Centek CT-1962 [37/52] Ապահովեք անվտանգ և ապահով տեղավորում վահանակներ տեղադրելիս

Centek CT-1962 [37/52] Ապահովեք անվտանգ և ապահով տեղավորում վահանակներ տեղադրելիս
36
Սարքի շահագործման ընթացքում, կախված ընտրված
ծրագրից, պոմպի միջով կարող է տաք ջուր հոսել:
Ոչ մի դեպքում մի հանեք պոմպի կափարիչը պարզաջրման
ցիկլի ընթացքում: Սպասեք, մինչև սարքը կավարտի
աշխատանքը որոշակի ռեժիմում և կսկսի ջուրը թափել:
Ապահովեք անվտանգ և ապահով տեղավորում վահանակներ
տեղադրելիս:
1. Հանեք խցանիչ վահանակը:
2. Հետ պտտեք զտիչը՝ պտտելով այն ժամացույցի սլաքի
հակառակ ուղղությամբ:
3. Մաքրեք ֆիլտրը օտար առարկաներից:
4. Դարձյալ տեղադրեք ֆիլտրն իր տեղում և փակեք վահանակը:
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄ
1. Մաքրեք մուտքային խողովակի ֆիլտրը:
2. Անջատեք ջրի մատակարարման փողրակը լվացքի մեքենայից:
Դուրս բերեք ֆիլտրը երկար տափակաբերան աքցանով:
3. Մաքրեք լվացքի մեքենայի ֆիլտրը:
4. Տեղադրեք ֆիլտրը իր տեղում և նորից միացրեք
ջրամատակարարման փողրակը:
5. Մաքրեք ֆիլտրը 3 ամիսը մեկ՝ լվացքի մեքենայի բնականոն
աշխատանքն ապահովելու համար:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Նախ լվացեք ծորակի ֆիլտրը, և ապա՝
լվացքի մեքենայի ֆիլտրը:
ԼՎԱՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԴԱՐԱԿԻ և ԴՐԱ ԲԱԺԻՆՆԵՐԻ
(
ԽՑԻԿՆԵՐԻ
)
ՄԱՔՐՈՒՄ
1. Սեղմեք կոճակը (գտնվում է կոնդիցիոների խցիկի վերևում) և
հանեք դարակը:
2. Դարակը լվացեք ջրով:
3. Մաքրեք դարակի ներսի մասը հին ատամի խոզանակով կամ
նմանատիպ այլ խոզանակով:
4. Տեղադրեք դարակը իր տեղում և վերադարձրեք այն իր
սկզբնական դիրքին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
Մաքրման համար մի օգտագործեք սպիրտ, լուծիչներ կամ
քիմիական նյութեր:
Լվացող միջոցի դարակը խորհուրդ է տրվում մաքրել 3 ամիսը
մեկ:
8. ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆՍԱՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ
Խնդիրը Հնարավոր պատճառը / լուծումը
Լվացքի մեքենան չի միանում
Խրոցակը վարդակի մեջ ամբողջությամբ չի տեղադրված։
Վատ կոնտակտ։
Ցանցում լարում չկա, կամ աշխատել է ցանցի ապահովիչը։
Ծրագրի կատարումը չի սկսվում
Դուռը մինչև վերջ փակված չէ։
«ВКП/ВЫКЛ» (ՄԻԱՑՆ/ԱՆՋ) կոճակը սեղմված չէ։
«Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») կոճակը սեղմված չէ։
Ջրատար խողովակը փակ է, ջուր չի հոսում դեպի մեքենա։ Միացված է հետաձգված մեկնարկ ռեժիմը։
Մեքենան ջրով չի լրացվում կամ
էկրանի վրա «E02» սխալի կոդն է
Ոլորված/սեղմված է ջրամատակարարման փողրակը:
Ջրամատակարարման փողրակը միացված չէ ջրատար խողովակին:
Ջրի ճնշումը չափազանց ցածր է:
Ջրատարի ծորակը բաց չէ։ Ջրամատակարարում չկա։
Մուտքի փականի զտիչը (ֆիլտրը) արգելափակված է:
«Старт/Пауза» («Մեկնարկ/Դադար») կոճակը սեղմված չէ:
Մեքենան անընդհատ լցվում է ջրով և
անընդհատ արտահոսում, կամ ջուրը
մնացել է թմբուկի մեջ, կամ լվացքի
գործընթացը կասեցվել է
Ջրահեռացման փողրակի վերին կետը չափազանց ցածր է տեղակայված: Պետք է տեղակայվի հատակից 65 -100
սմ բարձրության վրա:
Ջրահեռացման փողրակը պատշաճ կերպով միացված չէ լվացարանի սիֆոնին, ինչի հետևանքով ջուրը հետ է
հոսում է ԼՄ-ի մեջ: Ջրահեռացման փողրակը պետք է տեղադրված լինի լվացարանի հատակից բարձր, որպեսզի
ջուրը ջրահռացման փողրակի միջով հետ չհոսի
Ջրահեռացման փողրակի ծայրը չափազանց խորն է գնացել խողովակի մեջ։
Մեքենա չի հեռացնում ջուրը, կամ չի
քամում, կամ էկրանին «Е0З» սխալի
կոդն է
Մղիչի զտիչը (Պոմպի ֆիլտրը) արգելափակված է:
Ջրահեռացման փողրակը ոլորված է/սեղմված:
Տեղադրման ընթացքում փողրակների խցանները չեն հանվել։
Ջրահեռացման փողրակը կամ սիֆոնը խցանված են։
Չի քամում Քամման արագությունը դրված է «0»-ի վրա
Ծրագրի երկարաժամկետ կատարում
Ծրագրի կատարման ժամանակը կախված է ջրի ճնշումից, դրա ջերմաստիճանից, փրփրմակալումից, քամման
ժամանակ հավասարակշռությունից
Քամման ժամանակ ուժեղ թրթռում
Մեքենան ըստ մակարդակի հավասարեցված չէ:
Փոխադրման պտուտակները հանված չեն։
Մեքենան դիպչում է կահույքին և/կամ պատերին:
Բեռի անհավասարակշռություն։
SMART ռեժիմը չի միանում
Լվացքի մեքենան միացնելուց հետո ընտրվել է SMART-ից տարբերվող ռեժիմ: Անջատեք մեքենան և սեղմեք SMART
կոճակը:
Բեռի անհավասարակշռություն:
Աղմուկ աշխատանքի ընթացքում Որոշ աղմուկներ առաջանում են շարժիչի, պոմպի, ջրի հոսքի պատճառով
Չի քամում
Բեռի անհավասարակշռություն: Վնասվածքներից խուսափելու համար լվացքի մեքենան չի անցնում քամման
բարձր արագության:
Անհավասարակշռությունը կարող է առաջ գալ մեկ ծանր իր (օրինակ՝ բմբուլ, կտորտանքներից կազմված վերմակ և
այլն) լվանալով: Կրկին փորձեք ծրագիրը՝ օգտագործելով այլ բեռ:
Լվացող միջոցների դարակից
արտահոսք
Դարակների բաժնները խցանված են լվացող միջոցներով և պահանջում են մաքրում:
Ջրի ճնշումը չափազանց բարձր է:
Պահանջվում է ճնշման նվազեցում: Մեքենան թեքված է առաջ։

Содержание

Скачать