Centek CT-1750 Beige Инструкция по эксплуатации онлайн [16/28] 810063

Centek CT-1750 Beige Инструкция по эксплуатации онлайн [16/28] 810063
15
Սառնարանը պետք է տեղադրվի այնպես, որ վարդակը ձեզ միշտ
հասանելի լինի: Սառնարանը, որը միացված է այս ձեռնարկում
նշված բարձր հզորությամբ կենցաղային տեխնիկայի
անվտանգության պահանջների խախտմամբ, համարվում է
պոտենցիալ վտանգավոր: Արտադրողը պատասխանատվություն
չի կրում առողջությանը և գույքին հասցված վնասի համար, եթե
այն առաջացել է տեղադրման սահմանված ստանդարտներին
չհետևելու հետևանքով:
5. ՍԱՌՆԱՐԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
5.1. ՄԻԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Սառնարանը անհրաժեշտ է միացնել հոսանքի ցանցին
տեղակայելուց երեք ժամ անց։ Այդպես սառնագենտը
փոխադրումից հետո կբաշխվի պատշաճ կերպով. սա անհրաժեշտ
է սառնարանի ճիշտ աշխատանքի համար: Սառնարանը
հոսանքի ցանցին միացնելուց մի քանի ժամ անց դուք կարող եք
դրա մեջ մթերքներ դնել։ Հեռացրեք կոմպրեսորի և հետևի պատի
խորշի միջև եղած փոխադրման պահանգները, ինչպես նաև այլ
պահանգները և կպչուն ժապավենները, որոնք պահում են սարքի
շարժվող մասերը տեղաշարժվելուց: Եթե սարքն ունի պլաստիկ
թաղանթով պաշտպանիչ ծածկույթ, խնամքով հեռացրեք այն՝
նախազգուշական կանոնները պահպանելով, որպեսզի չվնասեք
դետալների լաքուներկ կամ պոլիմերային ծածկույթը:
5.2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ
Սառնարանը ցանցին միացնելուց հետո էկրանի լույսը
անմիջապես կվառվի, որը միացված կմնա երկու վայրկյանի
ընթացքում։
Կոմպրեսորը կմիանա:
Կակտիվանա SMART ֆունկցիան, և համապատասխան ցուցիչը
մի քանի վայրկյանով կվառվի։
Երբ էկրանի լույսը մարի, բացեք սառնարանի դուռը կամ
սեղմեք ցանկացած կոճակ, և ցուցիչը նորից կլուսավորվի:
Սառնարանի դուռը բացեք 30 րոպե անց։ Սառնարանի ներսում
(սառնարանային խցի) ջերմաստիճանը պետք է իջնի: Դա
նշանակում է, որ սառնարանի համակարգը լավ է աշխատում։
ցուցիչը հաճախականության փոխակերպման ցուցիչն
է: Հոսանքին միացված ժամանակ լույսը վառվում է, երբ
կոմպրեսորն աշխատում է:
Կոճակների հետ ցանկացած գործողություն վավեր է միայն այն
դեպքում, երբ կոճակներն արգելաբացված են և լուսավորված
են էկրանին:
Սառնարանի աշխատանքի ռեժիմը կարող եք ընտրել
սառնարանի դռան արտաքին մասում գտնվող կառավարման
վահանակի վրա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն!
+2 °C ջերմաստիճանը սառնարանային խցիկի համար համարվում
է համեմատաբար ցածր, իսկ +8 °C՝ համեմատաբար բարձր:
Ջերմաստիճանը սովորաբար սահմանվում է +4 °C:
6. ՖՈՒՆԿՑԻԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՋԵՐՄԱԱՏԻՃԱՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Սառնարանային խցիկի ջերմաստիճանի կարգավորում.
Ջերմաստիճանը սահմանելու համար պետք է սեղմել «Зона»
(«Գոտի») կոճակը՝ սառնարանային խցիկի գոտին ընտրելու
համար և պահել, մինչև ցուցիչը կսկսի թարթել: Այնուհետև
սեղմեք «Температура» («Ջերմաստիճան») կոճակը ցանկալի
ջերմաստիճանը սահմանելու համար: Կոճակի յուրաքանչյուր
հաջորդ սեղմում էկրանի վրա կփոխի ջերմաստիճանը:
Ջերմաստիճանը սահմանելուց հետո սեղմեք
ОК /
, կամ
սպասեք 5 վայրկյան կարգավորումը հաստատելու համար:
Ջերմաստիճանը կհաստատվի.
Ջերմաստիճանային ցիկլը կոճակի սեղմման ժամանակ։
5 °С
6 °С 7 °С 8 °С OFF 2 °С 3 °С 4 °С 5 °С.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն!
OFF ցուցիչը նշանակում է, որ սառնարանը անջատված է:
OFF ռեժիմում սառնարանում անջատում է հովացումը: Այս
գործառույթը սահմանելուց առաջ համոզվեք, որ բոլոր մթերքները
հանել եք սառնարանից:
Սառնախցիկի ջերմաստիճանի կարգավորում.
