Samsung Galaxy Z Fold6 (SM-F956B) Руководство по безопасности онлайн [44/678] 902262

Samsung Galaxy Z Fold6 (SM-F956B) Руководство по безопасности онлайн [44/678] 902262
Հայերեն
43
Ուղղակիորեն մի միացրեք լիցքավորիչի դրական և բացասական տերմինալները
Դա կարող է առաջացնել հրդեհ կամ լուրջ վնասվածք։
Մի օգտագործեք սարքը դրսում ամպրոպի ժամանակ
Դա կարող է հանգեցնել էլեկտրահարման կամ սարքի աշխատանքի խափանման։
Օգտագործեք արտադրողի կողմից հաստատված մարտկոցներ, լիցքավորիչներ, աքսեսուարներ
և պարագաներ
Սովորական մարտկոցների կամ լիցքավորիչների օգտագործումը կարող է նվազեցնել Ձեր
սարքի շահագործման ժամկետը կամ հանգեցնել դրա անսարքության։ Դրանք կարող են նաև
հանգեցնել հրդեհի կամ մարտկոցի պայթյունի։
Օգտագործեք միայն հատուկ Ձեր սարքի համար Samsung-ի կողմից հաստատված
մարտկոցներ, լիցքավորիչներ և մալուխներ։ Անհամատեղելի մարտկոցը, լիցքավորիչը և
մալուխը կարող են առաջացնել լուրջ վնասվածքներ կամ վնասել Ձեր սարքը։
Samsung-ը չի կարող պատասխանատվություն կրել օգտագործողի անվտանգության համար
Samsung-ի կողմից չհաստատված աքսեսուարներ կամ պարագաներ օգտագործելու դեպքում։
Սարքը մի կրեք հետևի գրպաններում կամ գոտկատեղում
Չափազանց մեծ ճնշում գործադրելու դեպքում սարքը կարող է վնասվել, պայթել կամ հրդեհի
պատճառ դառնալ։
Հարված ստանալու կամ ընկնելու դեպքում Դուք կարող եք վնասվածք ստանալ։
Մի գցեք սարքը և պաշտպանեք այն ավելորդ հարվածներից
Դա կարող է վնասել Ձեր սարքը կամ մարտկոցը, առաջացնել սարքի խափանում կամ
նվազեցնել դրա շահագործման ժամկետը։
Դա կարող է նաև հանգեցնել գերտաքացման, այրման, հրդեհի կամ այլ վտանգների։
Զգուշորեն վարվեք սարքի և լիցքավորիչի հետ և թափոնացրեք դրանք
Մարտկոցը կամ սարքը երբեք մի թափոնացրեք կրակի մեջ գցելու միջոցով։ Մարտկոցը
կամ սարքը երբեք մի տեղադրեք ջեռուցման սարքերի վրա կամ դրանց մեջ, ինչպիսիք են,
օրինակ, միկրոալիքային վառարանները, էլեկտրական վառարանները կամ ռադիատորները։
Գերտաքացման դեպքում սարքը կարող է պայթել։ Օգտագործված մարտկոցը կամ սարքը
թափոնացնելիս հետևեք տեղական բոլոր կանոնակարգերին։
Երբեք մի փորձեք ջարդել կամ ծակել սարքը։
Խուսափեք սարքի վրա բարձր արտաքին ճնշում գործադրելուց, քանի որ դա կարող է
հանգեցնել ներքին կարճ միացման և գերտաքացման։
Պաշտպանեք սարքը, մարտկոցը և լիցքավորիչը վնասներից
Մի ենթարկեք Ձեր սարքը և մարտկոցը շատ ցածր կամ շատ բարձր ջերմաստիճանների
ազդեցության։
Ծայրահեղ ջերմաստիճանները կարող են վնասել սարքը, ինչպես նաև նվազեցնել Ձեր սարքի և
մարտկոցի լիցքավորման տարողունակությունը և շահագործման տևողությունը։
Скачать