Hotpoint HT 9201I BZ O3 Руководство по эксплуатации онлайн [14/22] 881307
![Hotpoint HT 9201I BZ O3 Руководство по эксплуатации онлайн [14/22] 881307](/views2/2120593/page14/bge.png)
• 14
KZ
Бұйымның сипаттамасы
31
AM
Տեղադրում և միացում
Սառնարանային բաժնի օգտագործում
Սառնարանային բաժնի ներսում ջերմաստիճանը ավտոմատ
կերպով կարգավորվում է՝ ջերմակարգավորիչի բռնակի դիրքին
համապատասխան:
Մենք խորհուրդ ենք տալիս տեղակայել ջերմակարգավորիչը ECO
միջին դիրքով:
Նպատակ ունենալով ապահովել մթերքների պահպանման
լավագույն պայմանները հետևեք ներքևում շարադրված
ցուցումներին՝ սխալ պահպանման դեպքում անգամ ամենաթարմ
մթերքները արագ կփչանան: Ի հեճուկս հայտնի կարծիքի,
հիշեք, որ պատրաստված մթերքները կարելի է պահել ավելի քիչ
ժամանակով, քան թարմ մթերքները:
Սառնարանային բաժինը սարքավորված է հարմարավետ
դարակներով, որոնց բարձրությունը կարող է կարգավորվել,
շնորհիվ հատուկ ուղղորդիչների, դա թույլ է տալիս տեղավորել
խոշոր փաթեթավորումները և բարձր շշերը:
Սառնարանում մի դրեք հեղուկներ՝ առանց կափարիչի
տարաներով՝ խուսափելու համար խոնավության բարձրացումից՝
դա հանգեցնում է ջերմաստիճանի բարձրացմանը սառնարանային
խցիկում:
Full No Frost (FNF) սառեցման համակարգը տարբերվում է
օդափոխիչ վանդակների առկայությամբ, որոնք տեղադրված
են սառնարանային խցիկի վերևի մասում: FNF համակարգը
ապահովում է սառը օդի անխափան շրջանառությունը,
որը վերացնում է խոնավությունը և խոչընդոտում եղյամի
առաջացմանը: Մի հենեք մթերքները կամ տարաները խցիկի
հետևի պատին՝ խուսափելու համար օդափոխիչ վանդակների
փակումից և խտուցքի առաջացումից:
Չի կարելի սառնարանում պահել սոխ, պրասասոխ և սխտոր,
բանան (այն կարող է սևանալ), ցիտրուսային մրգեր, կարտոֆիլ և
արմատապտուղներ (պահել մութ, չոր տեղում):
«Թարմություն» բաժինը (Ուշադրություն Դնել մինչև հենվելը
հետևի պատին սառնարանային խցիկի վերևի մասում, 3–
5°С ջերմաստիճանով ցածր սառնարանային բաժնի միջին
ջերմաստիճանից, դա նախատեսված է այնպիսի մթերքների
համար, ինչպիսին են երշիկը, կոտլետները, ապխտած միսը:
Այդ բաժնում հարկավոր է պահել նաև շուտ փչացող մթերքները՝
խաշած միս, ձուկ և այլն, որոնց սառեցումը անցանկալի կլինի,
քանի որ նրանք պետք է օգտագործվեն մոտակա ժամանակում:
Դուք կարող եք օգտագործել այդ տարան բացովի կափարիչով,
որպես լրացուցիչ արկղ՝ բանջարեղենի համար, տեղադրելով այն
սառնարանային բաժնի ներքևի մասում:
Ճիշտ տեղադրումն անհրաժեշտ է սառնարանի հուսալի և
արդյունավետ աշխատանքը ապահովելու համար:
Օդափոխություն
Սառնարանի ճնշակն ու խտարարը աշխատանքի ընթացքում
տաքանում են, այդ պատճառով անհրաժեշտ է ապահովել
բավարար օդափոխություն: Սառնարանը պետք է տեղադրված
լինի լավ օդափոխվող տարածքում՝ օդի նորմալ խոնավությամբ:
Արգելվում է սառնարանը տեղադրել բարձր խոնավություն ունեցող
տարածքներում, օրինակ լոգարանում, նկուղում:
Տեղադրման ժամանակ ապահովեք նվազագույն հեռավորություն
