Centek CT-1750 White Инструкция по эксплуатации онлайн [17/28] 810067

Centek CT-1750 White Инструкция по эксплуатации онлайн [17/28] 810067
16
սեղմեք
ОК /
կոճակը՝ հաստատելու համար, արագ սառեցման
գործառույթը կանջատվի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` SMART ֆունկցիայի միացման դեպքում
արագ սառեցման ֆունկցիան ինքնաբերաբար անջատվում է:
ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Խորհուրդ ենք տալիս օգտագործել այս գործառույթը, երբ
արձակուրդում եք կամ երկար գործուղման մեջ եք: Այն
ապահովում է էլեկտրաէներգիայի խնայողաբար սպառում:
Միևնույն ժամանակ, սառնարանային խցիկում տհաճ հոտեր չեն
լինի, իսկ սառնախցիկում ջերմաստիճանը սահմանված կլինի
-14 °C:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն!
Մինչ «Отпуск» («Արձակուրդ») գործառույթն ակտիվացնելը, դուք
պետք է սառնարանի խցիկից հանեք բոլոր փչացող մթերքները,
մինչդեռ սառնախցիկից ոչինչ պետք չէ հեռացնել: Այս ռեժիմում
սառնախցիկում ջերմաստիճանը չի փոխվում:
Գործառույթի միացումը.
Սեղմեք «Ֆունկցիա» կոճակը՝ «Արձակուրդ» ֆունկցիան
ընտրելու համար, մինչև
ցուցիչը կթարթի, այնուհետև
հաստատելու համար սեղմեք
ОК /
կոճակը 5 վայրկյան: Եթե
ОК /
կոճակը չսեղմվի 5 վայրկյանի ընթացքում, կարգավորումը
կչեղարկվի:
Գործառույթի անջատումը.
«Արձակուրդ» ռեժիմում սեղմեք «Функции» կոճակը, որպեսզի
ընտրեք «Отпуск» ֆունկցիան, մինչև
ցուցիչը կթարթի,
այնուհետև հաստատելու համար սեղմեք
ОК /
կոճակը:
Արձակուրդի գործառույթը կանջատվի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` SMART ֆունկցիայի միացման դեպքում
արձակուրդի ֆունկցիան ինքնաբերաբար անջատվում է:
SMART ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Smart գործառույթի միացման դեպքում սառնարանային խցիկի
ջերմաստիճանը սահմանվում է +4 °C, իսկ սառնախցիկի
ջերմաստիճանը՝ -18 °C: Այդպես մթերքներն ավելի լավ և
ավելի երկար կպահպանվեն, երբ սառնարանը աշխատի ավելի
արդյունավետ և ավելի լավ աշխատունակությամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն!
Այս ռեժիմում սառնարանային խցիկի և սառնախցիկի
ջերմաստիճանը չի կարգավորվում:
Գործառույթի միացումը.
Սեղմեք «Функции» կոճակը Smart ֆունկցիան ընտրելու համար,
մինչև
ցուցիչը կթարթի, այնուհետև հաստատելու համար
սեղմեք և պահեք
ОК /
կոճակը 5 վայրկյան: Եթե
ОК /
կոճակը
չսեղմվի 5 վայրկյանի ընթացքում, կարգավորում կչեղարկվի:
Գործառույթի անջատումը.
Smart ռեժիմում սեղմեք «Функции» կոճակը Smart ֆունկցիան
ընտրելու համար, մինչև
ցուցիչը կթարթի, այնուհետև
հաստատելու համար սեղմեք
ОК /
կոճակը: Smart ֆունկցիան
կանջատվի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` «Արագ սառեցում» կամ «Արձակուրդ»
գործառույթների միացման դեպքում Smart ֆունկցիան
ինքնաբերաբար անջատվում է:
«ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ» ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Կարգավորումների պատահական վերակայման արդյունքում
սարքի սխալ ֆունկցիոնալությունը կանխելու համար
օգտագործվում է էկրանի արգելափակման գործառույթը: Երբ
արգելափակման գործառույթը միացված է, կառավարման
վահանակի կոճակները սեղմելով, ընտրված ջերմաստիճանները
և սահմանված գործառույթները հնարավոր չէ փոխել:
Գործառույթի ձեռքով միացումը / անջատումը.
սեղմեք և 3 վայրկյան պահեք
ОК /
կոճակը, էկրանի վրա
