Centek CT-1958 Инструкция по эксплуатации онлайн [35/52] 810070

Centek CT-1958 Инструкция по эксплуатации онлайн [35/52] 810070
34
Անջատեք պտտման ցիկլը նուրբ իրերի համար (ինչպիսիք են՝
բրդյա, նուրբ գործվածքներից, արտադրանքները, սպորտային
շնչող ջերմազգեստները):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` «Отжим» («Քամում») առանձին ծրագրի
գործարկմումը պտույտների քանակի «0» ընտրության դեպքում
տեղի կունենա ջրահեռացում մեքենայից։
«
СУШКА
»
(
«
ՉՈՐԱՑՈՒՄ
»
)
Այս լվացքի մեքենան կարող է հագուստը չորացնել երկու
եղանակով`
ավտոմատ կերպով որոշելով պահանջվող ժամանակը (AUTO);
Ձեր ընտրած ժամանակի ընթացքում:
«Сушка» («Չորացում») կոճակը հաջորդաբար սեղմելով՝ կարող եք
ընտրել առաջին մեթոդը (AUTO) կամ ընտրել չորացման հետևյալ
ինտերվալներից որևէ մեկը՝ 30 - 60 - 90 - 120 - 150 - 180 - 210 - 240
րոպե:
Լվացքի ծրագրին չորացումը ավելացնելու համար հետևեք վերը
նշված ընթացակարգի քայլերին:
Եթե ցանկանում եք չորացումը որպես առանձին ծրագիր
օգտագործել, նախ ընտրեք «Չորացում» ծրագիրը՝ օգտագործելով
«Ծրագրեր» կոճակը («Программы»), այնուհետև որոշեք
չորացման եղանակը, ինչպես նկարագրված է վերևում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Ավտոմատ չորացման մեթոդի ժամանակ
մեքենան նախ հաշվարկում է ժամանակը` հիմնվելով
հագուստի քաշի վրա, այնուհետև կարգավորում է չորացման
ավարտի ժամանակը` ելնելով լվացքի ընթացիկ խոնավության
մակարդակից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Զգույշ եղեք որոշ սինթետիկ, բուրդ, նուրբ, «շնչող» և այլ
սպեցիֆիկ գործվածքներ չորացնելիս, քանի որ բարձր
ջերմաստիճանի դեպքում այդ իրերը կարող են փոքրանալ,
դեֆորմանալ (ձևախեղվել) կամ այլ կերպ վնասվել: Ստուգեք
հագուստ արտադրողի առաջարկությունները:
Չորացման ժամանակն ընտրելիս համոզվեք, որ այն
համապատասխանում է մեքենայի մեջ բեռնված լվացքի ծավալին
և խոնավության մակարդակին, որպեսզի այն չայրեք: Ավելի լավ է
ավելի կարճ ժամանակ սահմանել, իսկ հետո, անհրաժեշտության
դեպքում, շարունակել չորացնել, քան ընդմիշտ փչացնել
արժեքավոր ու թանկարժեք իրերը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Չորացման ռեժիմում մեքենայի ջրամատակարարումը պետք
է բաց լինի, քանի որ ջուրն օգտագործվում է չորացման
տեխնոլոգիայի մեջ։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Նախքան «Չորացում» ծրագիրը լվացքից
առանձին օգտագործելը, խորհուրդ է տրվում թաց լվացքը քամել
«Отжим» ծրագրի միջոցով:
«
ОЧИСТКА БАРАБАНА
»
(
«
ԹՄԲՈՒԿԻ ՄԱՔՐՈՒՄ
»
)
Լվացքի մեքենայի թմբուկը կոնտակտի մեջ է մտնում կեղտոտ
լվացքի և լվացող միջոցների հետ: Ժամանակի ընթացքում դրա
վրա կարող են մնալ մանրէներ և լվացող միջոցների մնացորդներ։
Մեքենայի ներսում բարձր խոնավությունը, որը երկար ժամանակ
պահպանվում է լվացքի ավարտից հետո, նպաստում է
բորբոսների և փտման հոտի առաջացմանը:
Ձեր լվացքի մեքենայի ծառայության ժամկետը երկարացնելու և
թմբուկը մաքուր պահելու համար յուրաքանչյուր լվացումից հետո
սրբեք թմբուկը (ներառյալ ռետինե միջադիրի ծալքերը) չորացրեք
և պարբերաբար օգտագործեք «Թմբուկի մաքրում» գործառույթը:
1. Նախքան գործառույթի մեկնարկը, համոզվեք, որ թմբուկի մեջ
ոչինչ չկա:
2. Թմբուկը մաքրելու համար հատուկ լվացող միջոցը լցրեք
հիմնական լվացման դարակի լվացող միջոցի համար
նախատեսված բաժնում:
3. Ընտրեք «Թմբուկի մաքրում» ֆունկցիան և սեղմեք «Старт/Пау-
за» («Մեկնարկ/դադար») կոճակը: Մաքրումն իրականացվում է
85 °C ջերմաստիճանում։
4. Սպասեք մինչև ծրագրի ավարտը և փափուկ չոր կտորով
սրբելով չորացրեք թմբուկը:
«
БЛОКИРОВКА ОТ ДЕТЕЙ
»
(
«
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
»
)
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Այս գործառույթի շնորհիվ ձեր երեխաների և սարքի
անվտանգությունը կմնա հսկողության տակ։