(3-5 սմ) սարքի կողքերից և 10 սմ վերևից՝ օդի ազատ
շրջանառության համար: Մի փակեք օդի շարժը սարքի հետևից
Մի տեղակայեք ջերմային աղբյուրների մոտ
Հարկավոր չէ տեղադրել սառնարանն այնպես, որ այն գտնվի ուղիղ
արևային ճառագայթների ազդեցության տակ կամ ջերմության
աղբյուրների կողքին (խոհանոցային վառարան, ջեռոց, բուխարի)
Հավասարեցում
Սառնարանի լավ աշխատանքի համար կարևոր է, որպեսզի այն
գտնվի հարթ մակերևույթի վրա: Սառնարանի տեղադրումից հետո
կարգավորեք դրա դիրքը՝ կարգավորիչ հենակների պտտման
միջոցով նրա առջևի մասում: Սառնարանի թեքվածությունը՝ դեպի
հետ, չպետք է գերազանցի 5°:
Ձեր սառնարանի դռները կարելի է դնել հակառակ կողմից, այդ
դեպքում դիմեք սպասարկման կենտրոն:
Միացում՝ էլեկտրական ցանցին
Սառնարանը պատրաստված է, ըստ էլեկտրահարումից
պաշտպանվածության աստիճանի 1 դասի և միացվում է
էլեկտրական ցանցին՝ երկբևեռային վարդակի օգնությամբ՝
հողակցման հպմամբ:
Էլեկտրական ցանցին միացնելուց առաջ համոզվեք, որ՝
- ցանցի լարումը համապատասխանում է աղյուսակում նշված
տվյալներին, որը գտնվում է սառնարանային բաժնի աջ կողմում՝
դռան կողմից, մասնավորապես՝ ~220-240В:
- էլեկտրական վարդակի հողակցման հպումը անմիջականորեն
էլեկտրական ձևով միացված է էլեկտրական ցանցի սնուցող
մալուխի հողակցման լարով (միացման լարը պետք է հաշվարկված
լինի ոչ պակաս քան 10 A հոսանքի համար):
–վարդակը և խրոցը մեկ տեսակի:Եթե խրոցը հարմար չէ
վարդակի համար, հարկավոր է վարդակը փոխել՝ սնուցող լարի
խրոցին համապատասխան (աշխատանքները պետք է կատարի
որակավորված մասնագետը):
Սառնարանն պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի
վարդակը Ձեզ միշտ հասանելի լինի:
Սառնարանը, որը միացված է մեծ հզորության կենցաղային
սարքերի անվտանգության պահանջների խախտմամբ,
որոնք շարադրված են տվյալ ձեռնարկում, պոտենցիալ
վտանգավոր է: Սառնարանը, որն անմիջականորեն միացված
է երկլարային էլեկտրացանցին, շահագործում են պաշտպանիչ
անջատման սարքով (ՊԱՍ), որն ունի չափանիշների հետևյալ
նշանակությունները՝ անվանական լարումների ընդգրկույթ՝
220-ից մինչև 240Վ/50Հց, գործարկման շեմը՝ ոչ ավել, քան 30մԱ,
գործարկման անվանական ժամանակը՝ 0,1 վ:
Արտադրողը պատասխանատվություն չի կրում առողջությանը
կամ սեփականությանը վնաս հասցնելու համար, եթե դա
առաջացել է տեղադրման նշված նորմերի խախտման հետևանքով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղադրումից հետո սպասեք մոտ 3 ժամ մինչ կմիացնեք
սառնարանը էլեկտրական ցանցին, որպեսզի համոզված լինեք, որ
սառնազդակը տեղափոխումից հետո նորմալ տարածվեց՝ դա
անհրաժեշտ է սառնարանի ճիշտ աշխատանքի համար:
Շահագործումից առաջ սառնարանում անհրաժեշտ է լվանալ
սառնարանային և սառցարանային խցիկների ներքին
մակերեսները՝ կերակրի սոդայի լուծույթով:
Այն բանից հետո, երբ Դուք միացրել եք սառնարանը էլեկտրական
ցանցին, տեղադրեք ջերմակարգավորիչի բռնակը՝ կառավարման
