Samsung Galaxy Z Fold6 (SM-F956B) Руководство по безопасности онлайн [43/678] 902262

Samsung Galaxy Z Fold6 (SM-F956B) Руководство по безопасности онлайн [43/678] 902262
Հայերեն
42
Անվտանգության տեղեկ-ն
Խնդրում ենք կարդալ այս կարևոր անվտանգության տեղեկատվությունը՝ նախքան սարքն
օգտագործելը։ Այն պարունակում է ընդհանուր տեղեկություններ սարքերի անվտանգության
մասին և կարող է պարունակել բովանդակություն, որը կիրառելի չէ Ձեր սարքի հանդեպ։ Հետևեք
հրահանգներին և նախազգուշացումներին, որպեսզի չվնասեք ինքներդ Ձեզ կամ ուրիշներին և
չվնասեք Ձեր սարքը։
«Սարք» եզրույթը վերաբերում է արտադրանքին և դրա մարտկոցին, արտադրանքի հետ
մատակարարվող պարագաներին և ապրանքի հետ օգտագործվող Samsung-ի կողմից
հաստատված ցանկացած աքսեսուարներին։
Զգուշացում
Անվտանգության զգուշացումներին և կանոններին չհետևելը կարող է
հանգեցնել լուրջ վնասվածքների կամ մահվան
Ձեր սարքը պարունակում է մագնիսներ։ Այն հեռու պահեք վարկային քարտերից, բժշկական
իմպլանտներից և այլ սարքերից, որոնց վրա կարող է ազդել մագնիսական շերտը։ Բժշկական
սարքերի դեպքում Ձեր սարքը պահեք դրանցից առնվազն 15 սմ հեռավորության վրա։
Անմիջապես դադարեցրեք Ձեր սարքի օգտագործումը, եթե կարծում եք, որ այն խոչընդոտում է
բժշկական սարքի բնականոն աշխատանքին և խորհրդակցեք Ձեր բժշկի կամ բժշկական սարքի
արտադրողի հետ
Մի օգտագործեք վնասված հոսանքի լարեր, խրոցակներ կամ չամրացված էլեկտրական
վարդակներ
Անապահով միացումները կարող են հանգեցնել էլեկտրահարման կամ հրդեհի։
Թաց ձեռքերով կամ մարմնի այլ թաց մասերով մի դիպչեք սարքին, հոսանքի լարերին,
խրոցակներին կամ էլեկտրական վարդակին
Դա կարող է հանգեցնել էլեկտրահարման։
Հոսանքի լարն անջատելու նպատակով այն քաշելիս չափից ավելի ուժ մի գործադրեք
Դա կարող է հանգեցնել էլեկտրահարման կամ հրդեհի։
Մի ծռեք կամ վնասեք հոսանքի լարը
Դա կարող է հանգեցնել էլեկտրահարման կամ հրդեհի։
Լիցքավորելու ընթացքում սարքը թաց ձեռքերով մի օգտագործեք
Դա կարող է հանգեցնել էլեկտրահարման։
Скачать