Centek CT-65RDC12 [18/20] Սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային օ գ տ ա գ ո ր ծ մ ա ն մ ա կ ա ր դ ա կ ը ս ա ր ք ի մ ի ա ց ո ւ մ ը

Centek CT-65RDC07 [18/20] Սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային օ գ տ ա գ ո ր ծ մ ա ն մ ա կ ա ր դ ա կ ը ս ա ր ք ի մ ի ա ց ո ւ մ ը
17
8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՐՔԻ
ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն կարելի է
առանձնացնել սովորական կենցաղային թափոններից և հանձնել
էլեկտրական սարքերի ընդունման հատուկ կետ վերամշակելու համար։
9.
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 10 տարի է՝ սկսած այն վերջնական
սպառողին վաճառելու ամսաթվից, եթե ապրանքը օգտագործվում է սույն
ձեռնարկում նշված ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի ավարտից
հետո դիմեք ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի հետագա
շահագործման վերաբերյալ առաջարկու-թյուններ ստանալու համար:
Ապրանքի արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում (2 և 3
նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության ամիս)։ Սերիական համարը
գտնվում է սարքի մասնաշենքում: Սարքի սպասարկման ժամանակ որևէ
հարցի ծագման կամ դրա անսարքության դեպքում դիմեք TM CENTEK-ի
լիազորված սպասարկման կենտրոն: Կենտրոնի հասցեն կարելի է
գտնել https://centek.ru/servis կայքում։ Աջակցության ծառայությունների
հետ կապ հաստատելու միջոցներ՝ հեռ՝ +7 (988) 24-00-178, VK՝ vk.com/
centek_krd: Գլխավոր սպասարկման կենտրոն՝ ՍՊԸ «Լարինա-Սերվիս»,
ք. Կրասնոդար: Հեռ.՝ +7 (861) 991-05-42:
Ապրանքը ունի համապատասխանության սերտիֆիկատ:
10.
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Ասրումյան Կ.Շ.: Հասցե՝ Ռուսաստան, 350912, ք. Կրասնոդար, Պաշկովսկի
բնակավայր, Ատաման Լիսենկո փողոց 23։ Հեռախոս՝ +7 (861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ!
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 36 ամիս է` սկսած
վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից: Տվյալ երաշխիքային
կտրոնով արտադրողը հաստատում է այս սարքի սպասունակությունը
և պարտավորվում է անվճար հիմունքով վերացնել արտադրողի մեղքով
առաջացած բոլոր անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները կատարելու
դեպքում՝
- հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի բնօրինակ
երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի անվանումը, սերիայի համարը,
վաճառքի ամսաթիվը, ավելացնելով վաճառող ընկերության կնիքը
և վաճառող ընկերության ներկայացուցչի ստորագրությունը
երաշխիքային կտրոնի վրա, կնիքներ յուրաքանչյուր կտրվող կտրոնի
վրա, գնորդի ստորագրությունը:
Արտադրողը իրավասու է մերժել երաշխիքային սպասարկումը վերը
նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ եթե դրանցում
նշված տեղեկությունը թերի, անհասկանալի կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
- պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված ցուցումներին խիստ
համապատասխան,
- հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական սպասարկում,
մաքրում, տեղադրում, կարգաբերում սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
- մեխանիկական վնասվածքներ,
- սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
- օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
- սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
- բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես նաև
վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
- կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը սարքի
մեջ,
- վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ չլիազորված
անձանց կողմից,
- սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և կաբելային
ցանցերին, որոնք չեն համապատասխանում պետական
տեխնիկական չափանիշներին,
- ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և կապված չէ
ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ մարտկոցներ,
էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ), էլեկտրասնուցման
արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ, գոտիներ,
պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ, տակդիրներ,
վանդակներ, շամփուրներ, փողրակներ, խողովակներ, խոզանակներ,
կցորդներ, փոշեհավաք պարկեր, ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
- մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք ոչ
համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
- կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ կուտակիչ
մարտկոցներ լիցքավորելու կանոնների խախտումների պատճառով
առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի հավելումն սպառողի՝
գործող օրենսդրությամբ սահմանված իրավունքների և որևէ կերպ չի
սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց, ընտանի
կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց գույքին TM «Centek»-ի
ապրանքի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասցված որևէ
վնասի համար, եթե դա տեղի է ունեցել ապրանքի օգտագործման և
տեղադրման կանոններն ու պայմանները չպահպանելու, սպառողի
կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների
(անգործության), ֆորսմաժորային հանգամանքների արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն մաքուր
վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի մնացորդներ, փոշի և
այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և բնութագիրը
առանց նախնական ծանուցման:

Содержание

Скачать
Случайные обсуждения

Ответы 0

в чем отличие серии rdc от fdc,edc
1 год назад