AENO RC3S черный (ARC0003S) [76/156] Գհց ցանցում չի աշխատու

AENO RC3S черный (ARC0003S) [76/156] Գհց ցանցում չի աշխատու
76
հավելվածից: Երբ փոշեկուլը հարակցման կայանի վրա է, այն չի կարող չարձագանքել
հավելվածի հրամաններին:
2. Փոշեկուլը չի լիցքավորվում: Հնարավոր պատճառները և լուծումը. համոզվեք, որ
հարակցման կայանը սնուցման ադապտերի միջոցով միացված է վարդակին, իսկ
հարակցման կայանի պատյանի վրա թարթում է լուսադիոդը: Հարակցման կայանի և
փոշեկուլի մետաղական կոնտակտները մաքրեք չոր և փափուկ լաթով:
3. Փոշեկուլը Wi-Fi-ով չի միանում:
Ուշադրությու'ն Փոշեկուլը 5 ԳՀց ցանցում չի աշխատում:
Հնարավոր պատճառները և լուծումը. համոզվեք, որ ձեր երթուղղիչը բռնում է 2,4 ԳՀց
ազդանշանը: Փոշեկուլը և սմարթֆոնը տեղադրեք ինչքան հնարավոր է երթուղղիչին մոտ
և փորձեք կրկին միանալ: Ստուգեք, տեղակայված է արդյոք AENO հավելվածը:
Ստուգեք, թե արդյոք ըստ հրահանգի ճիշտ է տեղի է ունենում փոշեկուլի միացումը
հավելվածին:
4. Փոշեկուլը ժամանակացույցով չի աշխատում: Հնարավոր պատճառները և լուծումը.
համոզվեք, որ «ՍՏԱՐՏ/ՍՏՈՊ» կոճակը միացված է, իսկ փոշեկուլը լիցքավորված է
և չի լռվել մնացել: Եթե դուք անջատեք և հետո կրկին միացնեք փոշեկուլը,
ժամանակացույցը կչեղարկվի: AENO հավելվածից կրկին տեղակայեք
ժամանակացույցը:
5. Փոշեկուլը վերադառնում է հարակցման կայան մինչև մաքրման ավարտը: Հնարավոր
պատճառները և լուծումը. փոշեկուլը ինքնաբերաբար վերադառնում է հարակցման
կայան, եթե մարտկոցի լիցքավորումը 15 %-ից պակաս է: Լիցքավորեք փոշեկուլը:
6. Փոշեկուլը ետ է գնում և որոշ տեղերում չի մաքրում: Հնարավոր պատճառներն ու
լուծումները. խուսափեք մուգ մակերեսներին փոշեկուլի մոտենալուց, հատակից
հավաքեք մուգ գորգերը կամ հյուսվածքները, արևի պայծառ լույսի ներքո վարագուրեք
պատուհանները, սրբեք ինֆրակարմիր սենսորները և փոշեկուլի պատյանի դիմացի
բախարգելը փափուկ կտորով:
7. Ներծծման հզորությունը նվազել է: Հնարավոր պատճառները և լուծումը. մաքրել փոշու
կոնտեյները, բոլոր զտիչները, անվավոր խոզանակը և ներծծող անցքը:

Содержание

Похожие устройства

Скачать