Samsung Galaxy Z Fold6 (SM-F956B) Руководство по безопасности онлайн [45/678] 902262

Samsung Galaxy Z Fold6 (SM-F956B) Руководство по безопасности онлайн [45/678] 902262
Հայերեն
44
Մի միացրեք մարտկոցի դրական և բացասական տերմինալները ուղղակիորեն և թույլ մի
տվեք, որ դրանք դիպչեն մետաղական առարկաներին։ Դա կարող է հանգեցնել մարտկոցի
անսարքության։
Մի օգտագործեք մալուխ, որի մեկուսացման շերտը պոկված է կամ վնասված, ինչպես նաև մի
օգտագործեք լիցքավորիչ կամ մարտկոց, որը վնասված է կամ անսարք։
Մի միացրեք կամ օգտագործեք սարքը, եթե մարտկոցների բաժանմունքը բաց է։
Մի պահեք սարքը տաքացուցիչների, միկրոալիքային վառարանների, տաք խոհանոցային
սարքերի կամ բարձր ճնշման տակ գտնվող տարաների մոտ կամ ներսում
Մարտկոցը կարող է արտահոսել։
Ձեր սարքը կարող է գերտաքանալ և հրդեհ առաջացնել։
Մի օգտագործեք կամ պահեք սարքը այնպիսի վայրերում, որտեղ փոշու կամ աերոզոլային
նյութերի պարունակությունը բարձր է
Փոշին կամ օտար նյութերը կարող են հանգեցնել Ձեր սարքի խափանման, ինչպես նաև հրդեհի
կամ էլեկտրահարման։
Պաշտպանեք բազմանպատակ բնիկը և լիցքավորիչի փոքր ծայրը հաղորդիչ նյութերի հետ
շփումից, ինչպիսիք են հեղուկները, փոշին, մետաղի մասնիկները և մատիտի միջուկը։ Մի դիպչեք
բազմանպատակ բնիկին սուր գործիքներով և պաշտպանեք այն հարվածներից
Հաղորդիչ նյութերը կարող են առաջացնել տերմինալների կարճ միացում կամ քայքայում, ինչը
կարող է հանգեցնել պայթյունի կամ հրդեհի։
Անլար լիցքավորիչ օգտագործելիս մի տեղադրեք օտար նյութեր, ինչպիսիք են մետաղական
առարկաները, մագնիսները և մագնիսական շերտով քարտերը, սարքի և անլար լիցքավորիչի
միջև
Սարքը կարող է պատշաճ կերպով չլիցքավորվել կամ գերտաքանալ։
Մի կծեք կամ բերանի մեջ դրեք սարքը կամ մարտկոցը
Դա կարող է հանգեցնել սարքի վնասման, պայթյունի կամ հրդեհի։
Երեխաները կամ կենդանիները կարող են խեղդվել փոքր մասերով։
Եթե սարքն օգտագործում են երեխաները, համոզվեք, որ նրանք պատշաճ կերպով են
օգտագործում այն։
Մի մտցրեք սարքը կամ մատակարարված պարագաները աչքերի, ականջների կամ բերանի մեջ
Դա կարող է հանգեցնել խեղդամահության կամ լուրջ վնասվածքների։
Մի օգտագործեք վնասված կամ արտահոսող լիթիում-իոնային մարտկոց (Li-Ion)
Ձեր լիթիում-իոնային մարտկոցն անվտանգ թափոնացնելու համար դիմեք մոտակա լիազորված
սպասարկման կենտրոն։
Скачать