Centek CT-2300 Инструкция по эксплуатации онлайн [20/28] 631345

Centek CT-2300 Инструкция по эксплуатации онлайн [20/28] 631345
20
վերը նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, կամ
եթե դրանցում նշված տեղեկությունը թերի, անհասկանալի
կամ հակասական է:
2. Երաշխիքը գործում է օգտագործման հետևյալ պայմանները
կատարելու դեպքում՝
պետք է սարքը օգտագործել ձեռնարկում նշված
ցուցումներին խիստ համապատասխան,
• հարկավոր է հետևել անվտանգության կանոններին ու
պահանջներին։
3. Երաշխիքը չի ներառում սարքի պարբերական
սպասարկում, մաքրում, տեղադրում, կարգաբերում
սեփականատիրոջ տանը:
4. Երաշխիքը չի տարածվում հետևյալ դեպքերի վրա՝
• մեխանիկական վնասվածքներ,
• սարքի բնականոն մաշում ժամանակի ընթացքում,
• օգտագործման պայմանների չպահպանում կամ սխալ
գործողություններ սեփականատիրոջ կողմից,
• սխալ տեղադրում, բեռնափոխադրում,
• բնական աղետներ (կայծակ, հրդեհ, ջրհեղեղ և այլն), ինչպես
նաև վաճառողից և արտադրողից չկախված այլ պատճառներ,
• կողմնակի առարկաների, հեղուկների, միջատների ընկնելը
սարքի մեջ,
• վերանորոգում կամ կառուցվածքային փոփոխություններ
չլիազորված անձանց կողմից,
սարքի օգտագործումը պրոֆեսիոնալ նպատակներով
(ծանրաբեռնվածությունը գերազանցում է կենցաղային
օգտագործման մակարդակը), սարքի միացումը
էլեկտրամատակարարման հեռահաղորդակցական և
կաբելային ցանցերին, որոնք չեն համապատասխանում
պետական տեխնիկական չափանիշներին,
• ապրանքի հետևյալ պարագաների փչացում, եթե դրանց
փոխարինումը նախատեսված է կառուցվածքով և կապված
չէ ապրանքի ապամոնտաժման հետ՝
ա) հեռակառավարման վահանակներ, կուտակիչ
մարտկոցներ, էլեկտրասնուցման տարրեր (մարտկոցներ),
էլեկտրասնուցման արտաքին բլոկներ և լիցքավորիչներ,
բ) սպառվող նյութեր և պարագաներ (փաթեթ, պատյաններ,
գոտիներ, պայուսակներ, ցանցեր, դանակներ, շշեր, ափսեներ,
տակդիրներ, վանդակներ, շամփուրներ, փողրակներ,
խողովակներ, խոզանակներ, կցորդներ, փոշեհավաք պարկեր,
ֆիլտրեր, հոտի կլանիչներ),
• մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝ աշխատանք
ոչ համապատասխան կամ սպառված մարտկոցների հետ,
• կուտակիչ մարտկոցներով աշխատող սարքերի դեպքում՝
կուտակիչ մարտկոցներ լիցքավորելու կանոնների
խախտումների պատճառով առաջացած վնասներ։
5. Այս երաշխիքը տրվում է արտադրողի կողմից ի
հավելումն սպառողի՝ գործող օրենսդրությամբ սահմանված
իրավունքների և որևէ կերպ չի սահմանափակում դրանք։
6. Արտադրողը պատասխանատվություն չի կրում մարդկանց,
ընտանի կենդանիներին, սպառողի կամ երրորդ անձանց
գույքին TM «Centek»-ի ապրանքի կողմից ուղղակիորեն
կամ անուղղակիորեն հասցված որևէ վնասի համար,
եթե դա տեղի է ունեցել ապրանքի օգտագործման և
տեղադրման կանոններն ու պայմանները չպահպանելու,
սպառողի կամ երրորդ անձանց դիտավորյալ կամ անզգույշ
գործողությունների (անգործության), ֆորսմաժորային
հանգամանքների արդյունքում։
7. Սպասարկման կենտրոնն ապրանքը ընդունում է միայն
մաքուր վիճակում (սարքի վրա չպետք է լինեն սննդի
մնացորդներ, փոշի և այլ կեղտեր):
Արտադրողը իրավասու է փոխել սարքի դիզայնը և
բնութագիրը առանց նախնական ծանուցման:
Այս ապրանքի ծառայության ժամկետը 5 տարի է՝ սկսած
այն վերջնական սպառողին վաճառելու ամսաթվից, եթե
ապրանքը օգտագործվում է սույն ձեռնարկում նշված
ցուցումերին և գործող տեխնիկական չափանիշներին խիստ
համապատասխան: Ծառայության ժամկետի ավարտից
հետո դիմեք ձեր մոտակա սպասարկման կենտրոն՝ սարքի
հետագա շահագործման վերաբերյալ առաջարկություններ
ստանալու համար: Ապրանքի արտադրության ամսաթիվը
նշվում է սերիայի համարում (2 և 3 նիշերը՝ տարի, 4 և 5
նիշերը՝ արտադրության ամիս)։

Содержание

Похожие устройства