Indesit BWUA 41051 WB RU Руководство по эксплуатации онлайн [8/12] 878799

Indesit BWUA 41051 WB RU Руководство по эксплуатации онлайн [8/12] 878799
Սարքավորումը տեղադրելուց հետո, սպասեք մի քանի
ժամ` նախքան այն մեկնարկլը, որպեսզի այն հարմարվի
սենյակի ջերմաստիճանային պայմաններին:
Ստուգեք` արդյոք Ձեր լվացքի մեքենայի հատակին
գտնվող անցքերին (եթե Ձեր մոդելում առկա է) չի
խոչընդոտում գորգ կամ նմանատիպ ինչ-որ իր:
Օգտագործեք միայն նոր փողրակներ` սարքավորումը
ջրամատակարարմանը միացնելու համար: Հին փողրակները
չպետք է նորից օգտագործվեն:
Ջրամատակարարման ճնշումը պետք է լինի 0,1-1 Մպա
տիրույթում:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի
աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի
միջոցով, որը տեղադրված է վարդակի վերին մասում`
էլեկտրագծերի անցկացման կանոնների համաձայն, ինչպես
նաև սարքավորումը պետք է հողանցվի` համաձայն ազգային
անվտանգության ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր, բազմաթիվ
վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական
բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել
սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ
եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա
մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի
աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման հաղորդալարը վնասված
է, ապա այն պետք է փոխարինել նմանատիպ
լարով`արտադրողի կամ որակավորված անձանց կողմից`
վտանգից խուսափելու համար - կա էլեկտրահարվելու
վտանգ: ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՔՐՈՒՄ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք
սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից,
նախքան սպասարկման որևէ գործողություն իրականացնելը.
երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող սարքեր - կա
էլեկտրահարվելու հավանականություն:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ
նշանով :
Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից:
Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին
համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և
վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ
հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս
սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Թափոնների
էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ: Համոզվելով, որ արտադրանքի
հեռացումը կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ
բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս
որ այն չպետք է հեռացվի որպես կենցաղային աղբ, այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:

Похожие устройства

Скачать