Centek CT-65RDC07 [14/20] Օգտագործման կանոնները չպահպանելու դեպքում երաշխիքը

Centek CT-65RDC07 [14/20] Օգտագործման կանոնները չպահպանելու դեպքում երաշխիքը
13
ՀԱՅԵՐԵՆ
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Տեղադրման աշխատանքները պետք է իրականացվեն միայն
որակավորված լիազորված մասնագետի կողմից՝ Էլեկտրական
տեղադրման կանոններին համապատասխան:
Մի փորձեք ինքնուրույն տեղադրել սարքը:
Ոչ որակավորված տեղադրումը կարող է հանգեցնել սարքի սխալ
գործարկմանը կամ խափանմանը:
ՍԱՐՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Տարածքում (սենյակում) հարմարավետ ջերմաստիճան պահպանելու
համար:
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր իրավիճակների
առաջացումը, ինչպես նաև սարքի վաղաժամ փչացումը կանխելու
համար անհրաժեշտ է խստորեն պահպանել ստորև նշված
պայմանները՝
Օգտագործեք համապատասխան էլեկտրաէներգիայի աղբյուրը
տեխնիկական անձնագրի մեջ նշված տեղեկության համաձայն,
հակառակ դեպքում լուրջ անսարքություն կարող է առաջանալ
կամ հրդեհ բռնկվել:
Ձեր էլեկտրամատակարարման ցանցը պետք է անպայման
հողանցում ունենա:
Թույլ մի տվեք, որ էլեկտրական խրոցը կեղտոտվի: Միշտ ամուր
տեղադրեք խրոցը էլեկտրական վարդակի մեջ: Կեղտոտված կամ
ոչ ամուր միացված խրոցը կարող է հանգեցնել հրդեհի բռնկման
կամ էլեկտրական ցնցման:
Եթե չեք օգտագործում սարքը երկար ժամանակ, ապա
անվտանգության նկատառումներից ելնելով՝ անջատեք խրոցը
վարդակից:
Սարքի աշխատանքի ժամանակ մի փորձեք անջատել այն՝
օգտագործելով ավտոմատ անջատիչը կամ դուրս քաշելով խրոցը
վարդակից. կայծը կարող է հրդեհ առաջացնել:
Անհրաժեշտ է ամուր տեղադրել էլեկտրական խրոցը վարդակի
մեջ: Հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել էլեկտրական
ցնցման, գերտաքացման և նույնիսկ հրդեհի բռնկման:
Մի խճճեք, մի սեղմեք և մի քաշեք հոսանքի լարը, որպեսզի չվնասեք
այն: Վնասված հոսանքի լարը կարող է հանգեցնել էլեկտրական
ցնցման կամ հրդեհի բռնկման:
Մի օգտագործեք երկարացման լարեր և մի միացրեք սարքը
վարդակին, որին միացված են էլեկտրաէներգիայի այլ սպառողներ:
Խնդիրներ առաջանալու դեպքում նախ անջատեք սարքը
հեռակառավարման վահանակով. Հետո անջատեք այն
էլեկտրացանցից:
Մի դիպչեք պտտվող թիակներին.դրանք կարող են սեղմել Ձեր
մատը, և դա կարող է նաև հանգեցնել սարքի մասերի վնասմանը:
Մի դիպչեք սարքի բլոկի ներքին կոճակներին թաց ձեռքերով:
Սարքի աշխատանքի ընթացքում երբեք մի տեղադրեք ձողիկներ
և այլ կողմնակի առարկաներ կորպուսի անցքերի մեջ: Դա կարող
է վնասել և փչացնել սարքը:
Մի տեղադրեք որևէ առարկաներ (հատկապես ջրով կամ այլ
հեղուկներով լցված անոթներ) սարքի արտաքին կամ ներքին
բլոկի վրա:
Մի լվացրեք սարքը ջրով. դա կարող է էլեկտրական ցնցում
առաջացնել:
Այս սարքի և բաց կրակով աշխատող սարքերի (գազօջախ և
այլն) միաժամանակյա աշխատանքի դեպքում անհրաժեշտ է
հաճախակի օդափոխել տարածքը: Անբավարար օդափոխությունը
կարող է հանգեցնել թթվածնի պակասի:
