Centek CT-1801-60 Black [15/24] Է սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից

Centek CT-1801-60 Black [15/24] Է սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից
15
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ
Շրջանառության ռեժիմից օդահեռացման ռեժիմ անցնելու
համար օգտագործեք պտուտակը (տե՛ս նկար 3)։
Որպեսզի օդաքաշիչն աշխատի վերաշրջա նառության
ռեժիմում, պետք է տեղադրել օդատար անցքերի
փականները։
5. ՍԱՐՔԻ ԽՆԱՄՔԸ
Անջատեք էլեկտրասնուցման լարը ցանցից և թողեք, որ
շարժիչը սառչի։
Հանեք ալյումինե յուղակլանիչ ֆիլտրերը։ Լվացրեք
դրանք տաք օճառաջրով, հետո չորացրեք և տեղադրեք
օդաքաշիչի մեջ։ Այս ընթացակարգը պետք է կատարել
առնվազն ամիսը մեկ անգամ։ Յուղով կեղտոտված
ֆիլտրը կարող է հանգեցնել հետևյալ իրավիճակներին՝
- Հրդեհի բռնկման վտանգ։ Ֆիլտրին կպած յուղը կարող
է հրդեհ առաջացնել։
- Օդահեռացման արդյունավետության նվազում։
- Սարքի փչացման վտանգ։ Կեղտոտված ֆիլտրերը չեն
ապահովում բավարար օդահեռացում, ինչը ինչը կարող
է ծանրաբեռնել շարժիչը։
Պարբերաբար լվացրեք օդաքաշիչը՝ հեռացնելով սննդի,
յուղի բոլոր մնացորդները և այլ կեղտերը։ Արտաքին
մակերեսը սրբեք միայն խոնավ փափուկ կտորով և
լվացող միջոցով։
Օդաքաշիչը պետք է պահել և օգտագործել չոր
ջեռուցվող տարածքներում +5 °С ջերմաստիճանից ոչ
ցածր և 80% օդի հարաբերական խոնավությունից ոչ
բարձր պայմաններում։
Ապրանքի բեռնափոխադրումը պետք է իրականացնել
փաթեթավորման վրա նշված ցուցումներին
համապատասխան։ Օդաքաշիչը ցածր ջերմաստիճանի
Նկար. 3
պայմաններում փոխադրելու դեպքում կարելի է
օգտագործել միայն առնվազն երկու ժամ տաք
տարածքում թողնելուց հետո։
Ներողություն ենք խնդրում, եթե ապրանքի փաթեթի
պարունակությունը, չափերը, նկարագրությունը,
տեխնիկական բնութագիրը, արտաքին տեսքը կամ գույնը
ճշգրիտ չեն։ Արտադրողն իրեն իրավունք է վերապահում
փոխել այս պարամետրերը առանց նախնական
ծանուցման, որի արդյունքում ապրանքը ստանալու
պահին դրանք կարող են տարբերվել ավելի վաղ նշված
պարամետրերից։
6. ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Սպասարկման կենտրոն դիմելուց առաջ ստուգեք
հետևյալը՝
- Համոզվեք, որ օդաքաշիչը միացված է էլեկտրական
ցանցին։ Ստուգեք ցանցի լարումը։ Տեսողական
զննմամբ ստուգեք էլեկտրական շղթայի տարրերի
ամբողջականությունը, որևէ տարրի անսարքության
դեպքում դիմեք սպասարկման կենտրոն։
- Վերանորոգումը պետք է կատարեն միայն
սպասարկման կենտրոնների որակավորված
մասնագետները։
Եթե լամպը վառվել է, Դուք կարող եք ինքներդ փոխել այն։
Դրա համար կատարեք հետևյալ գործողությունները՝
1. Անջատեք սարքը կոճակով և անջատեք այն
էլեկտրական ցանցից։
2. Հանեք լամպի կափարիչը՝ պտտելով 2 պտուտակները։
3. Դուրս հանեք լամպը։
4. Փոխարինեք այն նույն չափանիշի հիմք ունեցող նոր
լամպով։
5. Հավաքեք ամբողջը հակառակ հերթականությամբ։
7. ՍԱՐՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Սարքի ծառայության ժամկետը լրանալուց հետո այն
կարելի է առանձնացնել սովորական կենցաղային
թափոններից և հանձնել էլեկտրական սարքերի ընդունման
հատուկ կետ վերամշակելու համար։
8. ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս ապրանքի ծառայության ժամկետը 8 տարի է՝ սկսած
այն վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե
ապրանքը օգտագործվում է սույն ձեռնարկում նշված
ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին
խիստ համապա-տասխան: Ծառայության ժամկետի
ավարտից հետո դիմեք ձեր մոտակա սպասարկման
կենտրոն՝ սարքի հետագա շահագործման վերաբերյալ
առաջարկու-թյուններ ստանալու համար: Ապրանքի
արտադրության ամսաթիվը նշվում է սերիայի համարում
(2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5 նիշերը՝ արտադրության
ամիս)։ Երաշխիքային և հետ-երաշխիքային սպասարկումն
իրականացնում է Կրասնոդարի «Լարինա-Սերվիս» ՍՊԸ
ընդհանուր սպասարկման կենտրոնը: Հեռախոս՝ +7 (861)
991-05-42։ Հայաստանի Հանրապետությունում գնորդներից
հայցադիմումներ ընդունելու իրավասություն ունեցող և
ապրանքների վերանորոգումն ու սպասարկումը կատարող
կազմակերպության հասցեն և այլ տվյալները նշված են
https://centek.ru/servis կայքում:
Ապրանքը ունի համապատասխանության սերտիֆիկատ՝
№ ЕАЭС RU C-CN.ВЕ02.В.03401/21 ից 26.01.2021 գ.
9. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ներմուծող՝
ԻՊ Ասրումյան Կ.Շ. Հասցե՝
Ռուսաստան, 350912, ք.
Կրասնոդար, Պաշկովսկի
բնակավայր, Ատաման Լիսենկո
փողոց 23։ Հեռախոս՝ +7
(861) 2-600-900։
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ
Բոլոր սարքերի համար երաշխիքային ժամկետը 36 ամիս
է` սկսած վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից:
Տվյալ երաշխիքային կտրոնով արտադրողը հաստատում
է այս սարքի սպասունակությունը և պարտավորվում
է անվճար հիմունքով վերացնել արտադրողի մեղքով
առաջացած բոլոր անսարքությունները:
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1.
Երաշխիքը գործում է գրանցման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
• հարկավոր է ճիշտ և պարզ կերպով լրացնել արտադրողի
բնօրինակ երաշխիքային կտրոնը` նշելով մոդելի
անվանումը, սերիայի համարը, վաճառքի ամսաթիվը,
ավելացնելով վաճառող ընկերության կնիքը և վաճառող
ընկերության ներկայացուցչի ստորագրությունը
երաշխիքային կտրոնի վրա, կնիքներ յուրաքանչյուր
կտրվող կտրոնի վրա, գնորդի ստորագրությունը:

Содержание

Скачать