Hotpoint-Ariston RSM 6029 ST X RU [12/17] Կարեվոր է կարդալ եվ դիտարկել
![Hotpoint-Ariston RSM 6029 ST X RU [12/17] Կարեվոր է կարդալ եվ դիտարկել](/views2/1415374/page12/bgc.png)
AM
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները:
Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու
համար: Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում
են կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք
պետք է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս անվտանգության
ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշաճ
օգտագործման և վերահսկողության համակարգի սխալ
տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8
տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից և
շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի
երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ և
սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս, կարող
են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց տրվել է դրանց
օգտագործման համար անհրաժեշտ անվտանգության
ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե ինչպիսի
վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը
չպետք է իրականացվի երեխաների կողմից առանց
խորհրդատվության: Չի կարելի դուռը ուժեղ բացել կամ
օգտագործել դա որպես քայլ:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար,
ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար,
ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և այլ
աշխատանքային միջավայրերում աշխատակազմի համար
նախատեսված խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների
և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Չի կարելի մեքենան բեռնել` ծրագրի աղյուսակում
նշված առավելագույն տարողությունից (չոր հագուստի կգ-
ը) ավելի:
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Չի կարելի օգտագործել լուծիչներ (օր`. սկիպիդր,
բենզոլ), մաքրող միջոցներ, որոնք պարունակում են
լուծիչներ, հղկափոշի, ապակե կամ ընդհանուր
օգտագործման մաքրիչներ կամ դյուրավառ հեղուկներ. չի
կարելի մեքենան լվանալ այնպիսի գործվածքով, որը
մշակվել է լուծիչներով կամ դյուրավառ հեղուկներով:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար
օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք
ստանալու հավանականություն:
Եթե ցանկանում եք Ձեր լվացքի մեքենայի վերնամասում
չորանոց դնել, ապա նախ պետք է կապ հաստատել մեր
Վաճառված Ապրանքների Սպասարկման Կենտրոնի կամ
Ձեր մասնագետի հետ` ստուգելու, արդյոք դա հնարավոր է:
Սա հնարավոր է միայն, եթե չորանոցը կցված է Ձեր
մեքենային` տեղադրել հատուկ կոմպլեկտով, որը կարող եք
գտնել մեր Վաճառված Ապրանքների Սպասարկման
Կենտրոնում կամ ձեռք բերել Ձեր մատակարարից:
Սարքավորումը տեղաշարժեք` առանց դրա վերնամասից
բարձրացնելու:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը
(առկայության դեպքում), էլեկտրամիացումները և
վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն
որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել
տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի վնասվել
տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված
Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ:
Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը (պլաստմաս,
փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել, որպեսզի
դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա շնչահեղձ
լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է
միացված լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա
էլեկտրահարվելու հավանականաություն: Տեղադրման
ընթացքում համոզվեք որ սարքավորումը չի վնասել
