Centek черный, объем 4 л, 270 Вт, 5 поддонов, механическое управление CT-1658 [17/24] Սարքն էլեկտրական ցանցից անջատելիս բռնեք և քաշեք

Centek черный, объем 4 л, 270 Вт, 5 поддонов, механическое управление CT-1658 [17/24] Սարքն էլեկտրական ցանցից անջատելիս բռնեք և քաշեք
17
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր իրավիճակների
առաջացումը, ինչպես նաև սարքի վաղաժամ փչացումը
կանխելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել ստորև
նշված պայմանները՝
Առաջին անգամ միացնելուց առաջ ստուգեք, արդյոք
ապրանքի վրա նշված տեխնիկական բնութագիրը
համապատասխանում է էլեկտրացանցի պարամետրերին:
• Անպատշաճ վերաբերմունքը կարող է փչացնել ապրանքը,
նյութական վնաս պատճառել և վնասել օգտագործողի
առողջությունը:
• Եթե չեք օգտագործում սարքը, ապա անջատեք այն:
• Մի ընկղմեք ապրանքը և լարը ջրի կամ այլ հեղուկների
մեջ: Եթե սարքը թրջվել է, անմիջապես անջատեք այն
էլեկտրացանցից և օգտագործումը շարունակելուց առաջ
ստուգեք սարքի աշխատունակությունն ու անվտանգությունը
որակավորված մասնագետների մոտ:
Եթե էլեկտրական լարը վնասված է, ապա դրա
փոխարինումը պետք է իրականացնի արտադրողը,
լիազորված սպասարկման կենտրոնը կամ
համապատաս¬խան որակավորում ունեցող անձնակազմը
վտանգից խուսափելու համար:
• Հետևեք, որպեսզի էլեկտրական լարը չդիպչի սուր եզրերի
ու տաք մակերեսների:
• Սարքն էլեկտրական ցանցից անջատելիս բռնեք և քաշեք
խրոցը, այլ ոչ թե էլեկտրական լարը:
• Սարքը պետք է ամուր կանգնած լինի չոր, հարթ մակերեսի
վրա: Մի տեղադրեք այն տաք մակերեսների վրա, ջերմության
աղբյուրների (օրինակ՝ էլեկտրական սալօջախների),
վարագույրնեի մոտ և կախովի դարակների տակ:
• Երբեք մի թողեք միացրած սարքն առանց վերահսկողության:
• Մի թույլատրեք երեխաներին խաղալ սարքի հետ: Մի թողեք
սարքն առանց վերահսկողության:
• Մի դիպչեք տաք մակերեսներին:
• Էլեկտրական ցնցումից խուսափելու և սարքը չվնասելու
համար օգտագործեք միայն փաթեթի մեջ ներառված
պարագաները:
Անընդմեջ մի օգտագործեք սարքը 40 ժամից ավելի:
Չորանոցը 40 ժամ օգտագործելուց հետո անջատեք այն
էլեկտրական ցանցից և թողեք, որ սառչի:
• Մի ծածկեք սարքը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղադրեք սարքը միայն չտաքացող մակերեսի վրա հրդեհի
բռնկումից խուսափելու համար:
Եթե սարքը երկար ժամանակ գտնվել է 0°C-ից ցածր
ջերմաստիճանում, ապա միացնելուց առնվազն 3 ժամ առաջ
դրեք այն ջեռուցվող սենյակում:
Արտադրողն իրեն իրավունք է վերապահում առանց
լրացուցիչ ծանուցման աննշան փոփոխություններ
կատարել ապրանքի կառուցվածքի մեջ, որոնք հիմնովին
չեն ազդում դրա անվտանգության, աշխատունակության և
գործառույթների վրա:
Զգայական օրգանների նվազ ընկալունակություն կամ
հոգեկան հիվանդություն ունեցող անձանց, ինչպես նաև
բավարար գիտելիքներ չունեցող անձանց ոչ մի դեպքում չի
կարելի ինքնուրույն օգտագործել սարքը:
Մի քաշեք էլեկտրական լարը և մի տեղափոխեք սարքը լարից
բռնած:
Սարքը մաքրելուց առաջ և սարքի ոչ ճիշտ աշխատելու
դեպքում անջատեք այն էլեկտրական ցանցից:
Սարքն անջատելիս կտրուկ մի քաշեք էլեկտրական լարը և
մի հանեք խրոցը վարդակից թաց ձեռքերով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Էլեկտրական ցնցումների վտանգ:
Երբեք մի ընկղմեք բանջարեղենի չորանոցը ջրի մեջ:
Վնասվածք ստանալու վտանգ: Զգուշացեք գոլորշուց
սարքը գործարկելիս: Հրդեհի բռնկման վտանգ: Երբեք
թույլ մի տվեք, որ սարքը շփվի դյուրավառ հեղուկների
և այրվող նյութերի հետ:
2. ՍԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սարքի կառուցվածքը
1. Կափարիչ
2. Տակդիրներ
3. Կորպուս
4. Ջերմաստիճանի կարգավորիչ
5. ON/OFF
Ձեր գնած սարքն ունի հետևյալ բնութագիրը՝
1. Նախատեսված է տան պայմաններում բանջարեղեն, մրգեր,
սունկ և խոտաբույսեր չորացնելու համար:
2. Ծավալը՝ 4 լիտր:
3. Pallets քանակը 5 հատ
4. Տակդիրի նոմինալ բեռնումը՝ 250 գր:
Ջերմաստիճանային ռեժիմները՝
- Խոտաբույսեր՝ 35-40°С
- Կանաչի՝ 40°С
- Հաց՝ 40-50°С
- Յոգուրտ՝ 45°С
- Բանջարեղեն՝ 50-55°С
- Մրգեր՝ 55-60°С
- Միս, ձուկ՝ 65-70°С
3. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Կափարիչ՝ 1 հատ
- Բանջարեղենի չորանոց՝ 1 հատ

Содержание

Скачать