ElectronicsDeluxe DX320DFI [38/44] Երաշխիքային պարտավորություններ

ElectronicsDeluxe DX320DFI [38/44] Երաշխիքային պարտավորություններ
697129.001
38
· Փոխադրման ընթացքում պետք է բացառվեն տրանսպորտային միջոցի ներսում
սառնարանի բախումները և տեղաշարժը:
· Շահագործման հանձնելուց առաջ սառնարանը պետք է պահվի արտադրողի
փաթեթավորման մեջ բնական օդափոխությամբ փակ շինություններում` 80%-ից ոչ
բարձր հարաբերական խոնավության պայմաններում:
1 Արտադրող կազմակերպությունը սահմանում է ճնշակի, սարքի և էլեկտրական
բաղադրիչների վրա երաշխիքային ժամկետ 1 տարի՝ սառնարանը սպառողին
հանձնելու օրվանից: Հանձման օրը որոշվում է մանրածախ առևտրային ցանցի
միջոցով վաճառքի օրը: Վաճառքի ամսաթիվը և խանութի կնիքը «Վաճառքի
վկայականի» կտրոնում առկա չլինելու կամ ուղղված լինելու դեպքում երաշխիքի
ժամկետը հաշվվում է սառնարանի արտադրման օրվանից:
2 Երաշխիքը չի տարածվում լուսավորության լամպի, դարակ-ապակու, դրվածքի
հավաքածուի մեջ մտնող պլաստմասե մասերի, հենարանների, դռների
խտարարների և պլաստմասե բռնիչների վրա:
3 Արտադրողը պատասխանատվություն չի կրում այն անսարքությունների համար,
որոնք առաջացել են սառնարանի տեղադրման, շահագործման, կանոնավոր
խնամքի և պարբերական սպասարկման՝ ՇՁ-ով սահմանված կանոնների
խախտման արդյունքում:Սպառողի՝ երաշխիքային վերանորոգման պահանջների
բավարարման մերժման հիմք կարող է հանդիսանալ.
- վերանորոգումը այն մարդկանց կողմից, որոնք ներառված չեն սպասարկման
ծառայությունների ցանկում,
- սարքի շահագործումը բոլոր տեսակի շարժվող տրանսպորտի միջոցների վրա,
- սառնարանի և դրա բաղադրիչ մասերի մեխանիկական, քիմիական, ջերմային
վնասվածքները,
- արտակարգ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (հրդեհ, բնական աղետներ
և այլն), ինչպես նաև ընտանի կենդանիների, միջատների, կրծողների
ազդեցության հետևանքով առաջացած անսարքությունները և վնասվածքները,
- սարքի վրա և «Ընդունման վկայականի» կտրոնի վրա սառնարանի սերիական
համարի, արտադրման ամսաթվի, սառնարանի մոդելի բացակայությունը,
- էլեկտրական սնուցման ցանցին սխալ միացումը, ինչպես նաև վերոնշյալ
ցանցերի պարամետրերի անհամապատասխանությունը այն պարամետրերին,
որոնք առաջադրված են պարտադիր պետական ստանդարտներով և ՇՁ-ով:
4 Արտադրող կազմակերպությունը չի կրում պատասխանատվություն Ձեզ և
շրջակա միջավայրին հասցրած ցանկացած վնասի համար, որը առաջացել է ՇՁ-ի
կանոնների խախտման հետևանքով, մասնավորապես էլեկտրական ցանցին
սարքի սխալ միացման և վերոնշյալ ցանցերի պարամետրերի անթույլատրելի
փոփոխությունների, սխալ շահագործման, չթույլատրված վերանորոգման, սարքի
ոչ ուղղակի նպատակով օգտագործման հետևանքով:
5 Սառնարանի ծառայության ժամկետը 10 տարի է:
Սառնարան ն ե րի վ ե ր ա նորոգումը ի ր ականացնում ե ն սպասարկ ո ղ
ծառայությունները, որոնց հասցեները ներկայացված են ներդիր Ա-ում:
Սպասարկման կենտրոն. Հեռ. (8412) 49-53-75, էլ. Հասցե. servis@ppoevt.ru
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Содержание

Похожие устройства

Скачать