Centek CT-1958 Инструкция по эксплуатации онлайн [27/52] 810070

Centek CT-1958 Инструкция по эксплуатации онлайн [27/52] 810070
26
Արտադրողի, նրա սպասարկման ծառայության կամ այլ
որակավորված մասնագետի կողմից:
Մեքենայի աշխատանքի խափանման դեպքում արգելվում է
այն շահագործել, քանի դեռ անսարքությունը չի վերացվել
Արտադրողի, նրա սպասարկման ծառայության կամ այլ
որակավորված մասնագետների կողմից: Կա հոսանքահարվելու
վտանգ։
1. Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական կամ
մտավոր թույլ ունակություններով անձանց, կամ նրանց
մոտ համապատասխան կենսափորձի կամ գիտելիքների
բացակայության դեպքում (այդ թվում՝ երեխաների)
օգտագործման համար, բացառությամբ այն դեպքերի,
երբ նրանք վերահսկվում կամ հրահանգվում են իրենց
անվտանգության համար պատասխանատու անձի կողմից:
Երեխաները պետք է գտնվեն վերահսկողության տակ, որպեսզի
թույլ չտալ խաղալ սարքի հետ:
Ծանոթագրությունը Եվրոպական միության օրենսդրության
պահանջներին համապատասխան է`
Սարքի օգտագործումը 8 տարեկան և բարձր տարիքի
ֆիզիկական, զգայական և մտավոր թույլ կարողություններով
երեխաների և կամ փորձի և գիտելիքների բավականաչափ
կարողություն չունեցող անձանց կողմից թույլատրվում է միայն
վերահսկողության դեպքում սարքի անվտանգ օգտագործման
և դրա հետ կապված վտանգների վերաբերյալ ցուցումներ
ստանալուց հետո: Արգելվում է երեխաներին թույլ տալ խաղալ
սարքի հետ: Արգելվում է երեխաներին մաքրել և սպասարկել
մեքենան առանց մեծահասակների հսկողության:
Սարքի աշխատանքի ժամանակ հետևեք երեխաներին, թույլ մի
տվեք նրանց խաղալ սարքի հետ։
Մինչև 3 տարեկան երեխաներին սարքը պետք է հասանելի
չլինի պետք է մշտապես լինեն ուշադրության տակ։
2. Սարքի ներս կարող են թափանցել կենդանիներ և երեխաներ։
Յուրաքանչյուր օգտագործումից առաջ մեքենան ստուգեք։
3. Արգելվում է կանգնել կամ նստել սարքի վրա։
ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Ցանկացած լվացող միջոցներ և հավելումներ պետք է պահվեն
երեխաների համար անհասանելի վայրում:
2. Մեքենան մի տեղադրեք գորգապատ հատակների վրա:
Ծածկույթը կարող է փակել հովացման անցքերը՝ վնասելով
մեքենային:
3. Սարքը մի դրեք ջերմության աղբյուրներին մոտիկ և արևի
ուղիղ ճառագայթների տակ՝ պլաստիկ և ռետինե դետալների
ծռմռվելուց խուսափելու համար:
4. Սարքը մի օգտագործեք բարձր խոնավությամբ կամ պայթուցիկ
կամ քայքայիչ գազեր պարունակող տարածքներում: Ջրի
արտահոսքի կամ ցայտացողվելու դեպքում թույլ տվեք, որ
սարքը բացօթյա տարածքում չորանա։
5. Արգելվում է սարքը տեղադրել, կողպվող դռներով,
լոգարիթմական դռներով կամ սարքի տեղադրման վայրին
հակառակ ուղղությամբ բացվող դռներով տարածքներում։
6. Արգելվում է սարքն օգտագործել 5 °C-ից ցածր
ջերմաստիճան ունեցող տարածքներում: Սա կարող է բերել
սարքի մասերի վնասման: Եթե հնարավոր չէ ապահովել
բավարար ջերմաստիճան, ամեն անգամ օգտագործելուց
հետո մանրակրկիտ թափեք ջուրը սարքի մեջից (տե՛ս
«Տեխսպասարկում՝ ջուր քաշող պոմպի ֆիլտրի մաքրում»)՝
սառույցի առաջացումը կանխելու համար:
7. Արգելվում է սարքի անմիջական հարևանությամբ օգտագործել
ցանկացած դյուրավառ աէրոզոլ կամ այլ նյութեր:
ՍԱՐՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ
1. Նախքան սարքի շահագործումը հեռացրեք բոլոր
փաթեթավորման պարագաները և փոխադրման հեղյուսները
(պտուտակները): Այս հրահանգի չկատարումը կարող է լուրջ
վնասների բերել:
2. Սարքը հագեցած է մեկ մուտքային փականով և միացված է
միայն սառը ջրի մատակարարմանը:
3. Հոսանքի լարի խրոցակը պետք է տեղադրվի մատչելի վայրում:
4. Առաջին անգամ հագուստ լվանալուց առաջ կատարեք լվացքի
մեկ ամբողջական ցիկլ՝ առանց հագուստը մեքենայի մեջ դնելու:
5. Օգտագործելուց առաջ սարքը պետք է տրամաչափվի:
6. Լվացքի մեքենայի վրա մի դրեք ծանր առարկաներ, ինչպիսիք
են ջրի տարաները և ջեռուցիչները:
