ElectronicsDeluxe DX320DFI [35/44] Անվտանգության տեխնիկայի պահանջները

ElectronicsDeluxe DX320DFI [35/44] Անվտանգության տեխնիկայի պահանջները
697129.001
35
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Հայերեն
· Սառնարանային սարքը /հետագայում՝ սառնարանը/ նախատեսված է սառեցնելու
և սառեցրած սննդամթերքները երկարատև պահելու համար, սառնախցիկում
սննդային սառույցի պատրաստման, ինչպես նաև սննդամթերքների, հյութերի,
բանջարեղենների և մրգերի սառեցման և կարճաժամկետ պահպանման համար:
· Արտադրողը պատասխանատվություն չի կրում սառնարանի վնասվածքի կամ էլ.
Ցանցին միացման ընթացակարգին չհետևելու հետևանքով առաջացած
վնասվածքների համար:
· Սառնարանը գնելիս հանեք փաթեթավորումը, համոզվեք, որ Ձեր սառնարանը
վնասված չէ և ամբողջական է:
· Սառնարանը ձեռք բերելիս պահանջեք, որպեսզի վաճառողը լրացնի վաճառքի և
երաշխիքային սպասարկման մասին վկայականները:
· Վերը նշված բաժինների լրացված չլինելը կարող է հանդիսանալ սպառողի
պահանջների բավարարման մերժման պատճառ:
· Համոզվեք, որ սառնարանի վրա և ստացականի մասին վկայականում նշված է
սառնարանի սերիական համարը, դրա մոդելը, արտադրման ամսաթիվը:
Սառնարանի վրա և շահագործման ձեռնարկում յսուհետ ՇՁ/ նշված այդ
տվյալների բացակայությունը կամ տվյալների անհամապատասխանությունը,
կարող է հանդիսանալ սպառողի պահանջների բավարարման մերժման պատճառ:
· Սառնարանի նկատմամբ, որի վրա սահմանված է երաշխիքային ժամկետը,
արտադրող ձեռնարկությունը պատասխանատվություն չի կրում այն
թերությունների համար, որոնք առաջացել են սառնարանում սպառողին
հանձնելուց հետո այն օգտագործելու կանոնների, այդ թվում տվյալ ՇՁ-ով
սահմանված, խախտման հետևանքով, երրորդ անձանց գործողությունների կամ
անհաղթահարելի ուժերի հետևանքով:
· Անհրաժեշտ է սառնարանը շահագործել չբնակեցված տարածքում, օրինակ
խոհանոցում, որպես կանոն, սարքի մետաղապիտակի վրա նշված կլիմայի դասին
համապատասխան շրջակա միջավայրի ջերմաստիճանի և օդի հարաբերական
խոնավությունը 75%-ից ոչ ավել լինելու դեպքում, ինչպես նաև լարումը 220 Վ-ից
մինչև 240 Վ տիրույթում և էլեկտրական ցանցի փոփոխական հոսանքը 50 Հց
հաճախությամբ: Այլ տարածքներում, օրինակ ննջարանում, սառնարանի
շահագործման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ձայնային հզորության
աստիճանը, որը նշված է սառնարանի անձնագրում:
· Մեր սառնարանները պարբերաբար կատարելագործվում են, բարելավվում են
իրենց բնութագրերը և դիզայնը, այդ իսկ պատճառով ՇՁ-ն կարող է չարտացոլել
սառնարանների սխեմային և կառուցողական չնչին փոփոխությունները, կախված
դրանց կատարելագործման հետ:
· Սառնարանը արտադրված է հետևյալ պահանջներին համապատասխան.
-ԳՕՍՏ ԻԵՍ 60335-1 «Կենցաղային և նմանատիպ էլեկտրական սարքեր:
Անվտանգություն: Ընդհանուր պահանջներ»
-ԳՕՍՏ ԻԵՍ 60335-2-24 «Կենցաղային և նմանատիպ էլեկտրական սարքերի
անվտանգություն: Մաս 2-24: Մասնավոր պահանջներ սառնարանային
սարքերի, սառույց պատրաստելու սարքերի և սառցարանների նկատմամբ»:
· Օգտագործեք սառնարանը միայն ըստ նշանակության, ինչպես նկարագրված է
ՇՁ-ում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
· Սառնարանը էլեկտրական կենցաղային սարք է, ինչի համար այն շահագործելիս
անհրաժեշտ է հետևել անվտանգության ընդհանուր կանոններին:
· Սարքը կարող է օգտագործվել 8 տարեկան և բարձր երեխաների կողմից, ինչպես

Содержание

Похожие устройства

Скачать