Centek CT-1957 Инструкция по эксплуатации онлайн [34/52] 810069

Centek CT-1957 Инструкция по эксплуатации онлайн [34/52] 810069
33
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Եթե դուք սահմանել եք մեկնարկի
հետաձգում, մի օգտագործեք հեղուկ լվացող միջոց, այն
թանձրանալու հատկություն ունի և եթե անմիջապես չլուծվի ջրի
մեջ, կարող է կպչել մեքենայի ներսի մասերին։
Որոշ ծրագրերի համար ավարտի հետաձգումն անհասանելի է։
ԼՎԱՑՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Հաջորդաբար սեղմելով «Ջերմաստիճան» կոճակը՝ դուք կարող եք
ընտրել լվացքի ջերմաստիճանը, եթե այն ծրագրով նախատեսված
է:
ՊՏՏՄԱՆ
(
ՔԱՄՄԱՆ
)
ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
«Скорость» («Արագություն») կոճակը հաջորդաբար սեղմելով՝
դուք կարող եք ընտրել ցանկալի թվով պտույտներ մեկ րոպեում
(եթե դա ծրագրով նախատեսված է), այդ թվում նաև անջատել
պտույտը ընթացիկ ցիկլի համար՝ սեղմելով «0» կոճակը։
Հասանելի արժեքներ՝ 0 - 500 - 700 - 900 - 1200 - 1400 պտ/րոպ:
Անջատեք պտտման ցիկլը նուրբ իրերի համար (ինչպիսիք են՝
բրդյա, նուրբ գործվածքներից, արտադրանքները, սպորտային
շնչող ջերմազգեստները):
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` «Отжим» («Քամում») առանձին ծրագրի
գործարկմումը պտույտների քանակի «0» ընտրության դեպքում
տեղի կունենա ջրահեռացում մեքենայից։
ՀԵՏԱՁԳՎԱԾ ՄԵԿՆԱՐԿ
Ֆունկցիան թույլ է տալիս հետաձգել լվացքի սկիզբը մինչև 24
ժամ: Սա շատ օգտակար է, եթե ցանկանում եք ձեր լվացքն
ավարտել որոշակի ժամի (օրինակ, երբ տուն եք վերադառնում)
կամ հետաձգել այն գիշերվան՝ էլեկտրաէներգիայի ավելի
ձեռնտու գիշերային սակագնի պատճառով:
Սեղմելով «Հետաձգված մեկնարկ» կոճակը՝ ընտրեք անհրաժեշտ
ժամանակը: Եթե սպասել պետք չէ, ընտրեք «0»:
«
ОЧИСТКА БАРАБАНА
»
(
«
ԹՄԲՈՒԿԻ ՄԱՔՐՈՒՄ
»
)
Լվացքի մեքենայի թմբուկը կոնտակտի մեջ է մտնում կեղտոտ
լվացքի և լվացող միջոցների հետ: Ժամանակի ընթացքում դրա
վրա կարող են մնալ մանրէներ և լվացող միջոցների մնացորդներ։
Մեքենայի ներսում բարձր խոնավությունը, որը երկար ժամանակ
պահպանվում է լվացքի ավարտից հետո, նպաստում է
բորբոսների և փտման հոտի առաջացմանը:
Ձեր լվացքի մեքենայի ծառայության ժամկետը երկարացնելու և
թմբուկը մաքուր պահելու համար յուրաքանչյուր լվացումից հետո
սրբեք թմբուկը (ներառյալ ռետինե միջադիրի ծալքերը) չորացրեք
և պարբերաբար օգտագործեք «Թմբուկի մաքրում» գործառույթը:
1. Նախքան գործառույթի մեկնարկը, համոզվեք, որ թմբուկի մեջ
ոչինչ չկա:
2. Թմբուկը մաքրելու համար հատուկ լվացող միջոցը լցրեք
հիմնական լվացման դարակի լվացող միջոցի համար
նախատեսված բաժնում:
3. Ընտրեք «Թմբուկի մաքրում» ֆունկցիան և սեղմեք «Старт/Пау-
за» («Մեկնարկ/դադար») կոճակը: Մաքրումն իրականացվում է
85 °C ջերմաստիճանում։
4. Սպասեք մինչև ծրագրի ավարտը և փափուկ չոր կտորով
սրբելով չորացրեք թմբուկը:
«
БЛОКИРОВКА ОТ ДЕТЕЙ
»
(
«
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
»
)
ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
Այս գործառույթի շնորհիվ ձեր երեխաների և սարքի
անվտանգությունը կմնա հսկողության տակ։
Այս ֆունկցիան ակտիվացնելու համար լվացքի մեկնարկից
հետո սեղմեք և 3 վայրկյան պահեք «Скорость» («Արագություն»)
կոճակը։ Կլուսավորվի համապատասխան ցուցիչը։ Մեքենայի
բոլոր գործառույթներն ու ռեժիմները կդառնան ընտրության
համար անհասանելի: Այս գործառույթն անջատելու համար
կրկնեք նույն քայլերը, որոնք անհրաժեշտ էին այն միացնելու
համար (ցուցիչը կհանգչի):
«
БЕЗ ЗВУКА
»
(
«
ԱՆՁԱՅՆ
»
)
ՌԵԺԻՄ
Ձայնն անջատելու համար սեղմեք և 3 վայրկյան պահեք «Ско-
рость» և «SMART» կոճակները։ Դուք կանջատեք ձայնային
ազդանշաններն ու ազդարարները: Ձայնը միացնելը տեղի է
ունենում նույն կերպ:
ԻՄ ԺԱՄԱՆԱԿԸ
Դուք կարող եք ընտրել ծրագրի համար ձեր ժամանակը
ընտրեք ձեզ անհրաժեշտ ծրագիրը, այնուհետև (նախքան այն