Այս ֆունկցիան ակտիվացնելու համար լվացքի մեկնարկից
հետո սեղմեք և 3 վայրկյան պահեք «Скорость» («Արագություն»)
կոճակը։ Կլուսավորվի համապատասխան ցուցիչը։ Մեքենայի
բոլոր գործառույթներն ու ռեժիմները կդառնան ընտրության
համար անհասանելի: Այս գործառույթն անջատելու համար
կրկնեք նույն քայլերը, որոնք անհրաժեշտ էին այն միացնելու
համար (ցուցիչը կհանգչի):
«
БЕЗ ЗВУКА
»
(
«
ԱՆՁԱՅՆ
»
)
ՌԵԺԻՄ
Ձայնն անջատելու համար սեղմեք և 3 վայրկյան պահեք «Ско-
рость» և «SMART» կոճակները։ Դուք կանջատեք ձայնային
ազդանշաններն ու ազդարարները: Ձայնը միացնելը տեղի է
ունենում նույն կերպ:
ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ
Դուք կարող եք ընտրել ծրագրի համար ձեր ժամանակը
ընտրեք ձեզ անհրաժեշտ ծրագիրը, այնուհետև (նախքան այն
մեկնարկելը), սեղմելով «Իմ ժամանակը» («Мое время») կոճակը,
ընտրեք լվացքի տևողությունը, որն առավել հարմար է ձեզ:
Սահմանված ծրագրի ներքին ենթացիկլերը համամասնորեն
կհարմարեցվեն նոր ժամանակին։
SMART ՌԵԺԻՄ
Եթե հոգնած եք, շտապում եք, կամ պարզապես չեք ցանկանում
գլուխ կոտրել՝ ընտրելով լվացքի պարամետրերը, մեքենան կարող
է դա անել ինքնուրույն:
SMART ռեժիմում լվացքի մեքենան գնահատում է բեռնված
լվացքի պարամետրերը և ինքնուրույն ընտրում տևողությունը,
ջերմաստիճանը (որպես կանոն՝ 20-ից 40 °C), պարզաջրման
ցիկլերի քանակը և այլն:
Այս ռեժիմը հեշտությամբ գործարկվում է ցանկացած հարմար
եղանակով.
1. Մեքենան անջատված վիճակում պահեք SMART կոճակը 3
վայրկյան:
2. Մեքենան միացված վիճակում կամ 1-ին կետում նկարագրված
մեթոդով, կամ մեկ անգամ սեղմելով SMART կոճակը, այնուհետև
սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза») կոճակը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` SMART ռեժիմը նախատեսված է բամբակից,
վուշից, սինթետիկ կամ խառը գործվածքներից հագուստները
լվանալու համար, որոնք ամենօրյա կրելուց հետո շատ
չեն կեղտոտվել: Ուժեղ կամ սպեցիֆիկ կեղտոտվելու կամ
հատուկ խնամք պահանջող լվացքի համար օգտագործեք
համապատասխան ռեժիմները:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Նույնիսկ եթե լվացքն արդեն մեկնարկել է, դուք դեռ կարող եք
փոփոխություններ կատարել դրա կարգավորումներում:
Դա անելու համար դադարեցրեք գործող ծրագիրը՝ սեղմելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը («Старт/пауза»): Փոխեք
կարգավորումները և/կամ ավելացրեք լրացուցիչ գործառույթներ:
Եթե լվացման գործընթացի ներկա փուլը թույլ է տալիս կատարել
ձեր փոփոխությունները, դրանք կընդունվեն։
Վերագործարկեք մեքենան՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար»:
ՀԱԳՈՒՍՏԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Լվացքի ընթացքում հագուստ ավելացնելու համար դրեք այն
դադարի վրա՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза»)
կոճակը: Եթե ջրի մակարդակը թույլ է տալիս, և մեքենայի ներսը
շատ տաք չէ, դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը
կանջատվի):
Բացեք դուռը, ավելացրեք հագուստը (ընդհանուր թույլատրելի
բեռը չգերազանցող):
Փակեք դուռը և վերագործարկեք մեքենան՝ օգտագործելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը:
ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՏՈՒՄ
Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի վաղաժամ ընդհատել
մեքենայի աշխատանքը։ Եթե ջրի մակարդակը լվացքի բեռնման
խոռոչից ցածր է, պարզապես սեղմած պահեք միացման/
անջատման կոճակը: Եթե ներսի ջերմաստիճանը անվտանգ է,
դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը կանջատվի):
Եթե մեքենայի մեջ բավականաչափ ջուր կա, որպեսզի դուռը
բացելուն պես այն թափվի հատակին, այն պետք է թափել
(ցամաքեցնել) նախքան դադարեցնելը:
Դա անելու համար նաև անջատեք մեքենան՝ սեղմելով միացման/
անջատման կոճակը: Ընթացիկ ծրագիրը կչեղարկվի:

Содержание

Скачать