կլուսավորվի
ցուցիչը: Այնուհետև կարող եք միացնել/
անջատել «Блокировка от детей».
(«Արգելափակում երեխաներից») ֆունկցիան:
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Եթե սառնարանի որևէ դուռ բաց մնա ավելի քան 3 րոպե,
կհնչի բաց դռան ազդանշանը: Ազդանշանն անջատելու համար
սեղմեք ցանկացած կոճակ: Եթե դուռը չփակվի հաջորդ 3 րոպեի
ընթացքում, ահազանգը կրկին կաշխատի: Ազդանշանը կհնչի
այնքան ժամանակ, քանի դուռը չի փակվել:
ՀՈՍԱՆՔԻ ՍՆՈՒՑՄԱՆ ԱՆՋԱՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԻՇԵՑՄԱՆ
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Էլեկտրաէներգիայի խափանման և հետագա հոսանքի
վերականգնման դեպքում սառնարանը կպահպանի
աշխատանքային վիճակը, որը սահմանվել է հոսանքազրկումից
առաջ:
ՄԻԱՑՄԱՆ ՀԱՊԱՂՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Հոսանքի կարճաժամկետ անջատման դեպքում (այսինքն՝
5 րոպեից պակաս), սառնարանի կոմպրեսորը վնասումից
պաշտպանելու համար կոմպրեսորը հոսանքի վերականգնումից
անմիջապես հետո չի գործարկվի։
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
(միայն հոսանքն անջատելուց հետո)
Սառնարանային համակարգի միացման դեպքում, եթե
սառնախցիկի ջերմաստիճանի տվիչը գերազանցում է -10 °C-ը,
ապա սառնախցիկի գոտիների թվերը կսկսեն առկայծել էկրանին:
Սառնախցիկի ջերմաստիճանը կարող է ցուցադրվել ցանկացած
կոճակ սեղմելիս, նորմալ ցուցադրումը կվերականգնվի
ցանկացած կոճակի կրկին սեղմման դեպքում, կամ 10 վայրկյան
անց:
ՍԽԱԼԻ ԱԶԴԱՆՇԱՆ
Եթե կառավարման վահանակի էկրանին արտացոլվում են
E0, E1, E2, EH կամ EC սիմնոլները, դա խոսում է սառնարանի
անսարքության մասին։ Այս դեպքում խնդրում ենք ծանոթանալ
ստորև ներկայացված սխալների կոդերի աղյուսակին։
ՀԱԼԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ (NO FROST
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ)
Կառավարման վահանակն արգելաբացելուց հետո հալեցման
համակարգը ակտիվացնելու համար սեղմեք և երեք վայրկյանից
ավելի պահեք «Температура» («Ջերմաստիճան») և «Функции»
(«Գործառույթներ») կոճակները: Երբ էկրանին հայտնվի FL
սիմվոլը, սեղմեք «Зона» («Գոտի») կոճակը, որպեսզի ցուցադրվի
հալեցման կարգավիճակը: Հալեցման համակարգը աշխատում
է՝ ըստ կանխադրվածի, էկրանին արտացոլվում է «1»:
«Ջերմաստիճան» կոճակը սեղմելով՝ համակարգը անջատվում է,
էկրանին լուսավորվում է «0»:
ՋՐԻ ԴԻՍՊԵՍԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
(
СТ
-
1749 ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՐ
)
Սառնարանում տեղադրված է ջրի դիսպենսեր, որը հեշտացնում
է բաժակը ջրով լցնելը և ապահովում է սառը ջրի գրեթե
ակնթարթային հասանելիություն: Ջրի դիսպենսերն ունի 2,5
լիտր ծավալով մեկ ջրի ռեզերվուար (բաք), որը պետք է լրացնել
ջրով: Ջրի դիսպենսերն օգտագործելու համար հետևեք ստորև
ներկայացված հրահանգներին.
1. Բացեք սառնարանի դուռը համոզվելու համար, որ ջրի
դիսպենսերի ռեզերվուարը ապահով է ամրացված:
2. Բացեք ռեզերվուարի լցման բուկը (վզիկը) որպեսզի
կանխեք արտահոսքը, մինչև բաքը չի լցվի ջրով դանդաղ
լրացրեք ռեզերվուարը մաքուր ջրով։ Այնուհետև փակեք ջրի
ռեզերվուարը լցման բուկը:
3. Հենց ջրի ռեզերվուարը լցվի, կայունաջերմոցը (թերմոստատը)
դրեք ամենացածր ռեժիմի կամ արագ սառեցման ռեժիմի վրա,
և մեկ ժամ հետո դուք կարող եք խմելու ջուր մատուցել:

Содержание

Скачать