանորոգել սարքը. դա կարող է հանգեցնել
էլեկտրական ցնցման:
2. ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Ներքին բլոկ – 1 հատ
Արտաքին բլոկ – 1 հատ
Վահանակ (պանել)– 1 հատ
Հեռակառավարման վահանակ – 1 հատ
Հեռակառավարման վահանակի մարտկոցներ – 2 հատ
Դյուբել - 5 հատ
Ինքնակպչուն պտուտակ - 5 հատ
Անկերային հեղույս կեռիկով - 4 հատ
Կախոց - 4 հատ
Տեղադրման դիագրամ - 1 հատ
Օգտագործողի ձեռնարկ - 1 հատ

Содержание

Похожие устройства

Скачать