Centek CT-1965 Инструкция по эксплуатации онлайн [37/56] 810075

Centek CT-1965 Инструкция по эксплуатации онлайн [37/56] 810075
36
ԹՄԲՈՒԿԻ ՄԱՔՐՈՒՄ / ՉՈՐԱՑՄԱՆ ԿԱՆԱԼԻ ՄԱՔՐՈՒՄ
1. Մեքենան գործարկելուց հետո սեղմեք «Очистка барабана»
(«Թմբուկի մաքրում») կոճակը, որպեսզի մուտք գործեք ծրագիր:
2. Մեքենան միացնելուց հետո և ցանկացած ծրագրում
մեկնարկելուց առաջ սեղմեք և 3 վայրկյան պահեք «Очист-
ка барабана» կոճակը, և ծրագիրը կանցնի «Очистка сушиль-
ного канала» («Չորացման կանալի մաքրում») ծրագրին:
Էկրանի վրա կցուցադրվի ծրագրի աշխատանքի ժամանակը
(0:05): Մեկնարկից հետո կգործարկվի չորացման կանալում
կուտակված մազախավի ավտոմատ հեռացման և չորացման
արդյունավետությունը բարձրացնելու ծրագիրը: Այս ռեժիմում
սեղմեք և 3 վայրկյան պահեք «Очистка барабана» կոճակը,
դուրս եկեք «Очистка сушильного канала» ռեժիմից, մտեք
«Очистка барабана» ծրագիր, էկրանին կցուցադրվի «Թմբուկի
մաքրման» ծրագրի աշխատանքի ժամանակը:
ՆՇՈՒՄ. մի ավելացրեք հագուստ կամ լվացող միջոցներ թմբուկի
մեջ «Չորացման կանալի մաքրում» կամ «Թմփուկի մաքրում»
ծրագրերի գործարկման ժամանակ:
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Երբ ծրագիրը մեկնարկված է, սեղմեք և պահեք «СТАРТ/ПАУЗА»
(«ՄԵԿՆԱՐԿ/ԴԱԴԱՐ») կոճակը, որպեսզի դադարեցնեք մեքենայի
աշխատանքը: Կողպման ցուցիչը կմարի, դուռը կարող է բացվել,
դուք կարող եք լվացք ավելացնել կամ հանել: Գործողությունն
ավարտելուց հետո փակեք դուռը, կրկին սեղմեք և պահեք «СТАРТ/
ПАУЗА» կոճակը, և մեքենան կշարունակի աշխատել այն պահից,
որ պահից որ կանգ էր առել։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն։ Եթե թմբուկում ջրի մակարդակը կամ ջրի
ջերմաստիճանը չափազանց բարձր է, կողպման ցուցիչը վառվում
է, դուռը չի կարող բացվել և չի կարող լվացք ավելացվել կամ
դուրս բերվել ծրագրի կատարման ընթացքում:
ԹՄԲՈՒԿԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Լուսավորությունը միշտ միացված է ծրագրի կամ գործառույթի
սահմանման ժամանակ:
Երբ ծրագիրը դադարեցված է, լուսավորությունը կարելի է
միացնել՝ բացելով մեքենայի դուռը:
Ծրագրի կատարման ընթացքում լվացքի փուլը փոխելիս
լուսավորությունն ավտոմատ կերպով միանում է:
Սնուցման կոճակից բացի, ցանկացած կոճակի հպում կարող է
նույն կերպ միացնել լուսավորությունը:
ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Սարքն ունի արտակենտրոն բեռնվածության հայտնաբերման
ավտոմատ համակարգ։ Եթե պտտման գործընթացում լվացքը
հավասարաչափ բաշխված չէ, սարքը հավասարեցնում
և կարգավորում է լվացքը, մինչև այն պտտվելուց առաջ
հավասարաչափ բաշխվի: Եթե լվացքը չի կարող հավասարաչափ
բաշխվել նշված ժամանակահատվածում, թմբուկը ուժեղ
թրթռումից խուսափելու համար չի պտտվի: Այդ ժամանակ դուք
պետք է ստուգեք, թե արդյոք հագուստը չի խճճվել և հագուստը
վերակազմակերպելուց հետո ընտրեք «Отжим» («Քամում»)
ծրագիրը: Ավելի քիչ քանակությամբ իրեր լվանալիս, ինչպիսիք
են ջինսերը, սվիտերները, լոգանքի սրբիչը և այլն, մեքենան
հավասարակշռության պաշտպանության պատճառով կարող է
չավարտել պտտման գործընթացը: Խնդրում ենք, հնարավորինս
հաճախ լվանալ մեծ և փոքր հագուստները միասին, որպեսզի
հեշտացնեք հագուստի հավասարաչափ բաշխումը թմբուկի
ներսում և սահուն ավարտեք քամման գործընթացը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն։ Հագուստների տարբեր տեսակների և
գործվածքի բաղադրության պատճառով մեքենայի ավտոմատ
ճշգրտման և հավասարակշռման համակարգը կարող է
բազմաթիվ անգամ հավասարեցնել և կարգավորել լվացքը,
որպեսզի մեծացնի քամման ժամանակը: Սա նորմալ երևույթ է,
