AENO EK4 (AEK0004) [39/80] Այնուհետև թափեք թեյնիկի տարողությունը և հաջորդ օգտագործումից առաջ ջուրը եռացրե

AENO EK4 (AEK0004) [39/80] Այնուհետև թափեք թեյնիկի տարողությունը և հաջորդ օգտագործումից առաջ ջուրը եռացրե
39 aeno.com/documents
Սարքի աշխատանքի նախապատրաստումը
Նախքան առաջին օգտագործումը, թեյնիկի մեջ ջուրը լցրեք մինչև "MAX" նշագիծը, եռացրեք
և ջուրը թափեք:
Սարքի շահագործումը
Թեյնիկի տակդիրի վրայի (տես նկար b) հոսանքի մալուխը միացրեք վարդակից:
Վերցրեք թեյնիկը տակդիրից: Կոճակով բացեք սարքի կափարիչը և թեյնիկի պատյանի
մեջ ջուր լցրեք, բայց առավելագույն «MA մակարդակից ոչ ավել: Փակեք կափարիչը և
թեյնիկը դրեք տակդիրի վրա։ Միացրեք հոսանքափոխիչը , և այդ դեպքում հոսանքափոխիչի
վրայի կառավարման լուսադիոդը կվառվի: Թեյնիկում ջրի եռալուց հետո, սարքը ավտոմատ
կերպով կանջատվի: Հոսանքափոխիչի վրայի լուսադիոդը կմարի: Աշխատանքի ավարտից
հետո հոսանքի մալուխի խրոցը հանեք վարդակից։ Դուք կարող եք նաև ցանկացած պահի
դադարեցնել թեյնիկի աշխատանքը։ Դրա համար անջատեք հոսանքափոխիչը կամ բռնակի
օգնությամբ թեյնիկը բարձրացրեք տակդիրից և դրեք սեղանին:
Տեխնիկական սպասարկումը
Պարբերաբար հեռացրեք թեյնիկի ներքին մակերևույթի նստվածքը: Թեյնիկի
օգտագործման դեպքում (օրական 3–5 անգամ) խորհուրդ է տրվում ամիսը 1 անգամ
հեռացնել նստվածքը, եթե ձեր տեղանքում ջուրը կոշտ կամ շատ կոշտ է։ Եթե ջուրը
փափուկ կամ միջին կոշտության է, նստվածքը կարելի է հեռացնել 2–3 ամսվա ընթացքում
1 անգամ: Նստվածքը հեռացնելու համար կարելի է օգտագործվել քացախի 8 % լուծույթ
կամ կիտրոնաթթվի լուծույթ (30 գ կիտրոնաթթու 0.5 լ ջրի մեջ): Թեյնիկի մեջ լցրեք 0,5 լ
քացախ կամ կիտրոնաթթվի լուծույթ և թողեք 2 ժամ առանց եռացման: Այնուհետև թափեք
թեյնիկի տարողությունը և հաջորդ օգտագործումից առաջ ջուրը եռացրեք 4–5 անգամ:
Թեյնիկի արտաքին մակերևույթը կարելի է մաքրել չոր կամ չեզոք մաքրող միջոցի թույլ
լուծույթում թրջված լաթով: Մաքրող միջոցի կիրառումից հետո, թեյնիկի մակերևույթը
սրբեք մաքուր, թեթևակի խոնավացված լաթով, իսկ հետո չորացրեք: Տակդիրը կարելի է
մաքրել միայն չոր լաթով։ Թեյնիկի մաքրման համար ոչ մի դեպքում չօգտագործեք հղկող
մաքրիչ միջոցներ, բենզին, լուծիչ և այլն:
Հնարավոր անսարքությունների վերացում
Սարքը չի միանում: Հնարավոր պատճառը. փոփոխական հոսանքի ցանցում չկա սնուցման
լարում: Լուծում. ստուգեք, կա արդյոք սնուցման լարում, վարդակից միացնելով մեկ այլ
սարք:

Содержание

Похожие устройства

Скачать