Centek CT-6031 [18/20] Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և

Centek CT-6031 [18/20] Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
- մեխանիկական վնասվածքներ,
- սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
-
օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
- սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
-
բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն),
ինչպես նաև վաճառողից և արտադրողից չկախված
այլ պատճառներ,
-
կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների
ընկնելը սարքի մեջ,
-
վերանորոգում կամ կառուցվածքային
փոփոխություններ չլիազորված անձանց կողմից,
-
սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և
կաբելային ցանցերին, որոնք չեն համապատասխանում
պետական տեխնիկական չափանիշներին,
-
ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և
կապված չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ
մարտկոցներ, էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ),
էլեկտրասնուցման արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ,
պատյաններ, գոտիներ, պայուսակներ, ցանցեր,
դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ, վանդակներ,
շամփուրներ, փողրակներ, խողովակներ, խոզանակներ,
կցորդներ, փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի
կլանիչներ),
-
մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
աշխատանք ոչ համապատասխան կամ սպառված
մարտկոցների հետ,
-
կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի
դեպքում՝ կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու
կանոնների խախտումների պատճառով առաջացած
վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից
ի հավելումն սպառողի՝ գործող օրենսդրությամբ
սահմանված իրավունքների և որևէ կերպ չի
սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում
մարդկանց, ընտանի կենդանիներին, սպառողի կամ
երրորդ անձանց գույքին TM «Centek»-ի ապրանքի
կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասցված
որևէ վնասի համար, եթե դա տեղի է ունեցել ապրանքի
օգտագործման և տեղադրման կանոններն ու
պայմանները չպահպանելու, սպառողի կամ երրորդ
անձանց դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների
(անգործության), ֆորսմաժորային հանգամանքների
արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն
մաքուր վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի
մնացորդներ, փոշի և այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և
բնութագիրը առանց նախնական ծանուցման:
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած
այն վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե
ապրանքը օգտագործվում է սույն ձեռնարկում նշված
ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապատասխան: Ծառայության ժամկետի
ավարտից հետո դիմեք ձեր մոտակա սպասարկման
կենտրոն՝ սարքի հետագա շահագործման վերաբերյալ
առաջարկություններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում
(2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։

Содержание

Скачать