ջերմաստիճանը սահմանելու համար պետք է սեղմել «Зона»
(«Գոտի») կոճակը՝ սառնախցիկի գոտին ընտրելու համար և
պահել, մինչև ցուցիչը կսկսի թարթել: Այնուհետև սեղմեք «Тем-
пература» («Ջերմաստիճան») կոճակը ցանկալի ջերմաստիճանը
սահմանելու համար: Կոճակի յուրաքանչյուր հաջորդ սեղմում
էկրանի վրա կփոխի ջերմաստիճանը: Ջերմաստիճանը
սահմանելուց հետո սեղմեք
ОК /
, կամ սպասեք 5 վայրկյան
կարգավորումը հաստատելու համար: Ջերմաստիճանը
կհաստատվի.
Ջերմաստիճանային ցիկլը կոճակի սեղմման ժամանակ։
-18 °С
-17 °С -16 °С -24 °С -23 °С -22 °С -21 °С
-20 °С -19 °С -18 °С.
«
ԱՐԱԳ ՍԱՌԵՑՈՒՄ
»
ՌԵԺԻՄ
«Быстрое охлаждение» («Արագ սառեցում») ռեժիմն
ակտիվացնելուց հետո սառնարանային խցիկում ջերմաստիճանը
արագ իջնում է մինչև 2 °C: Այդ եղանակով մթերքները
պահպանվում են թարմ տեսքով՝ առանց սննդանյութերի կորստի։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն!
«Արագ սառեցում» ռեժիմում սառնարանի խցիկում
ջերմաստիճանը չի կարգավորվում:
Կառավարման վահանակի վրա գործառույթը միացնելու
համար սեղմեք «Функции» («Գործառույթներ») կոճակը, էկրանի
վրա կլուսավորվի
ցուցիչը: Գործողությունը հաստատելու
համար սեղմեք և 5 վայրկյան պահեք
ОК /
կոճակը։
Արագ սառեցման ռեժիմում սեղմեք «Функции» կոճակը, մինչև
ցուցիչը թարթի էկրանին: Գործառույթն անջատելու համար
սեղմեք
ОК /
կոճակը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` «Отпуск» («Արձակուրդ») կամ SMART
գործառույթների ակտիվացման ժամանակ արագ սառեցման
ֆունկցիան ավտոմատ կերպով անջատվում է:
ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Երբ սառնարանը միացված է, թարմության պահպանման
ֆունկցիան կանոնավոր հիմունքներով ավտոմատ կերպով
կմեկնարկի է և կաշխատի 20 րոպե:
Թարմության պահպանման համակարգը քայքայում է հոտերը
և միկրոօրգանիզմները՝ հիմնված CO
2
և H
2
O-ի վրա: Միևնույն
ժամանակ, համակարգը ազատ ռադիկալներ է թողարկում՝
ակտիվորեն ոչնչացնելու բակտերիաները՝ ստեղծելով ավելի
անվտանգ և մաքուր սառեցման տարածք:
Գործառույթի ձեռքով միացումը.
Սեղմեք «Функции» («Գործառույթներ») կոճակը «Сохранение
свежести» ֆունկցիան ընտրելու համար, մինչև
ցուցիչը
կթարթի, այնուհետև սեղմեք և պահեք
ОК /
կոճակը 5 վայրկյան
հաստատելու համար: Եթե
ОК /
կոճակը չսեղմվի 5 վայրկյանի
ընթացքում, կարգավորումը կչեղարկվի:
Գործառույթի անջատումը.
ֆունկցիան ավտոմատ կերպով կանջատվի այն միացնելուց 20
րոպե անց:
Գործառույթի ձեռքով անջատումը.
սեղմեք «Գործառույթներ» կոճակը, որպեսզի ընտրեք
«Թարմության պահպանում» գործառույթը, մինչև
ցուցիչը
կթարթի, այնուհետև սեղմեք
ОК /
կոճակը՝ անջատումը
հաստատելու համար:
ԱՐԱԳ ՍԱՌԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Այս ֆունկցիան նախատեսված է մթերքը արագ սառեցնելու
համար։
Երբ արագ սառեցման գործառույթը միացված է, սառնախցիկի
ջերմաստիճանը ավտոմատ կերպով սահմանվում է -32 °C:
26 ժամ աշխատելուց հետո արագ սառեցման գործառույթն
ինքնաբերաբար անջատվում է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն!
Սառնախցիկի ջերմաստիճանը չի կարող կարգավորվել արագ
սառեցման ռեժիմում:
Գործառույթի միացումը.
սեղմեք «Ֆունկցիա» կոճակը «Արագ սառեցում» ռեժիմն
ընտրելու համար, մինչև
ցուցիչը կթարթի, այնուհետև
հաստատելու համար սեղմեք և պահեք
ОК /
կոճակը 5
վայրկյան: Եթե
ОК /
կոճակը չսեղմվի 5 վայրկյանի ընթացքում,
կարգավորումը կչեղարկվի:
Գործառույթի անջատումը.
26 ժամ աշխատելուց հետո արագ սառեցման ֆունկցիան
ինքնաբերաբար անջատվում է: Եթե ցանկանում եք
ժամանակից շուտ անջատել գործառույթը, արագ սառեցման
ռեժիմում սեղմեք «Ֆունկցիա» կոճակը «Արագ սառեցում»
ռեժիմն ընտրելու համար, մինչև
ցուցիչը կթարթի, այնուհետև

Содержание

Скачать