7. Օգտագործեք միայն մեքենայի հետ տրվող փողրակների
(ռետինե խողովակների) նոր հավաքածուն, հին փողրակները
խորհուրդ չի տրվում օգտագործել։
8. Ջրամատակարարման ցանցում ջրի ճնշումը չպետք է
գերազանցի 1 ՄՊա: Նվազագույն ճնշումը՝ 0,03 ՄՊա:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐ
1. Թույլ մի տվեք, որ հոսանքի լարը հայտնվի լվացքի մեքենայի
տակ և սեղմվի, քանի որ դա կբերի վերջինիս վնասման։
2. Սարքը միացրեք հողանցումով և ապահովիչով պաշտպանված
վարդակին, որի անվանական արժեքը նշված է «Տեխնիկական
բնութագրեր» աղյուսակում։ Հողային շղթայի տեղադրումը
պետք է իրականացվի որակավորված էլեկտրիկի կողմից:
Համոզվեք, որ մեքենայի տեղադրումը համապատասխանում է
տեղական անվտանգության պահանջներին:
3. Ջրի և հոսանքի միացումը պետք է իրականացվի որակավորված
մասնագետի կողմից՝ համապատասխան Արտադրողի
հրահանգներին և տեղական անվտանգության պահանջներին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Արգելվում է օգտագործել էլեկտրական երկարացման լարեր և
եռաբաշխիկներ (տրայնիկներ):
Արգելվում է սարքը միացնել արտաքին հաղորդակից սարքերի
միջոցով, այնպիսիք, ինչպիսիք են՝ ժամանակաչափերը, ինչպես
նաև ժամանակ առ ժամանակ հոսանքազրկվող ցանցերին։
Արգելվում է հոսանքի լարը անջատել վարդակից այրվող
գազերի կուտակման դեպքում։
Արգելվում է թաց ձեռքերով դիպչել հոսանքի խրոցակին։
Խրոցակը վարդակից դուրս բերեք՝ հենց խրոցակից բռնելով, այլ
ոչ թե լարից։
Միշտ դուրս բերեք խրոցակը վարդակից, եթե սարքը չի
օգտագործվում:
ՄԻԱՑՈՒՄԸ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ/ԿՈՅՈՒՂՈՒՆ
1. Ստուգեք ջրամատակարարման փողրակների, սեղմման
կցամասի (փականի) և ջրահեռացման փողրակի միացումը
ջրի ճնշման տատանումներին դիմադրողականության համար:
Միացումների թուլացման կամ արտահոսքի դեպքում փակեք
սեղմման կցամասը (փականը) և վերանորոգեք միացումները:
Սարքն օգտագործեք միայն այն բանից հետո, երբ բոլոր
միացումները որակավորված մասնագետների կողմից
պատշաճ կերպով կատաված կլինեն:
2. Սարքի դռան ապակին կարող է շահագործման ընթացքում
ուժեղ տաքանալ: Երեխաներին և ընտանի կենդանիներին
հեռու պահեք սարքից, մինչ այն աշխատում է:
3. Մուտքի և ելքի փողրակները պետք է տեղադրվեն անվտանգ
վայրում՝ դրանց վնասվելը կանխելու համար: Հակառակ
դեպքում կարող է արտահոսք առաջանալ:
4. Մի հանեք ջրթափ պոմպի ֆիլտրը, եթե սարքում ջուր կա:
Հնարավոր է մեծ քանակությամբ հեղուկի արտահոսք, ինչպես
նաև տաք ջրից այրվածքների վտանգ:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Արգելվում է օգտագործել դյուրավառ, պայթունավտանգ
կամ թունավոր լուծիչներ: Մաքրման համար արգելվում է
օգտագործել բենզին, սպիտ և այլն։ Օգտագործեք լվացքի
մեքենաների համար նախատեսված մաքրող միջոցներ:
2. Լվանալուց առաջ ստուգեք հագուստի գրպանները: Սուր
և կոշտ առարկաները, ինչպիսիք են մետաղադրամները,
բրոշները, մեխերը, պտուտակները, քարերը և այլն, կարող են
լուրջ վնաս հասցնել մեքենային:
3. Լվանալուց առաջ գրպաններից հեռացրեք ցանկացած իր,
ինչպիսիք են կրակայրիչները, լուցկիները և այլն:
4. Նախապես ձեռքով լվացված հագուստների տարրերը
մանրակրկիտ ողողեք։
5. Հագուստները, որոնք աղտոտվել են այնպիսի նյութերով,
ինչպիսիք են արևածաղկի ձեթը, ացետոնը, սպիրտը, բենզինը,
կերոսինը, լաքահանող միջոցները, տորպենտինը, մոմը կամ
մոմը մաքրող միջոցները պետք է քամելուց առաջ լվացվեն
բարձր ջերմաստիճանում ավելի մեծ քանակությամբ լվացող
միջոցով:
6. Խորհուրդ չի տրվում լվացքի մեքենայի մեջ քամել ռետին
կամ լատեքս պարունակող իրերը՝ ցնցուղի գլխարկները,
անջրանցիկ գործվածքները, ռետինապատ հագուստը կամ
ռետինե տարրեր պարունակող հագուստը:
7. Գործվածքների համար նախատեսված փափկեցնող
միջոցները և նմանատիպ նյութերը պետք է օգտագործվեն՝
համապատասխան արտադրողի ցուցմունքներին:

Содержание

Скачать