Centek CT-1965 Инструкция по эксплуатации онлайн [30/56] 810075

Centek CT-1965 Инструкция по эксплуатации онлайн [30/56] 810075
29
Մեքենան ապափաթեթավորելիս համոզվեք, որ փոխադրման
ընթացքում սարքավորումը չի վնասվել: Վնասվածքի
հայտնաբերման դեպքում, մի միացրեք մեքենան, անմիջապես
կապվեք մատակարարողի (վաճառողի) հետ։ Ստուգեք
ամբողջականությունը:
1. Հեռացրեք ստվարաթղթե տուփը և փրփրապլաստե
փաթեթավորումը:
2. Բարձրացրեք լվացքի մեքենան և հանեք փաթեթավորումը
հիմքից: Համոզվեք, որ սարքի ներքևի հատվածից
փրփրապլաստե փոքր եռանկյունը հեռացված է։ Եթե ոչ, սարքը
դրեք կողքի վրա, ապա ձեռքով հեռացրեք փրփրապլաստե
փոքր եռանկյունը սարքի ներքևի հատվածից։
3. Հեռացրեք սնուցման լարը և ջրահեռացման փողրակը իրար
միացրած ժապավենը:
4. Դուրս բերեք ջրամատակարարման փողրակը թմբուկից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Անհրաժեշտ է շահագործումից առաջ սարքի հետին պատից
հեռացնել փոխադրման հեղյուսները (պտուտակները):
1. Մանեկադարձիչով հետ պտուտակեք 4 փոխադրման
հեղյուսները։
2. Դուրս բերեք հեղյուսները սարքից, ներառյալ ռետինե
միջադիրները և պահեք ապագյում կրկին փոխադրելու համար։
3. Փակեք առաջացած խորշերը՝ օգտագործելով փականները։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` եթե փոխադրման պտուտակները չեն
հեռացվում, աշխատանքի ժամանակ կարող են առաջանալ
ուժեղ թրթռումներ և աղմուկ, մեքենան կարող է տեղաշարժվել
տեղակայման վայրի համեմատ, ինչպես նաև կարող է առաջանալ
լվացքի մեքենայի անուղղելի վնաս։
ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՐԹԵՑՈՒՄ
Լվացքի մեքենայի դիրքը հարթեցրեք
պտտվող ոտքերի միջոցով, այնպես, որ
հորիզոնական մակարդակից շեղումը
չգերազանցի 1°-ը:
1. Մանեկադարձիչի օգնությամբ թուլա-
ցրեք ոտքի վրայի կասեցնող մանեկը:
2. Պտտեք ոտքը, այնքան, մինչև այն ամուր
կհենվի հատակին:
3. 2-րդ կետում նկարագրված եղանակով կարգավորեք բոլոր
4 ոտքերն այնպես, որ մեքենան ըստ հարթաչափի հավասար
կանգնի և չտատանվի: Հարթությունը ստուգելու համար
օգտագործեք շինարարական հարթաչափ (հարթացույց,
վատերպաս):
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ
Վերևի վահանակի եզրերին անկյունագծով սեղմելիս մեքենան
ընդհանրապես չպետք է շարժվի վեր կամ վար (երկու
անկյունագծերն էլ պետք է ստուգվեն): Եթե սեղմելիս մեքենան
տատանվում է, նորից կարգավորեք ոտքերը:
4. Կարգավորումն ավարտելուց հետո ամրացրեք ոտքերը՝ ամուր
և հաստատուն ձգելով բոլոր 4 ոտքերի կասեցնող մանեկները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Կարգավորումն ավարտելուց հետո բոլոր չորս ոտքերի
կասեցնող մանեկները պետք է սերտորեն պտուտակվեն սարքի
կաղապարին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
Մեքենայի ճիշտ տեղակայումն ու հավասարեցումը
երաշխավորում է երկար, կայուն և հուսալի աշխատանք:
Լվացքի մեքենան պետք է կանգնած լինի բացարձակ հարթ և
կայուն։
Այն չպետք է ծանրափեռնված տատանվի մի կողմից մյուսը:
Թույլ մի տվեք, որ խոնավություն թափանցի լվացքի մեքենայի
ոտքերին։ Հակառակ դեպքում կարող է առաջանալ թրթռում
