Centek CT-5022 [7/12] Սարքի հետ ոչ պատշաճ վերաբերմունքը կարող է փչացնել այն և

Centek CT-5022 [7/12] Սարքի հետ ոչ պատշաճ վերաբերմունքը կարող է փչացնել այն և
ՀԱՅԵՐԵՆ
ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂ,
Խնդրում ենք օգտագործելուց առաջ ուշադիր կարդալ այս ձեռնարկը,
որը պարունակում է կարևոր տեղեկություններ սարքի ճիշտ և
անվտանգ օգտագործման մասին: Պահեք այս ձեռնարկը: Արտադրողը
պատասխանատվություն չի կրում սարքը նախատեսվածից այլ
նպատակով օգտագործելու և սույն ձեռնարկում նշված կանոններն
ու պայմանները չպահպանելու, ինչպես նաև սարքը ոչ որակյալ
վերանորոգելու դեպքում: Եթե ցանկանում եք սարքը փոխանցել մեկ
այլ անձի օգտագործելու համար, ապա փոխանցեք այն տվյալ
ձեռնարկի հետ միասին:
Հատակի օդափոխիչ կենցաղային տեխնիկա է և նախատեսված
չէ արդյունաբերական նպատակով օգտագործման համար:
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Կյանքի և առողջության համար վտանգավոր իրավիճակների
առաջացումը, ինչպես նաև սարքի վաղաժամ փչացումը կանխելու
համար անհրաժեշտ է խստորեն պահպանել ստորև նշված
պայմանները՝
-
Ուշադիր կարդացեք Օգտագործողի ձեռնարկը և պահեք այն արպես
տեղեկատու նյութ։
-
Սարքի հետ ոչ պատշաճ վերաբերմունքը կարող է փչացնել այն և
վնասել օգտագործողին։
-
Առաջին անգամ օգտագործելուց առաջ ստուգեք, արդյոք սարքի
վրա նշված տեխնիկական բնութագիրը համապատասխանում է
էլեկտրական ցանցի պարամետրերին։
-
Օգտագործեք սարքը միայն կենցաղային նպատակներով տվյալ
Ձեռնարկի օգտագործման ցուցումներին համապատասխան։ Սարքը
նախատեսված չէ արդյունաբերական նպատակով օգտագործման
համար։
- Մի օգտագործեք սարքը դրսում։
-
Սարքը նախատեսված չէ ֆիզիկական, զգայական կամ մտավոր
ունակությունների կամ կյանքի փորձի կամ գիտելիքի պակաս
ունեցող անձանց (այդ թվում ՝ երեխաների) օգտագործման համար,
բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք վերահսկվում կամ
հրահանգվում են սարքը օգտագործել իրենց անվտանգության համար
պատասխանատու անձի կողմից: Երեխաները պետք է գտնվեն
հսկողության տակ, որպեսզի չթույլատրվի, որ նրանք խաղան սարքի
հետ:
- Երբ մաքրում եք սարքը կամ չեք օգտագործում, միշտ անջատեք այն
էլեկտրական ցանցից։
-
Էլեկտրական ցնցումից և հրդեհի վտանգից խուսափելու համար մի
ընկղմեք սարքը ջրի կամ այլ հեղուկների մեջ: Եթե դա տեղի է ունեցել,
ՄԻ ԴԻՊՉԵՔ սարքին, անմիջապես անջատեք այն էլեկտրական ցանցից
և դիմեք սպասարկման կենտրոն սարքը ստուգելու համար:
- Մի օգտագործեք սարքը լոգարանում և ջրի մոտ գտնվելիս։
- Մի տեղադրեք սարքը ջերմության աղբյուրների մոտ։
- Մի թողեք միացրած սարքն առանց վերահսկողության։
-
Մի օգտագործեք պարագաներ, որոնք ներառված չեն արտադրողի
փաթեթում։
-
Եթե էլեկտրական լարը վնասված է, ապա դրա փոխարինումը պետք է
իրականացնի արտադրողը, լիազորված սպասարկման ծառայությունը
կամ համապատասխան որակավորում ունեցող անձնակազմը
վտանգից խուսափելու համար:
-
Հետևեք, որպեսզի հոսանքի լարը չդիպչի սուր եզրերի և տաք
մակերեսների։
-
Մի քաշեք հոսանքի լարը, մի ոլորեք այն և մի փաթաթեք սարքի շուրջը։
-
Մի դիպչեք սարքի շարժվող մասերին։ Մի մտցրեք մատիտներ կամ
այլ առարկաներ միացրած օդափոխիչի պաշտպանիչ ցանցի միջով։
-
Մի միացրեք օդափոխիչը առանց տեղադրված պաշտպանիչ ցանցերի։
-
Մի փորձեք ինքնուրույն վերանորոգել սարքը կամ փոխել որևէ
մաս։ Անսարքություններ բացահայտելու դեպքում դիմեք մոտակա
սպասարկման կենտրոն։
-
Եթե սարքը որոշ ժամանակ գտնվել է 0 °C-ից ցածր ջերմաստիճանում,
ապա միացնելուց առնվազն 2 ժամ առաջ դրեք այն սենյակային
ջերմաստիճանի պայմաններում:
-
Արտադրողը իրավունք է վերապահում առանց լրացուցիչ ծանուցման
աննշան փոփոխություններ կատարել ապրանքի կառուցվածքի
մեջ, որոնք արմատապես չեն ազդում դրա անվտանգության,
կատարողականության և գործառույթների վրա:
- Անսարքության դեպքում դիմեք սպասարկման կենտրոն:
2. ՍԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Դիմային պաշտպանիչ ճաղավանդակ - 1 հատ
2. Թիանիվի ամրացման մանեկ (գայկա) - 1 հատ
3. Թիանիվ - 1 հատ
4. Հետևի ճաղավանդակի ամրացման մանեկ - 1 հատ

Содержание

Скачать