հոսանքի մալուխը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Ակտիվացրեք սարքավորումը միայն,
երբ տեղադրումն ավարտել եք:
Չի կարելի սարքավորումը տեղադրել այնտեղ, որտեղ
այն կարող է ենթակվել ծանր պայմանների, ինչպիսիք են`
վատ օդափոխությունը, 5 °C –ից ցածր և 35 °C-ից
բարձր ջերմաստիճանը:
Սարքավումը տեղադրելիս` ստուգեք, որպեսզի չորս
ոտիկները լինեն կայուն և հատակին նստած` կարգավորելով
դրանք ինչպես հարկն է և ստուգեք, որպեսզի սարքավորումը
լինի հարթ` օգտագործելով հարթաչափը:
Եթե սարքավորումը տեղադրվում է փայտե կամ
«լողուն» հատակին (մանրահատակ և լամինատե նյութեր),
ապա 60 x 60 x 3 սմ (առնվազն) ֆաներայի թերթիկն
ամրացրեք հատակին, իսկ հետո սարքավորումը դրեք դրա
վրա:
Ջրի ներհոսքի փողրակը միացրեք ջրամատակարարմանը`
համաձայն Ձեր ջրամատակարարող ընկերության
կանոնակարգերի:
Միայն սառը ջրով մոդելների համար. չի կարելի
միացնել տաք ջրամատակարամանը:
Տաք ջրով մոդելների համար. տաք ջրի ներհոսքի
ջերմաստիճանը չպետք է գերազանցի 60 °C-ը:
Լվացքի մեքենային կցված են տեղափոխման հեղյուսներ`
տեղափոխման ժամանակ ներքին հատվածը վնասելուց
խուսափելու համար: Նախքան սարքավորումն
օգտագործելը` անհրաժեշտ է հեռացնել տեղափոխման
հեղյուսները: Դրանք հեռացնելուց հետո, բացվածքները
ծածկեք 4 պլաստմասսե պատիճներով:
Содержание
- Ru краткое руководство 1
- Дозатор стиральных средств 1
- Консоль управления 1
- Описание изделия 1
- Стиральная машина 1
- Таблица программ 1
- Доп полоскание 2
- Дополнительные функции 2
- Завершение программы 2
- Как изменить работающий цикл стирки 2
- Как открыть люк в случае необходимости 2
- Как приостановить программу 2
- Обычное использование 2
- Первое включение 2
- Программы 2
- Блокировка кнопок 3
- Опорожните карманы 3
- Принадлежности 3
- Система балансировки белья 3
- Советы и рекомендации 3
- Техническое обслуживание и уход 3
- Транспортировка и перемещение 3
- Условия хранения и транспортировки 3
- Соответствие классов энергоэффективности 4
- Технические данные 4
- Неисправности и методы их устранения 5
- Инструкция по безопасности 8
- Использование по назначению 8
- Прочтите и соблюдайте 8
- Маңызды нәрсе 10
- Оқылуы және ескерілуі керек 10
- Рұқсат етілген пайдалану 10
- Қауіпсіздік нұқаулары 10
- Անվտանգության ցուցումներ 12
- Թույլատրելի օգտագործում 12
- Կարեվոր է կարդալ եվ դիտարկել 12
- Коомсуздук нускамалар 14
- Окууга жана к 14
- Уруксат берилген колдонуу 14
- Ңүл бурууга маанилүү 14
Похожие устройства
- Remington MB070 (DuraBlade Pro) Инструкция по эксплуатации
- GFgril GFP-1000 Pizza Perfetta Инструкция по эксплуатации
- GFgril GFF-01 Mini Инструкция по эксплуатации
- Bosch BHN12CAR Инструкция по эксплуатации
- Bosch BGS72058 Инструкция по эксплуатации
- LG GA-B499SAQZ Инструкция по эксплуатации
- Remington MB6850 Инструкция по эксплуатации
- Tefal Pro Express Ultimate GV9581E0 Инструкция по эксплуатации
- Shivaki SDR-083S Инструкция по эксплуатации
- Shivaki SDR-083W Инструкция по эксплуатации
- Hotpoint-Ariston SI С55 DEW Инструкция по эксплуатации
- Iluminage Precise Touch HU-FG01171 Инструкция по эксплуатации
- Caso Kitchen Energy (3265) Инструкция по эксплуатации
- Clatronic KW 3367 EDS (271667) Инструкция по эксплуатации
- Clatronic KW 3412 inox (271680) Инструкция по эксплуатации
- Clatronic KW 3416 inox (271683) Инструкция по эксплуатации
- Clatronic KW 3626 Glas schwarz (263730) Инструкция по эксплуатации
- Princess 117000 Инструкция по эксплуатации
- Clatronic BQ 3507 schwarz (261693) Инструкция по эксплуатации
- Gama EOLIC MINI CX Инструкция по эксплуатации
Скачать
Случайные обсуждения