AENO VS2 (AVS0002) Руководство по эксплуатации онлайн [61/120] 790423

AENO VS2 (AVS0002) Руководство по эксплуатации онлайн [61/120] 790423
aeno.com/documents 61
ապա հոսանքի լարը միացրեք վարդակից:
2. Սնունդը տեղավորեք վակուումային փաթեթի մեջ: Զգուշորեն ամրացրեք փաթեթի բաց
եզրը սեղմակներով (7) (տես նկար b):
3. Թեթև ճնշելումով երկու կողմից սեղմեք կափարիչը մարմնին: Բնորոշ շրխկոցից հետո
երկու կողպեքները (8) ինքնաբերաբար կփակվեն:
4. Ընտրեք ռեժիմը: Ռեժիմների միջև վերանջատելու համար սեղմեք "Dry/Moist" (1)
կոճակը սարքի մարմնի վրա: "Dry" ռեժիմին համապատասխանում է կառավարման
վահանակի վրա ինդիկատորի (6) կապույտ գույնը, իսկ "Moist" ռեժիմին՝ կարմիր:
5. Սարքի մարմնի վրա սեղմեք "Vac Seal" կոճակը (3)՝ օդի տարհանման և կնքման
գործընթացը սկսելու համար, կամ "Seal" կոճակը (4)՝ միայն կնքման գործընթացը սկսելու
համար:
6. Զոդման ավարտից հետո կառավարման վահանակի ինդիկատորը կհանգչի, այնուհետև
մի քանի վայրկյան հետո նորից կսկսի թարթել։
7. Միաժամանակ սեղմեք սարքի կոճակները (15), կափարիչը կբացվի ավտոմատ կերպով:
8. Հանեք փաթեթը:
Փափուկ սննդամթերքի վակուումացում և զոդում
Փափուկ և նուրբ սննդամթերքի հետ աշխատելու համար խորհուրդ է տրվում ընտրել ձեռքի
(իմպուլսային) կառավարում: Այս տեսակի կառավարումը թույլ է տալիս վերահսկել օդի
տարհանման ինտենսիվությունը, որպեսզի սննդամթերքի արտաքին տեսքը չփչանա:
Դրա համար "Փաթեթների ավտոմատ վակուումացում և/կամ զոդում" բաժնի 4-րդ և 5-րդ
կետերի փոխարեն պետք է սեղմել և պահել "Pulse" կոճակը (2), մինչև Ձեզ անհրաժեշտ
վակուումացման պահանջվող մակարդակին հասնելը՝ միևնույն ժամանակ պահպանելով
փաթեթի բովանդակության ձևը, ապա սեղմեք "Seal" (4) կոճակը՝ փաթեթը կնքելու համար:
Վակուումացում կոնտեյներների մէջ
Սնունդը դրեք հատուկ վակուումային կոնտեյների մեջ և փակեք կափարիչը։
Միացրեք կոնտեյների արտանետման փականը (13) և վակուումային փաթեթավորիչի
վրայի օդի հավաքման (10) անցքը փոխանցիչի (ադապտերի) (14) օգնությամբ (տես նկար
c):
Համոզվեք, որ կոնտեյները ամուր փակված է:

Содержание

Похожие устройства

Скачать