վահանակին ECO միջին դիրքում, մի քանի ժամից, Դուք կարող եք
տեղադրել մթերքը սառնարանային և սառցարանային խցիկներում:
ՀԵՌԱՑՐԵՔ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆԳՆԵՐԸ ճնշակի և խորշի
հետևի պատի միջև, ինչպես նաև այլ պահանգներ և սոսնձվող
ժապավեններ, որոնք պաշտպանում են սարքի շարժական մասերը
տեղախախտումներից:
Եթե սարքն ունի պաշտպանիչ ծածկույթ պոլիմերային թաղանթից,
ապա զգույշ հեռացրեք այն, պահպանելով նախազգուշության
կանոնները, որպեսզի չվնասեք մասերի լաքաներկապատ կամ
պոլիմերային ծածկույթները
Super Freeze +70°C -18°C. Այս ֆունկցիան
նախատեսված է սառցարանային բաժնի ներքևի
արկղի հատուկ ամանում արագ սառեցման համար:
Նոր պատրաստված միսը, ձուկը (մինչև 1կգ)
70°С ջերմաստիճանում տեղավորվում է ամանի
կենտրոնում և 6 ժամվա ընթացքում սառեցվում
է մինչև -18°С` դա թույլ է տալիս նվազագույնի
հասցնել մանրէների առաջացումը և բարցրացնում է
մթերքի որակը: Մի մոռացեք անջատել Super Freeze
ֆունկցիան:
БӨТЕЛКЕЛЕРГЕ арналған
БАЛКОН
ЖҰМЫТҚАҒА АРНАЛҒАН
ТҰҒЫРЫҒЫ БАР
ТАҒАМДАРҒА арналған
ШЕШІЛМЕЛІ
БАЛКОН *
Б
алкон
РЕТТЕЛЕТІН
ТІРЕКТЕР
ЖАРЫҚ ПЛАФОНЫ
ЖЕМІСТЕРГЕ
және
КӨКӨНІСТЕРГЕ АРНАЛҒАН
ЖӘШІК
МҰЗДАТУҒА және
САҚТАУҒА арналған
БӨЛІМШЕ, МҰЗҒА
АРНАЛҒАН
ФОРМАСЫ
БАР
САҚТАУҒА арналған
БӨЛІМШЕ
СӨРЕ *
Active Oxygen
«СЕРГЕКТІК»
СЕКЦИЯСЫ
Super Freeze +70
0
C -18
0
C.
Tоңазытқыш қондырғылары өлшемдері
Ауа айналымы үшін Қажет кеңістік
* Саны жəне/немесе орналасуы бойынша түрленіп отыратын бөлшектер
HT 8201I W O3, HT 8201I AB O3, HT 8201I MX O3, HT 8201I DX O3, HT 8201I BZ O3,
HT 9201I W O3, HT 9201I AB O3, HT 9201I MX O3, HT 9201I DX O3, HT 9201I BZ O3
Похожие устройства
- Manifesta Evoluzione Руководство по эксплуатации
- Yeedi Floor 3 Руководство по эксплуатации
- Tuvio TD43UFBHV1 Руководство по эксплуатации
- Dewal Beauty Triumph HDB1010 Black Руководство по эксплуатации
- Tuvio TD55UFGHV1 Руководство по эксплуатации
- Dewal Beauty Comfort HI4101 Berry Руководство по эксплуатации
- Tuvio TD32HFBHV1 Руководство по эксплуатации
- Anker A2347 Руководство по эксплуатации
- EVERPROF Bond TM, Beige (бежевый) Руководство по эксплуатации
- Anker A2347 с кабелем Руководство по эксплуатации
- EVERPROF Bond TM, Black (черный) Руководство по эксплуатации
- Интерскол ЭШМ-125/350Э 2,5 Руководство по эксплуатации
- Интерскол ЭШМ-125/350Э 5,0 Руководство по эксплуатации
- Интерскол ЭШМ-150/350Э 2,5 Руководство по эксплуатации
- Anker A2348 Руководство по эксплуатации
- EVERPROF Jaguar White (белый/черный) Руководство по эксплуатации
- Anker A2348 с кабелем Руководство по эксплуатации
- Veritas ELASTICA II Руководство по эксплуатации
- Elikor RISE 50 BK черный (243073) Руководство по эксплуатации
- EVERPROF Jaguar Red (красный/черный) Руководство по эксплуатации