մեկնարկելը), սեղմելով «Իմ ժամանակը» («Мое время») կոճակը,
ընտրեք լվացքի տևողությունը, որն առավել հարմար է ձեզ:
Սահմանված ծրագրի ներքին ենթացիկլերը համամասնորեն
կհարմարեցվեն նոր ժամանակին։
SMART ՌԵԺԻՄ
Եթե հոգնած եք, շտապում եք, կամ պարզապես չեք ցանկանում
գլուխ կոտրել՝ ընտրելով լվացքի պարամետրերը, մեքենան կարող
է դա անել ինքնուրույն:
SMART ռեժիմում լվացքի մեքենան գնահատում է բեռնված
լվացքի պարամետրերը և ինքնուրույն ընտրում տևողությունը,
ջերմաստիճանը (որպես կանոն՝ 20-ից 40 °C), պարզաջրման
ցիկլերի քանակը և այլն:
Այս ռեժիմը հեշտությամբ գործարկվում է ցանկացած հարմար
եղանակով.
1. Մեքենան անջատված վիճակում պահեք SMART կոճակը 3
վայրկյան:
2. Մեքենան միացված վիճակում կամ 1-ին կետում նկարագրված
մեթոդով, կամ մեկ անգամ սեղմելով SMART կոճակը, այնուհետև
սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза») կոճակը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` SMART ռեժիմը նախատեսված է բամբակից,
վուշից, սինթետիկ կամ խառը գործվածքներից հագուստները
լվանալու համար, որոնք ամենօրյա կրելուց հետո շատ
չեն կեղտոտվել: Ուժեղ կամ սպեցիֆիկ կեղտոտվելու կամ
հատուկ խնամք պահանջող լվացքի համար օգտագործեք
համապատասխան ռեժիմները:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Նույնիսկ եթե լվացքն արդեն մեկնարկել է, դուք դեռ կարող եք
փոփոխություններ կատարել դրա կարգավորումներում:
Դա անելու համար դադարեցրեք գործող ծրագիրը՝ սեղմելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը («Старт/пауза»): Փոխեք
կարգավորումները և/կամ ավելացրեք լրացուցիչ գործառույթներ:
Եթե լվացման գործընթացի ներկա փուլը թույլ է տալիս կատարել
ձեր փոփոխությունները, դրանք կընդունվեն։
Վերագործարկեք մեքենան՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար»:
ՀԱԳՈՒՍՏԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Լվացքի ընթացքում հագուստ ավելացնելու համար դրեք այն
դադարի վրա՝ սեղմելով «Մեկնարկ/Դադար» («Старт/Пауза»)
կոճակը: Եթե ջրի մակարդակը թույլ է տալիս, և մեքենայի ներսը
շատ տաք չէ, դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը
կանջատվի):
Բացեք դուռը, ավելացրեք հագուստը (ընդհանուր թույլատրելի
բեռը չգերազանցող):
Փակեք դուռը և վերագործարկեք մեքենան՝ օգտագործելով
«Մեկնարկ/Դադար» կոճակը:
ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՏՈՒՄ
Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի վաղաժամ ընդհատել
մեքենայի աշխատանքը։ Եթե ջրի մակարդակը լվացքի բեռնման
խոռոչից ցածր է, պարզապես սեղմած պահեք միացման/
անջատման կոճակը: Եթե ներսի ջերմաստիճանը անվտանգ է,
դուռը կարգելաբացվի (համապատասխան ցուցիչը կանջատվի):
Եթե մեքենայի մեջ բավականաչափ ջուր կա, որպեսզի դուռը
բացելուն պես այն թափվի հատակին, այն պետք է թափել
(ցամաքեցնել) նախքան դադարեցնելը:
Դա անելու համար նաև անջատեք մեքենան՝ սեղմելով միացման/
անջատման կոճակը: Ընթացիկ ծրագիրը կչեղարկվի:
Այնուհետև միացրեք մեքենան և ընտրեք «Отжим» ծրագիրը՝
ընտրելով «0» պտույտների քանակը։ Ջուրը կթափվի մեքենայից,
և ծրագրի ավարտին դուռը կբացվի:
Մեքենան կարող եք անջատել։
ՀԱԳՈՒՍՏԻ ԱՎՏՈՄԱՏ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄ
Մեքենան հագեցած է անհավասարակշռության հայտնաբերման
ավտոմատ համակարգով։ Եթե նախքան քամելը մեքենան
հայտնաբերում է, որ հագուտը հավասարաչափ չի բաշխված,
թմբուկը կպտտվի այնքան ժամանակ, մինչև դա չշտկվի:
Այնուամենայնիվ, եթե դա երկար ժամանակի ընթացքում
չհաջողվի, ուժեղ թրթռումներից խուսափելու համար պտտման
ցիկլը կանջատվի:
Եթե մեքենայի մեջ քիչ հագուստ կա (օրինակ՝ մեկ ջինսե տաբատ
կամ մեծ սրբիչ), ապա մեքենան կարող է հրաժարվել քամելուց
հստակ անհավասարակշռության հայտնաբերման պատճառով:
Հետևաբար, ցանկացած լվացքի ժամանակ ավելացրեք

Содержание

Скачать