կամ աղմուկ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Եթե լվացքի մեքենան դրված է գորգապատ հատակի վրա,
համոզվեք, որ լվացքի մեքենայի հիմքը բավականաչափ բարձր
է գորգից։ Հակառակ դեպքում օդափոխությունը դժվար կամ
նույնիսկ անհնար կլինի:
ՄԻԱՑՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
սարքը պետք է միացված լինի ջրամատակարարմանը միայն
որակավորված մասնագետի կողմից:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
Ջրամատակարարման ճնշումը պետք է լինի 0,3-ից մինչև 1
ՄՊա (0,3-10 կգ/սմ
2
) միջակայքում։ Եթե ջրի մատակարարման
ճնշումը գերազանցում է 1 ՄՊա-ն, ապա պետք է տեղադրվի
մատակարարման ճնշումը նվազեցնող սարք:
Ջրամատակարարման փողրակը ծորակներին միացնելու
համար ավելորդ ուժ մի գործադրեք:
Պարբերաբար ստուգեք փողրակների վիճակը և անհրաժ-
եշտության դեպքում փոխեք դրանք:
Օգտագործեք միայն նոր, չօգտագործված ջրատար փողրակներ,
որոնք նախատեսված են հատուկ լվացքի մեքենաների համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Լվացքի մեքենան միացրեք միայն սառը ջրի մատակարարմանը:
Լվացքի մեքենայի ջրի մուտքի ներքին բաղադրիչների նյութերը
նախատեսված չեն տաք ջրի հետ աշխատելու համար: Բացի
այդ, սարքին տաք ջուր մատակարարելը կհանգեցնի լվացման
ջերմաստիճանային ռեժիմների խախտման և հագուստը կփչանա։
Տաք ջրի մեջ կարող են ավելացվել հատուկ բաղադրիչներ, որոնք
կանխում են ջրամատարների կոռոզիան, բայց բացասաբար են
անդրադառնում լվացքի մեքենայի դետալների վրա:
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՄԱՆ ՓՈՂՐԱԿՆԵՐԻ և ԾՈՐԱԿՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
1. Ստուգեք ջրատար փողրակի երկու կողմերում ռետինե
միջադիրների առկայությունը: Անհրաժեշտության դեպքում,
տեղադրեք ռետինե միջադիրներ յուրաքանչյուր փողրակի
պարույրային կցամասերի մեջ ամուր հերմետիկություն
ապահովելու համար:
2. Որպես կանոն, ջրամատակարարման կողային մասում
խողովակը միացվում է ջրամատակարարման մեջ
ներկառուցված հատուկ եռակողմ գնդիկավոր փականին՝
մեքենայի ջրամատակարարումը կանգնեցնելու փականով։
Ջրամատակարարման փողրակի գցովի (վերադիր) մանեկը
ձեռքով հնարավորինս ամուր սեղմեք ծորակի վրա, այնուհետև
ամրացրեք՝ գործիքով պտտելով քառորդ կամ կես պտույտ:
Մանեկը չափազանց ամուր սեղմելով՝ Դուք վտանգում եք
պատռել միջադիրը և խախտել հերմետիկությունը։
3. Միացումից հետո բացեք ջուրը որպեսզի փողրակը մաքրվի
օտար նյութերից (կեղտ, փոշի, ավազ), որոնք կարող են
թափանցել փողրակի մեջ ծորակի փականը պտտելիս կամ
բացելիս: Ջուրը թափեք դույլի կամ լագանի մեջ:
4. Ձեռքով պտտեք ջրամատակարարման փողրակի վրադիր
մանեկը լվացքի մեքենայի ջրի մուտքի խոռոչի վրա, այնուհետև
ամրացրեք այնպես, ինչպես ջրամատակարարման ծորակի
վրա:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Ամեն անգամ, երբ ջրատար փողրակը
մեքենային միացնելուց հետո բացում եք ջրամատակարարման
ծորակը, բացեք ծորակը շատ սահուն կերպով, որպեսզի
խուսափեք հիդրոհարվածից (ջրի շեշտակի հարվածից) և
մեքենայի սարքավորումը վնասելուց:
Լվացքի մեքենայի յուրաքանչյուր օգտագործումից հետո
անջատեք ջրի մատակարարումը` արտահոսքից և հեղեղումից
խուսափելու համար:

Содержание