Centek CT-1957 Инструкция по эксплуатации онлайн [27/52] 810069

Centek CT-1957 Инструкция по эксплуатации онлайн [27/52] 810069
26
ՄԻԱՑՈՒՄԸ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ/ԿՈՅՈՒՂՈՒՆ
1. Ստուգեք ջրամատակարարման փողրակների, սեղմման
կցամասի (փականի) և ջրահեռացման փողրակի միացումը
ջրի ճնշման տատանումներին դիմադրողականության համար:
Միացումների թուլացման կամ արտահոսքի դեպքում փակեք
սեղմման կցամասը (փականը) և վերանորոգեք միացումները:
Սարքն օգտագործեք միայն այն բանից հետո, երբ բոլոր
միացումները որակավորված մասնագետների կողմից
պատշաճ կերպով կատաված կլինեն:
2. Սարքի դռան ապակին կարող է շահագործման ընթացքում
ուժեղ տաքանալ: Երեխաներին և ընտանի կենդանիներին
հեռու պահեք սարքից, մինչ այն աշխատում է:
3. Մուտքի և ելքի փողրակները պետք է տեղադրվեն անվտանգ
վայրում՝ դրանց վնասվելը կանխելու համար: Հակառակ
դեպքում կարող է արտահոսք առաջանալ:
4. Մի հանեք ջրթափ պոմպի ֆիլտրը, եթե սարքում ջուր կա:
Հնարավոր է մեծ քանակությամբ հեղուկի արտահոսք, ինչպես
նաև տաք ջրից այրվածքների վտանգ:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Արգելվում է օգտագործել դյուրավառ, պայթունավտանգ
կամ թունավոր լուծիչներ: Մաքրման համար արգելվում է
օգտագործել բենզին, սպիտ և այլն։ Օգտագործեք լվացքի
մեքենաների համար նախատեսված մաքրող միջոցներ:
2. Լվանալուց առաջ ստուգեք հագուստի գրպանները: Սուր
և կոշտ առարկաները, ինչպիսիք են մետաղադրամները,
բրոշները, մեխերը, պտուտակները, քարերը և այլն, կարող են
լուրջ վնաս հասցնել մեքենային:
3. Լվանալուց առաջ գրպաններից հեռացրեք ցանկացած իր,
ինչպիսիք են կրակայրիչները, լուցկիները և այլն:
4. Նախապես ձեռքով լվացված հագուստների տարրերը
մանրակրկիտ ողողեք։
5. Հագուստները, որոնք աղտոտվել են այնպիսի նյութերով,
ինչպիսիք են արևածաղկի ձեթը, ացետոնը, սպիրտը, բենզինը,
կերոսինը, լաքահանող միջոցները, տորպենտինը, մոմը կամ
մոմը մաքրող միջոցները պետք է քամելուց առաջ լվացվեն
բարձր ջերմաստիճանում ավելի մեծ քանակությամբ լվացող
միջոցով:
6. Խորհուրդ չի տրվում լվացքի մեքենայի մեջ քամել ռետին
կամ լատեքս պարունակող իրերը՝ ցնցուղի գլխարկները,
անջրանցիկ գործվածքները, ռետինապատ հագուստը կամ
ռետինե տարրեր պարունակող հագուստը:
7. Գործվածքների համար նախատեսված փափկեցնող
միջոցները և նմանատիպ նյութերը պետք է օգտագործվեն՝
համապատասխան արտադրողի ցուցմունքներին:
8. Արգելվում է հարկադրաբար բացել մեքենայի դռնակը։ Այն
կարգելաբացվի լվացման ցիկլի ավարտից որոշ ժամանակ
անց:
9. Դռնակը փակելիս ավելորդ ուժ մի գործադրեք։ Եթե դուռը
դժվար է փակվում, ստուգեք՝ արդյո՞ք մեքենայի մեջ հագուստը
ճիշտ է տեղադրված և բաշխված:
10. Յուրաքանչյուր օգտագործումից հետո և տեխնիկական
սպասարկումից առաջ պարտադիր սարքը հոսանքից
անջատեք և փակեք սեղմման կցամասը (փականը):
Սարքը մաքրելու համար ջրով մի շաղ մի տվեք: Էլեկտրական
ցնցումների վտանգ!
11. Արգելվում է սարքը մաքրելու նպատակով ջրով ցողել, կա
հոսանքահարման վտանգ։
12. Սարքի վերանորոգումը թույլատրվում է իրականացվել
միայն Արտադրողի, նրա սպասարկման ծառայության
կամ այլ որակավորված մասնագետի կողմից վտանգավոր
իրավիճակներից խուսափելու համար: Արտադրողը
