Centek CT-1958 Инструкция по эксплуатации онлайн [31/52] 810070

Centek CT-1958 Инструкция по эксплуатации онлайн [31/52] 810070
30
տրվում գործարկել «Հիպոալերգեն լվացք» ծրագիրը 85 °C
ջերմաստիճանում՝ առանց լվացքի և լվացող միջոցների:
Մի անհանգստացեք, եթե դրանից հետո հոտը չվերանա: Դա նոր
պլաստմասե և ռետինե նյութերի հոտն է, որոնք ուժեղ տաքացել
են։
Կամ մեքենան նորից գործարկեք առանց հագուստի և
առավելագույն ջերմաստիճանում, կամ սպասեք, մինչև հոտը
ինքն իրեն կանհետանա առաջին երկու-երեք լվացքից հետո:
ԼՎԱՑՔԻՑ ԱՌԱՋ
MAX MAX
1. Միացրեք հոսանքի ցանցին:
2. Բացեք ծորակը, որին միացված է ջրամատակարարման
փողրակը:
3. Բեռնեք լվացվող հագուստը:
4. Ապահով փակեք դռնակը:
5. Ավելացրեք լվացող միջոցը:
ԼՎԱՑՔ
1. Մեքենան միացնելու համար սեղմեք և պահեք միացման/
անջատման կոճակը:
2. Այնուհետև «Программы» («Ծրագրեր») կոճակի միջոցով
ընտրեք լվացքի ցանկալի ծրագիրը:
3. Ցանկության դեպքում դուք հնարավորություն ունեք
կարգավորել լվացքի ջերմաստիճանը և քամման արագությունը։
Միևնույն ժամանակ ուշադրություն դարձրեք մեքենայի մեջ
բեռնված լվացքի տեսակը լվանալու առաջարկություններին:
4. Լվացքի ցիկլին ավելացրեք չորացումը, եթե դրա կարիքն
ունեք, և եթե դա ծրագրով նախատեսված: Կոճակը 3
վայրկյան պահելով՝ կարող եք սահմանել լվացման ավարտի
հետաձգման ժամանակը։ Ընտրեք այլ լրացուցիչ ռեժիմներ և/
կամ գործառույթներ։
5. Սեղմեք «Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») կոճակը լվացքը
մեկնարկելու համար։
ԼՎԱՑՔԻՑ ՀԵՏՈ
Երբ լվացքն ավարտվի, էկրանին կհայտնվի «End» բառը: Սպասեք,
մինչև դռան արգելափակումը կանջատվի (համապատասխան
ցուցիչը կհանգչի), բացեք այն և դուրս բերեք հագուստը։
Անջատեք մեքենան: Փակեք ջրի ծորակը:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Խորհուրդ է տրվում դուռը բաց թողնել,
որպեսզի մեքենայում մնացած խոնավությունը գոլորշիանա։
5.1. ՀԱԳՈՒՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԼՎԱՑՔԻՆ
Լվացքի լավագույն արդյունք ստանալու համար լվացվող
հագուստը տեսակավորեք, այնուհետև պատրաստեք այն՝ ըստ
խնամքի ցուցումների պիտակների վրա նշված սիմվոլների:
ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ
(
նկար 2
)
Ավելի արդյունավետ լվացքի համար հագուստը տեսակավորեք՝
ըստ խնամքի ցուցումների, գործվածքի տեսակի և լվացման
առաջարկվող ջերմաստիճանի, լվացեք դրանք՝ ըստ թմբուկի
պտտման համապատասխան արագության:
Տարբեր գործվածքներ ունեն լվացման տարբեր ջերմաստիճան
և արագություն։
Անպայման մուգ գույնի իրերը բաց և սպիտակ իրերից առանձին
դարսեք։ Լվացեք դրանք առանձին, քանի որ ներկի և թելախավի
վերաբաշխման պատճառով սպիտակ և բաց գույնի իրերի
գույնը կարող է փոփոխության ենթարկվել: Հնարավորության
սահմաններում մի լվացեք շատ կեղտոտ իրերը նվազ կեղտոտ
իրերի հետ:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
Կեղտոտ (շատ, սովորական, թեթև): Տեսակավորեք իրերը՝ ըստ
աղտոտվածության աստիճանի: Օգտագործեք ավելի երկար
և ինտենսիվ լվացում շատ կամ սովորական կեղտոտված
հագուստի համար: Էլեկտրաէներգիան խնայելու համար թեթև
կեղտոտված լվացքը կարելի է լվանալ ցածր ջերմաստիճանում:
Գույն (սպիտակ, բաց գույնի գործվածքներ, մուգ գործվածքներ):
Առանձնացրեք սպիտակ հագուստները գունավորներից: Նոր
մուգ կամ գունավոր հագուստները նախապես առանձին
լվացեք։
Թելախավ (փափկամազ, թելախավ հավաքող իրեր): Առանձին
լվացեք փափկամազ և թելախավ հավաքող իրերը:
Մետաղական մասերով հագուստները, (օրինակ՝ սեղմակալով
կրծկալները, ճարմանդներով գոտիները և մետաղական
կոճակներով հագուստները) կարող են վնաս հասցնել
մեքենային։ Լվանալուց առաջ մետաղները հեռացրեք, կամ
իրերը դրեք ցանցավոր պարկի կամ բարձի երեսի մեջ: Բացի
այդ, այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են սպորտային
կոշիկները, ցանցավոր պարկի մեջ լվանալն անհրաժեշտ է հենց
ինքնին արտադրանքը պաշտպանելու համար: Ցանցավոր
պարկը հարմար է մանր իրերը լվանալու համար (նկար 5
)
:

Содержание

Скачать