Samsung Galaxy Z Fold6 (SM-F956B) Руководство по безопасности онлайн [55/678] 902262
![Samsung Galaxy Z Fold6 (SM-F956B) Руководство по безопасности онлайн [55/678] 902262](/views2/2146505/page55/bg37.png)
Հայերեն
54
Պատասխանատվությունից հրաժարում
Այս սարքի միջոցով հասանելի որոշ բովանդակություն և ծառայություններ պատկանում են
երրորդ անձանց և պաշտպանված են հեղինակային իրավունքով, արտոնագրերով, ապրանքային
նշաններով կամ մտավոր սեփականության այլ օրենքներով։ Նման բովանդակությունը
և ծառայությունները տրամադրվում են բացառապես Ձեր անձնական ոչ առևտրային
օգտագործման համար։ Դուք իրավունք չունեք օգտագործել որևէ բովանդակություն կամ
ծառայություն այնպիսի եղանակով, որը չի թույլատրվել բովանդակության սեփականատիրոջ կամ
ծառայության մատակարարի կողմից։ Առանց վերը նշվածի սահմանափակման, բացառությամբ
այն դեպքերի, երբ դա հստակորեն թույլատրվում է համապատասխան բովանդակության
սեփականատիրոջ կամ ծառայություններ մատուցողի կողմից, Դուք իրավունք չունեք փոփոխել,
պատճենել, վերահրատարակել, վերբեռնել, հրապարակել, փոխանցել, թարգմանել, վաճառել,
ստեղծել ածանցյալ աշխատանքներ, շահագործել կամ տարածել ցանկացած եղանակով կամ
կրիչով այս սարքի միջոցով ցուցադրվող ցանկացած բովանդակություն կամ ծառայություններ։
«ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ
ԿԱ»։ SAMSUNG-Ը ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ, ՑԱՆԿԱՑԱԾ
ՆՊԱՏԱԿՈՎ։ SAMSUNG-Ը ՀՍՏԱԿՈՐԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔԻՑ,
ՆԵՐԱՌՅԱԼ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ,
ՍԱԿԱՅՆ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ԴՐԱՆՑՈՎ։ SAMSUNG-Ը ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԱՅՍ
ՍԱՐՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՍԱՆԵԼԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ
ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ, SAMSUNG-Ը
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ
ՑԱՆԿԱՑԱԾ ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՊԱՏԱՀԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐԻ,
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ԾԱԳՈՒՄ Է
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՁԵՐ
ԿԱՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ,
ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՆԱԽԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ Է ՆՄԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ։»
Երրորդ կողմի ծառայությունները կարող են դադարեցվել կամ ընդհատվել ցանկացած
պահի և Samsung-ը որևէ հավաստիք կամ երաշխիք չի տալիս, որ որևէ բովանդակություն
կամ ծառայություն հասանելի կլինի որևէ ժամանակահատվածում։ Բովանդակությունը
և ծառայությունները երրորդ անձանց կողմից փոխանցվում են ցանցերի և կապի
միջոցների միջոցով, որոնց նկատմամբ Samsung-ը որևէ վերահսկողություն չունի։ Առանց
պատասխանատվությունից այս հրաժարման ընդհանուր բնույթը սահմանափակելու, Samsung-ը
բացահայտորեն հրաժարվում է որևէ պատասխանատվությունից այս սարքի միջոցով հասանելի
ցանկացած բովանդակության կամ ծառայության ընդհատման կամ կասեցման համար։
Samsung-ը պատասխանատվություն չի կրում բովանդակության և ծառայությունների հետ
կապված հաճախորդների սպասարկման համար։ Բովանդակության կամ ծառայությունների
հետ կապված ցանկացած հարց կամ սպասարկման հարցում պետք է ուղղակիորեն ուղղվի
համապատասխան բովանդակության և ծառայության մատակարարներին։
Похожие устройства
- Samsung Galaxy Z Flip6 [SM-F741BLBHSKZ] Руководство пользователя
- Samsung Galaxy Z Flip6 [SM-F741BLBHSKZ] Руководство по безопасности
- Epson EB-460i Help
- Epson EB-460i MonitorGuide
- Epson EB-460i OperationGuide
- Epson EB-460i Safety
- Epson EB-460i InstallGuide
- Epson EB-460i UsersGuide
- Epson EB-1761W SlideConverter
- Epson EB-1761W UsersGuide
- Thermaltake UX200 SE ARGB Snow (CL-P116-AL12SW-A) Инструкция по установке
- Thermaltake UX200 SE ARGB Black (CL-P105-AL12SW-A) Инструкция по установке
- Thermaltake TOUGHAIR 510 Racing Green (CL-P075-AL12RG-A) Инструкция по установке
- Thermaltake TOUGHAIR 510 Gray (CL-P075-AL12BL-A) Инструкция по установке
- Thermaltake TOUGHAIR 510 Turquoise (CL-P075-AL12TQ-A) Инструкция по установке
- Thermaltake TOUGHAIR 110 (CL-P073-AL12BL-A) Инструкция по установке
- Thermaltake TOUGHAIR 310 (CL-P074-AL12BL-A) Инструкция по установке
- Kuppersberg ICI 605 Технические характеристики
- Kuppersberg ICI 605 Инструкция по эксплуатации
- Kuppersberg ICI 604 Технические характеристики