պատասխանատվություն չի կրում չարտոնված
վերանորոգման հետևանքով առաջացած վնասի համար։
ՓՈԽԱԴՐՈՒՄ
1. Փոխադրումից առաջ.
Անհրաժեշտ է որակավորված անձի կողմից փոխադրման
պտուտակները տեղադրել իրենց տեղերում:
Ամբողջությամբ թափել ջուրը մեքենայի մեջից:
2. Սարքը զգալի զանգված ունի։ Զգույշ եղեք տեղափոխելիս. Մի
բարձրացրեք մեքենան՝ դուրս ցցված մասերից բռնելով: Մի
օգտագործեք մեքենայի դռնակը՝ որպես բռնակ տեղաշարժման
համար:
ՏԵՂԱԿԱՅՄԱՆ
(
ՄՈՆՏԱԺԻ
)
, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
(
ՓՈԽԱԴՐՄԱՆ
)
, ԻՐԱՑՄԱՆ և ՕԳՏԱՀԱՆՈՒԹՅԱՆ
(
ՈՒՏԻԼԻԶԱՑԻԱՅԻ
)
ԿԱՆՈՆՆԵՐ և ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Սարքը չի պահանջում որևէ մոնտաժ կամ մշտական
ֆիքսացիա:
2. Սարքը պետք է պահվի փաթեթի մեջ արտադրողի և սպառողի
կողմից ջեռուցվող տարածքներում 5 °C-ից 40 °C օդի
ջերմաստիճանի և 80% օդի հարաբերական խոնավության
պայմաններում: Տարածքը չպետք է պարունակի ագրեսիվ
խառնուրդներ (թթուների գոլորշիներ, ալկալիներ), որոնք
առաջացնում են կոռոզիա:
3. Սարքի պատշաճ փոխադրումն ապահովելու համար պետք է
պահպանվեն հետևյալ պահանջները.
սարքից հեռացրեք բոլոր ներքին պարագաները, եթե այդպիսիք
կան, և փաթեթավորեք դրանք առանձին.
համոզվեք, որ սարքը ճիշտ է փաթեթավորված՝ իր
գործունակությունն ու տեսքը պահպանելու համար (խոշոր չափի
սարքավորումները պետք է փաթաթված լինեն պոլիէթիլենային
կամ օդապղպջակներով թաղանթով կրիտիկական կետերում
ծալքավոր ստվարաթղթե երեսպատմամբ);
սարքը գոտիներով ապահով ամրացրեք, որպեսզի բացառեք
փոխադրամիջոցում վերջինիս տեղաշարժը;
արտաքին միջավայրի ազդեցությունն ամբողջությամբ
բացառելու համար օգտագործեք միայն փակ փոխադրամիջոց;
բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ
փաթեթավորմանը ապահովեք ծայրաստիճան զգուշավոր
վերաբերմունք։
4. Սարքը պահանջում է խնամքով վերաբերմունք, պաշտպանեք
այն փոշուց, կեղտից, հարվածներից, խոնավությունից, կրակից
և այլն:
5. Սարքի իրացումը պետք է իրականացվի տեղական
օրենսդրության համաձայն:
6. Ապրանքի ծառայության ժամկետի ավարտից հետո այն
չպետք է նետել սովորական կենցաղային աղբի հետ: Դրա
փոխարեն այն ենթակա է օգտահանության (ուտիլիզացիայի)
հանձնման համապատասխան հավաքման կետ՝ էլեկտրական և
էլեկտրոնային սարքավորումների վերամշակման և հեռացման
համար՝ համաձայն դաշնային կամ տեղական օրենքների:
Ապահովելով այս արտադրանքի ճիշտ ուտիլիզացիան, դուք
օգնում եք պահպանել բնական ռեսուրսները և կանխել շրջակա
միջավայրին և մարդկանց առողջությանը հասցվող վնասը,
որը կարող է առաջանալ ոչ պատշաճ վերաբերմունքից: Այս
արտադրանքի ընդունման և ուտիլիզացիայի կետերի մասին
ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ձեր
տեղական համայնքապետարանից կամ կենցաղային աղբի
հեռացման ձեր ընկերությունից:
7. Սարքի անսարքություն հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ
է անմիջապես դիմել լիազորված սպասարկման կենտրոն կամ
ուտիլիզացնել սարքը:
Եթե ցանկանում եք սարքը փոխանցել մեկ այլ անձի
օգտագործելու համար, ապա փոխանցեք այն տվյալ
ձեռնարկի հետ միասին:
2. ՓԱԹԵԹԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1
2
3
4
5
6
7
8
9
1. Ջրամատակարարման փողրակ
2. Խորշ լվացող միջոցների համար

Содержание

Скачать