Թույլ մի տվեք, որ օդի հոսք ընկնի գազի այրիչների և
վառարանների վրա:
Երբեք մի թույլատրեք երեխաներին գործարկել սարքը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Մի տեղադրեք սարքը արևի ուղիղ ճառագայթների ներքո:
Մի արգելափակեք օդի մուտքի ու ելքի անցքերը. դա կնվազեցնի
սառեցման կամ ջեռուցման հզորությունը և կարող է վնասել սարքը:
Սառը օդի երկարատև ազդեցությունը կվատթարացնի Ձեր
ֆիզիկական վիճակը և առողջական խնդիրներ կառաջացնի:
Սարքն օգտագործելուց հետո օդափոխեք տարածքը:
Սարքի աշխատանքի ժամանակ փակեք պատուհաններն
ու դռները, հակառակ դեպքում սառեցման և ջեռուցման
հզորությունները կկրճատվեն:
Արգելվում է տեղադրել այս սարքը բարձր խոնավություն ունեցող
տարածքներում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ ագրեսիվ
քիմիական նյութերի գոլորշիներ են արտանետվում:
Եթե էլեկտրական լարը կամ սարքի որևէ այլ մաս վնասված է,
անմիջապես անջատեք սարքը էլեկտրական ցանցից և դիմեք
արտադրողի սպասարկման կենտրոն: Սարքի նկատմամբ ոչ
պրոֆեսիոնալ միջամտության կամ սույն ձեռնարկում նշված
օգտագործման կանոնները չպահպանելու դեպքում երաշխիքը
չեղարկվում է:
Սարքը նախատեսված չէ ֆիզիկական կամ մտավոր սահմանափակ
կարողություններ ունեցող անձանց, երեխաների կամ նման
սարքեր օգտագործելու բավարար փորձ չունեցող անձանց
կողմից օգտագործման համար, եթե նրանք չեն վերահսկվում կամ
սարքի օգտագործ¬ման ցուցումներ չեն ստացել այն անձից, ով
պատասխանատու է իրենց անվտանգության համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այս օդափոխության համակարգը կարելի է օգտագործել միայն
կենցաղային նպատակներով:
Սարքի օգտագործման ընթացքում առաջացած արտակարգ
իրավիճակների դեպքում (վառելահոտ, կողմնակի աղմուկ և այլն)
անմիջապես անջատեք այն էլեկտրական ցանցից:
Էլեկտրական ցնցումների վտանգ: Երբեք մի փորձեք ինքնուրույն
վերանորոգել սարքը. դա կարող է հանգեցնել էլեկտրական
ցնցման:
2. ԿՈՄՊԼԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Օդափոխության «Սպլիտ» տեսակի համակարգ՝
Արտաքին բլոկ - 1 հատ
Ներքին բլոկ - 1 հատ
Ներքին բլոկի մոնտաժային վահանակ - 1 հատ
Հեռակառավարման վահանակ - 1 հատ
Հեռակառավարման վահանակի
մարտկոց* - 2 հատ
Տեղադրման գործիքներ (ՊՎՔ ժապավեն, S-աձև խողովակ,
ջրահեռացման ծալքավոր խողովակ, դեկորատիվ պլաստիկ օղակ,
4 վրադիր ամրօղակ, ամրացման մածիկ) - 1 հավաքածու
Օգտագործողի ձեռնարկ - 1 հատ
Ֆիլտրեր՝
Հակաբակտերային արծաթիոնային ֆիլտր* - 1 հատ
Կենսաֆիլտր* - 1 հատ
Բաղադրիչ ֆիլտր* - 1 հատ
Ածխածնի ֆիլտր* - 1 հատ
*մատակարարվում են ընտրովի
3. ՍՊԼԻՏ-ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ներքին բլոկ
1. Օդի ելք
2. Օդի մուտք
3. Դիմային վահանակ
4. Օդի ֆիլտր
5. Ձեռքով մեկնարկելու կոճակ
6. Շերտավարագույր
7. Ազդանշանի ընդունիչ
8. Հոսանքի լար
9. Հեռակառավարման վահանակ
10. Ջրահեռացման փողրակ
11. Սառնագենտ կամ հեղուկի խողովակ
Արտաքին բլոկ
12. Անջատիչ փական
13. Օդի ելքի ցանց

Содержание