AENO EK4 (AEK0004) [38/80] Առաքման բովանդակությունը թեյնի

AENO EK4 (AEK0004) [38/80] Առաքման բովանդակությունը թեյնի
aeno.com/documents 38
HY AENO EK2/EK4 էլեկտրական թեյնիկը նախատեսված է տանը և գրասենյակում ջրի
եռացման համար։
Տեխնիկական բնութագրեր
Սնուցման լարումը՝ 220–240 Վ; հաճախականությունը՝ 50–60 Հց: Հզորությունը՝ 1850,0–
2200,0 Վտ: Զուտ քաշը՝ 1,05 կգ: Չափերը (Ե×Լ×Բ)՝ 230,5×160×251 մմ: Ծավալը՝ 1,5 լ:
Սնուցման մալուխի երկարությունը՝ 0,75 մ: Ջրի եռման ժամանակը՝ ≤6 րոպե: Ավտոմատ
անջատում:
Առաքման բովանդակությունը
Թեյնիկ AENO (տես նկար a), տակդիր, կարճ ուղեցույց, երաշխիքային կտրոն:
Սահմանափակումներ և նախազգուշացումներ
Սարքը օգտագործեք միայն սենյակում սենյակային ջերմաստիճանում և ոչ ավելի, քան
2000 մ ծովի մակարդակից բարձր: Սարքը միացրեք միայն հողանցումով վարդակից:
Միացրեք և շահագործեք սարքը միայն իր տեխնիկական բնութագրերին
համապատասխան: Մի ապամոնտաժեք սարքը և մի վերանորոգեք այն ինքնուրույն:
Երեխաները և հաշմանդամություն ունեցող անձիք սարքը կարող են օգտագործել միայն
մեծահասակների և սարքի օգտագործման փորձ ունեցող մարդկանց հսկողության ներքո:
Թույլ մի տվեք երեխաներին խաղալ սարքի հետ։ Համոզվեք, որ տակդիրի և հոսանքի
միացման կոճակի (տես նկար a) վրա հեղուկ չի ընկնում: Մի ընկղմեք սարքի պատյանը
, նրա տակդիրը և հոսանքի մալուխը (տես նկար b) ջրի մեջ: Սարքը օգտագործեք
միայն տակդիրի հետ, որը ներառված է առաքման կազմի մեջ: Մի միացրեք սարքը սնուցման
ցանցի վարդակից, եթե նկատել եք պատյանի, տակդիրի կամ հոսանքի լարի վնասվածքներ:
Սարքի անսարքության դեպքում անմիջապես խրոցը հանեք վարդակից։ Սարքի տակդիրը
տեղադրեք ամուր և կայուն մակերևույթի վրա, տաք մակերեսներից, լոգարաններից,
լոգարանախցիկներից, լողավազաններից և այլ պոտենցիալ վտանգավոր վայրերից հեռու:
Օգտագործման ընթացքում սարքի պատյանը տաքանում է մինչև բարձր ջերմաստիճանի:
Ձեռքերով մի կպեք պատյանին, սարքը բարձրացրեք տակդիրից միայն բռնակի օգնությամբ
: Մի բացեք սարքի կափարիչը ջրի եռալու ժամանակ և եռալուց հետո առաջին 5
րոպեներին: Եռալուց անմիջապես հետո սարքից ջուր լցնելիս, ձեռքը կամ մարմնի այլ
մասերը հեռու պահեք թեյնիկի ծորակից: Տաք գոլորշին կարող է այրել Ձեր մաշկը:
Սարքի պատյանի ներսի նշագծեր նվազագույն "MIN" – ից ցածր և առավելագույն "MAX"
ից բարձր ջուր մի լցրեք:

Содержание

Похожие устройства

Скачать