այլ ոչ թե մեքենայի անսարքություն:
7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Սարքը մաքրելուց, խնամելուց, տեխնիկական սպասարկումից և
սույն պարբերությունում նկարագրված այլ գործողություններից
առաջ միշտ դուրս բերեք խրոցակը վարդակից և փակեք
ջրամատակարարման ծորակը:
Արգելվում է օգտագործել լուծող նյութեր լվացքի մեքենան
վնասելուց և թունավոր և/կամ պայթուցիկ գազերի
արտանետումից խուսափելու համար:
Լվացքի մեքենան մաքրելու համար արգելվում է ջուր
օգտագործել։
Լվացքի մեքենան մաքրելու համար արգելվում է օգտագործել
քլորքսիլենոլ (PCMX) հակասեպտիկ, էթիլային սպիրտ
կամ մրջնաթթու (մեթանաթթու) կամ դրա համարժեքները
պարունակող մաքրող միջոցներ, քանի որ այդ նյութերը կարող
են վնաս հասցնել մեքենային։
ՍԱՐՔԻ ՄԱՔՐՈՒՄ
Սարքի ժամանակին և մանրակրկիտ մաքրումը
երկարացնում է դրա ծառայության ժամկետը և
պահպանում հաճելի տեսք: Անհրաժեշտության
դեպքում մաքրեք մեքենայի մակերեսը թույլ, ոչ
հղկող մաքրող նյութով: Եթե մեքենայի վրա ջուր
թափվի, անմիջապես հավաքեք այն սրբիչով:
Մաքրման համար մի օգտագործեք սուր
առարկաներ, որպեսզի չվնասեք կաղապարը և
չխախտեք սարքի կառուցվածքը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Մեքենան մաքրելու համար ոչ մի դեպքում մի օգտագործեք ուժեղ
ազդեցության քիմիական նյութեր, հղկող մաքրող միջոցներ կամ
լուծիչներ։ Դրանք կարող են փչացնել մեքենայի արտաքին տեսքը:
ԹՄԲՈՒԿԻ ՆԵՐՍԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻ ՄԱՔՐՈՒՄ
Ամեն անգամ լվացքից հետո չորացրեք թմբուկը, որպեսզի
թմբուկում չմնան ծորակի ջրում եղած խառնուրդի մնացորդներ,
լվացող միջոցների մնացորդներ, լվացքից մնացած կեղտ և
գործվածքների մասնիկներ, որպեսզի թմբուկում լրացուցիչ
խոնավություն չառաջանա, ինչն էլ նպաստում է բորբոսի
բազմացմանը:
Հագուստի մետաղական մասերը (կոճակներ, սևեռակներ,
շղթաներ) կարող են ժանգի հետքեր թողնել թմբուկի վրա.
հետևեք, որ այդ հետքերը ժամանակին հեռացվեն: Թմբուկը
մաքրելու համար ագրեսիվ մաքրող միջոցներ, ժանգը հեռացնող
միջոցներ կիրառել պետք չէ, ուստի ավելի լավ տարբերակ, քան
կանոնավոր կանխարգելումն է, չկա:
Ինչպես նաև, ձեզ տրված է օգնություն. այս մոդելը համալրված է
«Թմբուկի մաքրում» գործառույթով:
ԱՊԱԿՈՒ և ԴՌԱՆ ԿՆԻՔՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ
Սրբեք ապակին և կնիքները յուրաքանչյուր
լվացումից հետո, որպեսզի հեռացնեք
մազախավերն ու կեղտաբծերը:
Յուրաքանչյուր լվացքից հետո դռան կնիքի
ծալքերից հանեք մետաղադրամները,
կոճակները և այլ մանր իրերը:
Եթե լվացքից հետո ջուրը երկար ժամանակ մնում է կնիքի
ծալքերում, արդյունքում տհաճ հոտ է առաջանում։
ՊՈՄՊԻ ՖԻԼՏՐԻ ՄԱՔՐՈՒՄ
Ջրահեռացման պոմպի ֆիլտրը կարող է զտել գործվածքների
մնացորդները և մանր օտար առարկաները լվացվող իրերից:
Լվացքի մեքենայի բնականոն աշխատանքն ապահովելու համար
պարբերաբար մաքրեք ֆիլտրը:
Պոմպն անհրաժեշտ է ստուգել, եթե մեքենան չի կատարում
ջրահեռացման գործողությունը և/կամ չի քամում, ինչպես նաև,
եթե մեքենան ջրահեռացման ժամանակ արձակում է ոչ բնորշ
աղմուկ պոմպը արգելափակող օտար առարկաների պատճառով:
Սարքի շահագործման ընթացքում, կախված ընտրված
ծրագրից, պոմպի միջով կարող է տաք ջուր հոսել:
Ոչ մի դեպքում մի հանեք պոմպի կափարիչը պարզաջրման
ցիկլի ընթացքում: Սպասեք, մինչև սարքը կավարտի
աշխատանքը որոշակի ռեժիմում և կսկսի ջուրը թափել:
Ապահովեք անվտանգ և ապահով տեղավորում վահանակներ
տեղադրելիս:
1. Հանեք խցանիչ վահանակը:
2. Հետ պտտեք զտիչը՝ պտտելով այն ժամացույցի սլաքի
հակառակ ուղղությամբ:
3. Մաքրեք ֆիլտրը օտար առարկաներից:

Содержание